o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուժայինների պաշտոնանկությամբ Նիկոլը փորձում Է ԵՏՄ գագաթաժողովից գլուխն ազատել

18.09.2019 10:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ուժայինների պաշտոնանկությամբ Նիկոլը փորձում Է ԵՏՄ գագաթաժողովից գլուխն ազատել

Ըստ միանգամայն արժանահավատ աղբյուրների, Հայաստանում միաժամանակ երկու ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունը ծայրահեղ մտահոգել է նաեւ ԵՏՄ երկրներին: Բանն այն է, որ Հոկտեմբերի 1-ին նախատեսված է ԵՏՄ երկրների ղեկավարների գագաթաժողովը, եւ ահա առանցքային ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունը նաեւ գագաթաժողովի անվտանգության հետ կապված է լուրջ մտահոգություններ առաջացրել: Եվ այս առումով, միանգամից առաջին պլան է մտել գագաթաժողովը տեղափոխալու հարցը:

Փորձում էին հասարակությանը համոզել, որ ուզում եմ փախչել Ֆրանսիա. աչքերիս մեջ սարսափելու եք նայել. Ռուսլան Բաղդասարյան

Բայց նաեւ նկատենք, որ նման սցենարը կարող է նաեւ Փաշինյանի սրտով լինել: Հիշեցնենք այն խոսակցությունները, որ գագաթաժողովի նպատակով Հայաստան ժամանելու դեպքում ՌԴ նախագահ Պուտինը կարող է նաեւ կալանավայրում այցելել Քոչարյանին, եթե իհարկե՝ նա այդ պահին լինի կալանքի տակ: Ընդ որում, ՌԴ մամուլի պատասխանատու Դմիտրի Պեսկովն օրերս պատասխանելով հարցին, թե՝ Պուտինը պատրաստվո՞ւմ է Երեւանում հանդիպել Քոչարյանին,  ասեց. «Դեռ չգիտենք»: Սա հերքում չէ, այսինքն այդպիսով Կրեմլը բացահայտորեն ցույց տվեց, որ առնվազն հանդիպման մտադրութություն կամ ծրագրեր կան: Իսկ ահա Նիկոլը մինչեւ իսկ դատարանների վրա արդեն անթաքույց ճնշումներով Քոչարյանին չի ուզում բաց թողնել, եւ եթե նաեւ նախապես երաշխավորություն չտար Պուտինին՝ այցելել կալանավայր, ապա ըստ այդ վարկածի՝ կգործեր երկրորդ տարբերակը՝ Պուտինն առանց որեւէ բացատրության կարող էր գագաթաժողովը տեղափոխել Մոսկվա: Երկու տարբերակն էլ կդառնար Նիկոլին ուղղված ՌԴ-ի բացահայտ ապտակը, եւ ահա դրանից խուսափելու համար կարող էր ավելի նախընտրելի տարբերակ համարվել ինչ-որ այլ պատրվակով գագաթաժողովը տեղափոխելը: Այսինքն հարց է՝ պատահակա՞ն էր հենց գագաթաժողովի շեմին երկու ուժային ղեկավարների հրաժարակնն ու անվտանգության հարցով խնդիրների ստեղծումը. չբացառենք, որ սա սարքվեց նաեւ գագաթաժողովը տեղափոխելու պատրվակ ստեղծելու համար: Ուստիեւ հարց է՝ անվտանգության հետ կապված խնդիրներ տեսնելով հանդերձ, Մոսկվան կտեղափոխի՞ գագաթաժողովը: Ամեն դեպքում, անկախ պատրվակից, գագաթաժողովի տեղափոխումը ցույց կտա, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններն ընկել են «պլենտուսից» ներքեւ:

Քերոբ Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА