o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մասնագետները պատմել են, թե ինչից է իրականում հայտնվում «գարեջրային փորը»

22.09.2019 21:26 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Մասնագետները պատմել են, թե ինչից է իրականում հայտնվում «գարեջրային փորը»

Oktoberfest- ի շեմին (Հոկտեմբերյան տոներ, գերմաներեն, մյունխենցիների շրջանում հայտնի է նաև «Wiesn» անվան տակ) փորձագետները պատմել են, թե ինչպես ճիշտ պայքարել «գարեջրային փորի» դեմ, ինչ ունենալ որպես ուտեստ գարեջրի հետ և ինչու է բանկաներով գարեջուրը անարդարացիորեն վատ համբավ ձեռք բերել:

Գարեջրի սոմելյե (մատռվակ, ռեստորանային աշխատող) Շտեֆան Հիլբրանդտի խոսքերով՝ գերմանացիները սկսել են ավելի գիտակցաբար մոտենալ ալկոհոլի ընտրությանը:

«Մարդիկ սկսել են ավելի գիտակցաբար օգտագործել ալկոհոլ ընդհանուր առմամբ և գարեջուր մասնավորապես, նրանք սկսել են հետաքրքրվել նոր տեսակներով, ինչը հանգեցրել է առաջարկների ընդլայնմանը», - մեջբերում է փորձագետի խեսքերը РИА «Новости»-ն:

Գարեջուրը գերմանացիների շրջանում դեռևս խմիչքներից ամենահայտնին է: Հիլբրանդտը վստահ է, որ գարեջուրը մեծ ապագա ունի, քանի որ այն գործնականորեն վնասակար չէ առողջության համար:

Բացի այդ, կալորիաների առումով գարեջուրը համեմատելի է խնձորի հյութի հետ: Ուստի, «գարեջրի թորի» հայտնվելուն ավելի շատ նպաստում է ոչ թե խմիչքը, այլ դրա հետ օգտագործվող ուտեստները՝ սոմելյեն վստահ է:

Խորտիկների ընտրությունը, ըստ մասնագետի, կախված կլինի խմիչքի տեսակից: Օրինակ, Pilsner –ի տիպի  բաց գույնի տտիպ գարեջրի հետ լավ է վերցնել «Գուդա» հնաորակ  պանիրը, մուգ հագեցած գարեջրի հետ, ինչպիսին է Stout –ը՝ չիլիի համով շոկոլադը, կարծում է սոմելյեն:

Փորձագետը նաև ցրել է բանկաներով գարեջրի «էժանության» առասպելը: Նա կարծում է, որ բանկան իդեալական է ըմպելիք պահելու համար, որին հակացուցված է թթվածինն և լույսը:

«Իսկ բանկայի մեջ քիչ է թթվածինը, այն թույլ չի տալիս լույսի թափանցում, այնպես որ դրա մեջ գարեջուրը, այսպես ասած, կատարելապես պաշտպանված է», - ասում է սոմելյե Հիլբրանդտը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА