o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնաբերվել է պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 անձ. ոստիկանություն

16.09.2019 20:19 ԻՐԱՎՈՒՆՔ
Հայտնաբերվել է պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 անձ. ոստիկանություն

Մարմնավաճառության նախականխման նպատակով ոստիկանությունը պարբերաբար ստուգայցեր է անցկացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում։ Ինչպես հայտնում են ոստիկանությունից, հերթականն իրականացվել է սեպտեմբերի լույս 15-ի և 16-ի գիշերը։

Հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների, այդ թվում՝ պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցների իրականացրած միջոցառման ընթացքում Երևանի տարբեր վարչական շրջաններում հայտնաբերել են պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող ընդհանուր 28 անձի։

Միջոցառման խնդիրն է արգելել մարմնավաճառներին հավաքատեղիներ ստեղծել։ Այդ վայրերում նրանք ու այցելուները աղմկում են, հայհոյում, վիճում՝ խախտելով հասարակական կարգը՝ անհարմարություններ պատճառում հարակից շենքերի բնակիչներին։ Այս ուղղությամբ ոստիկանության աշխատանքները շարունակական են։ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА