o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

17.09.2019 11:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ կմեկնարկի Լոս Անջելեսից. կիրակի օրը՝ սեպտեմբերի 22-ին, վարչապետը կմասնակցի Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայրում նախատեսված հանրահավաքին, որտեղ հանդես կգա ելույթով: Նիկոլ Փաշինյանը նաև հանդիպումներ կունենա Քալիֆորնիայի և Լոս Անջելեսի ղեկավարության, ԱՄՆ արևելյան ափի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների և հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է գործարար համաժողով, որին կմասնակցեն տեղի գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

Չկա այն 800 միլիոնը, որը բազմաթիվ անգամ շեշտում էր Փաշինյանը. Վահան Բաբայան

Լոս Անջելեսից վարչապետը կայցելի Սան Հոզե՝ Սիլիկոնյան հովիտ, որտեղ կհանդիպի բարձր տեխնոլոգիաների ոլորտի  ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հայազգի մասնագետների հետ:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով: Նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ:

Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես և Կոլումբիայի համալսարան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցի շրջանակում նախատեսվում են համագործակցության մասին հուշագրերի ստորագրում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА