o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Քաղաքական իշխանությունը բովանդակությունը թողած` խոսում է ձեւի մասին»

20.09.2019 20:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Քաղաքական իշխանությունը բովանդակությունը թողած` խոսում է ձեւի մասին»

Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ներկայացրել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին որոշման նախագիծըՆախագծի մեջ նշված է, որ առկա են Հրայր Թովմասյանի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վարույթին մասնակցելու անհնարինության հիմքեր: Սահմանված կարգով` նախագիծն ուղարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով` եզրակացություն ստանալու համար: Սկսված գործընթացի մասին պարզեցինք Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ տեսակետը:

Քրեական գործ է հարուցվել` Աստվածաշնչից մեջբերում անելու համար (Տեսանյութ)

- Հայաստանում հիմա շատ հետաքրքիր ժամանակահատվածում ենք գտնվում, որովհետեւ բավական մեծ խտության զարգացումներ են տեղի ունենում, եւ դրանց մեծ մասն ունի իրավական լուրջ բաղադրիչ: Այդ թվում` Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ սկսված գործընթացը կարելի է համարել աննախադեպ, որովհետեւ այս դեպքում կիրառվում է Սահմանադրության այն հոդվածը, որը նախատեսում է իմպիչմենթի գործընթաց: Այս տեսանկյունից շատ կարեւոր է, որպեսզի մեր հանրությունը պատկերացում ունենա, թե ինչի մասին է խոսքը եւ ինչպիսի վտանգներ կան: Իսկ դրա համար պետք է հիշել, որ գործ ունենք մի գործընթացի հետ, որը սկսվել է մայիսի 20-ին` դատարանների շրջափակմամբ, հուլիսի 20-ին` երբ ինքնահռչակումը տեղի ունեցավ (հիշեցնենք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ինքն իրեն հռչակել էր ՍԴ նախագահ, - հեղինակ): Այդ գործընթացի վերջնանպատակն, ըստ իս, դատական իշխանության նկատմամբ ընդհանրապես եւ Սահմանադրական դատարանի նկատմամբ հատկապես եւ մասնավորապես` գործող քաղաքական ուժի վերահսկողությունը տարածելն է: Եվ այս գործընթացում, կարծում եմ, բազմաթիվ երեւացող եւ աներեւույթ գործիքներ են կիրառվել: Այդ գործիքները մինչ այս պահը արդյունք չեն տվել, եւ հիմա իշխանությունը դիմում է Սահմանադրությամբ նախատեսված մի ֆորմալ գործընթացի, որն ունի բովանդակություն, բայց այդ մասին մոռանում է քաղաքական իշխանությունը եւ խոսում ձեւի մասին: Սահմանադրությունը նախատեսում է, որ երբ թույլ է տրվում էական կարգապահական խախտում, հնարավոր է, որ Ազգային ժողովը սկսի ՍԴ դատավորի (ի դեպ, այս տերմինը շատ հետաքրքիր է) պաշտոնանկության` իմպիչմենթի գործընթաց: Այդ գործընթացը սկսելու ֆորմալ կողմն այն է, որ խմբակցությունը նախաձեռնում է, հետո, իհարկե, լսումներ են արվում, քննարկումներ են լինում եւ փակ, գաղտնի քվեարկություն է կազմակերպվում: Եթե խորհրդարանի 1/5-ը հավանություն տվեց, հարցը կփոխանցվի Սահմանադրական դատարան, որը ՍԴ դատավորների ընդհանուր թվի 2/3-ով, ինչը կազմում է 6 դատավոր, պետք է վերջնական որոշում կայացնի այս հարցի կապակցությամբ: Իսկ խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցությունն ունի պատգամավորների ընդհանուր թվի ավելի քան 3/5-ը, այսինքն` 88  պատգամավոր եւ եւս մեկը, որին կարելի է համարել «Իմ քայլից» ավելի իմքայլական, այսինքն` ստացվում է` 89 պատգամավոր: Սա նշանակում է, որ ֆորմալ կողմը «Իմ քայլը» կարող է ապահովել, բայց ամենակարեւորն այն է, որ չենք տեսնում բովանդակությունը: Իմ կարծիքով` եթե խոսում ենք այսպիսի իրադարձության մասին, պետք է տեղեկանանք բովանդակության մասին, թե կոնկրետ դատավորը այս-այս գործողություններն է կատարել, որը էական, լուրջ կարգապահական խախտում է, ինչը հարիր չէ մեր Սահմանադրությանն ու դատավորի իր գործունեությանը: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ բարձր շեմ պետք է նախատեսված լինի, որ դատավորի գործունեությունը պետք է դրանով դադարեցվի, եւ նրա անկախության, անփոխարինելիության երաշխիքը հաղթահարվի: Բայց մենք չենք տեսնում այդ հիմքերը: Եվ ստացվում է մի վիճակ, ինչի ականատեսը եղանք վերջին մեկուկես տարում, երբ սկզբում մարդուն ձերբակալում էին, հետո նոր սկսում մտածել, թե ինչ մեղադրանք առաջադրեն: Հիմա մի գործընթաց է սկսվել, որը հետո պետք է որոշեն եւ հանրությանը ներկայացնեն, թե դրա համար ինչ հիմնավորումներ կան:

«Ստամբուլյան կոնվենցիան կարող է ընտանիքի մոդելի փոփոխություն առաջացնել»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА