o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլը խիստ ծանր է տարել Վանեցյանի հրաժարականի տեքստը

16.09.2019 20:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլը խիստ ծանր է տարել Վանեցյանի հրաժարականի տեքստը

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադառնալով ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարության տեքստին, այս մեկնաբանությունն է տվել. «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք՝ չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում»։

Որն է Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրաժարականի պատճառը․ «Հրապարակ»

Միայն վերջին միտքն արդեն իսկ հուշում է, որ Փաշինյանը ծանր է տանում Վանեցյանի ոչ թե հրաժարականը, այլ, թե նա ինչ իմաստ դրեց այդ հրաժարականի տակ: Հիշեցնենք, իր հրաժարականի տեսքստում Վանեցյանը հետեւյալ միտքն էր դրել. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»: Ամենապարզ մեկնաբանությամբ, այդպիսով Վանեցյանն ակնարկում է, որ ներկայումս մեր պետականաշինությունը միանգամայն անընդունելի տրամաբանություն է ձեռք բերել, որոշումներ կայացվում են տարերայնորեն, հախուռն, շեշտադրումը դնելով երկրորդական հարցերի վրա: Ավելին, որ պարտադրում են կատարել սպայի արժանապատվությունը ոտնահարող արարքներ,որոնք, բնական է,չենկարող նաեւ օրինական լինել: Հասկանալի է նաեւ, որ Վանեցյանին նման հրամաններ կարող էր միայն Փաշինյանը տալ: Կարճ ասած, իր հրաժարականով ԱԱԾ նախկին տնօրենը բարձրացնում է իշխանական համակարգում տիրող վիճակի քողը, եւ բնական է Նիկոլից եկող այդ նյարդային ռեակցիան: 

Բայց հարց է ծագում՝ Վանեցյանի ինչի՞ն էր պետք՝ այդպես սրել վիճակը. կարելի էր նաեւ պարզապես հարժարական տալ եւ հեռանալ: Եվ ահա շրջանառվում են նաեւ խոսակցություններ, թե Վանեցյանը հատկապես որ խնդիրներն է համարում «սպայի արժանապատվության հետ» անհամատեղելի: Ըստ այդ լուրերի, խոսքը վերաբերում է Քոչարյանի գործի ընացքին: Դրա հետ կապված Վանեցյանն արդեն մեկ անգամ «թակարդում հայնվեց»՝ կապված գաղտնալսումների պատմության հետ: Իսկ ՍԴ որոշման շրջանակներում էլ, ըստ այդ վարկածի, ԱԱԾ-ի վրա պարտադրանք էր դրվել՝ բոլոր այն անձանց, որքեր ի պաշտոնե կարող են նպաստել Քոչարյանի ազատության մեջ հայտնվելուն, առավելագույնս «մշակել»՝ հասնելով անգամ հարազատ-ծանոթ-բարեկամներին: Ու հատկապես ՍԴ որոշումից հետո ջանասիրաբար այդ ամենն անելով ինչ հեռանկարի առաջ կարող էր հայտնվել Վանեցյանն անձամբ, թերեւս նա բոլորից էլ լավ է պատկերացնում: Նրա մի շարք զգուշացումներ, համաձայն վարկածի, մնացել են անարձագանք, ավելի ճիշտ՝ բախվել են կոշտ հակազդեցության եւ նույնիսկ՝ սպառնալիքների: Այս վիճակում ամենանախընտրելի տարբերակը հրաժարականն էր, ընդ որում, իրեն ապահովագրելու համար, հենց այս կերպ:

Ս.Աբրամյան

Հ.Գ.- Հարց է ծագում, թե Վանեցյանը կլքի՞ նաեւնաեւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА