o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հարց լուծողը. «Բա որ էդ բոլորի հարցերը ես եմ լուծում, իմ հարցն ինչո՞ւ չեմ լուծում». «Հրապարակ»

17.09.2019 10:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հարց լուծողը. «Բա որ էդ բոլորի հարցերը ես եմ լուծում, իմ հարցն ինչո՞ւ չեմ լուծում». «Հրապարակ»

 «Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի մասին պարբերաբար լուրեր են շրջանառվում, թե նա դարձել է իրավապահ համակարգում հարց լուծող, նոր իշխանությունների իրավական բլոկում յուրօրինակ ստվերային կարդինալ։ Նույնիսկ պատմում են, որ նրան հաճախակի կարելի է տեսնել վճռաբեկ դատարանի պալատների նախագահների աշխատասենյակներում, ինչը, ի դեպ, առաջացնում է դատավորների զայրույթը։ Մեզ անգամ պատմեցին, որ երբ դատական համակարգից մի բարձրաստիճանի դիմել են խնդրանքով՝ կապված մի բարդ քրեական գործի հետ, նրանց ուղղորդել են Ջհանգիրյանի մոտ։

Հարցնում ենք 2019-իցՙ պատասխանում են 2018-ի մասին. սփյուռքի հանձնակատարի անդրադարձը սփյուռքի հարցերին

Ինքը՝ Ջհանգիրյանը, հումորով է վերաբերվում նման լուրերին։ «Ի՞նչ հարց պետք է լուծեմ,- հարցրեց նա մեզ հետ հեռախոսազրույցում,- բա որ էդ բոլորի հարցերը ես եմ լուծում, իմ հարցն ինչո՞ւ չեմ լուծում։ Անլուրջ բաներ են, բանի տեղ մի դրեք, փիլիսոփայորեն վերաբերվեք»։ Իսկ ո՞րն է Ձեր հարցը, գուցե մի կարեւոր պաշտոն զբաղեցնելու պլա՞ն ունեք։ «Չէ։ Ո՛չ նման ծրագիր կա, ո՛չ խնդիր կա»։ Դատավորների շրջանում ասում են, որ Դուք ակտիվ եք, հնարավո՞ր է՝ կոնսուլտացիաներ եք անում, ուղղորդում։ «Ես ինչ կոնսուլտացիա որ անում եմ, իմ հրապարակային ելույթներն են։ Ես ոչ մի մասնավոր կոնսուլտացիա չունեմ, գաղտնի ծառայությունների չեմ տիրապետում»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА