o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵՐ ԸՄԲԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԱ-2019-Ը ԱՆՀԱՋՈՂ ՍՏԱՑՎԵՑ

18.09.2019 22:30 ՍՊՈՐՏ
ՄԵՐ ԸՄԲԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԱ-2019-Ը ԱՆՀԱՋՈՂ ՍՏԱՑՎԵՑ

Նուրսուլթանում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ ավարտին է մոտենում հունահռոմեական ոճի ըմբիշների մրցապայքարը: Ինչպես եւ սպասվում էր, այս ԱԱ-ն բարդ ստացվեց հայ մարզիկների համար, եւ անգամ կարելի է ասել՝ անհաջող: Հայաստանի հունահռոմեականների թիմը կարողացավ նվաճել երկու օլիմպիական ուղեգիր:

ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՁԱԽՈՂԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Ոսկե մեդալի լիարժեք հավակնորդ Արթուր Ալեքսանյանը դարձավ արծաթե մեդալակիր. թիմի անվիճելի առաջատարը ցավալի վնասվածք ստացավ ու ստիպված եղավ հրաժարվել եզրափակիչ գոտեմարտից: Ալեքսանյանը նախնական փուլերում 5 գոտեմարտ էր անցկացրել՝ հաղթելով բոլորին, սակայն այդ ընթացքում կողոսկրի կոտրվածք էր ստացել: Մարզիչները հույս ունեին, որ ցավազրկման միջոցով հնարավոր կլինի ըմբիշի մասնակցությունը եզրափակչին, սակայն նախավարժանքից հետո Արթուր Ալեքսանյանի մոտ ցավերը չեն դադարել, ուստի որոշում էր կայացվել, որ նա չմասնակցի եզրափակչին: Ղազախստանում ընթացքի մեջ է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մինչեւ 97 կգ քաշայինների պայքարում Ալեքսանյանը եզրափակչում պետք է գոտեմարտեր ռուս Մուսա Եվլոեւի հետ, ռուս ըմբիշը 2-րդ տարին անընդմեջ ԱԱ-ում ոսկե մեդալը նվաճելուց հետո UWW-ի հետ զրույցում ափսոսանք է հայտնել, որ եզրափակիչ գոտեմարտը չի կայացել. «Մինչեւ վերջին պահը չգիտեի, որ Արթուրը վնասվածք ունի: Շատ էի ուզում գոտեմարտել, Արթուրը իմ հակառակորդն է: Գորգից դուրս զրուցել ենք գոտեմարտից առաջ: Հույս ունեմ, որ ապագայում կկայանա մեր հանդիպումը: Շատ լավ մարզավիճակում էի: Պատրաստ էի պայքարել եզրափակչում, բայց չստացվեց»:

ՀԲԽ․ Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

Առնվազն արծաթե մեդալ կարող էր նվաճել նաեւ Կարապետ Չալյանը, ով միայն բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ունի: Չալյանը 3 հաղթանակ տանելուց հետո դուրս եկավ կիսաեզրափակիչ, սակայն այստեղ ցավալի պարտություն կրեց Շվեդիան ներկայացնող Ալեքս Բյուրբերգ Կեսիդիսից: Ամեն դեպքում, Չալյանը նվաճել է օլիմպիական ուղեգիրԻսկ ահա 63 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանի՝ բրոնզե մեդալի համար գոտեմարտում 7-5 հաշվով առավելությունը Իրանի ներկայացուցիչ Մեյսամ Դալխանիի նկատմամբ կարելի է լավ արդյունք համարել: Առաջնությունում ուժերը փորձեց Մալխաս Ամոյանը ու հասավ մինչեւ 1/4 եզրափակիչ, որտեղ պարտություն կրեց Եվրոպայի գործող չեմպիոնից: Մեր մյուս ներկայացուցիչների մոտ պատկերը շատ ավելի տխուր էր:

Արթուր Ալեքսանյանն իր ծննդյան տորթը կացինով է կտրել (լուսանկար)

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА