o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Օրենքով գող» Գուլիին մեղադրում են հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեջ

15.09.2019 21:26 ՔՐԵԱԿԱՆ
«Օրենքով գող» Գուլիին մեղադրում են հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեջ

«Օրենքով գող» Նադիր Սալիֆովը, որը հայտնի է որպես Գուլի, մեղադրել են Ղազախստանի հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեջ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «գողի» ներկայությամբ ծեծի է ենթարկվել մեկ այլ «գող»՝ Գուրամ Չիխլաձեն (Կվեժովիչ): Այս մասին գրում է Ura.ru- ն՝ տեղեկացված աղբյուրին հղումով:

Ծեծել են երկու «օրենքով գող»` Ջորջ Գոգելիանին (Գիա) Վարլամ Կուխիանիձեն (Վատիա)

Պարբերականի զրուցակցի խոսքով՝ Կվեժովիչին ծեծող Արման Ջումագելդիևը (Վայրի Արման) ուղղակիորեն կապված է եղել հատուկ ծառայությունների հետ:

«Արման Ջումագելդիևը միացել է Ղազախստանի իշխող կուսակցությանը և ակտիվորեն համագործակցել հատուկ ծառայությունների հետ», - ասել է անանուն հեղինակը՝ հավելելով, որ Արմանը քրեական աշխարհում հայտնի է դարձել 2005 թվականին Շիմկենտի «Տուրիստ»հյուրանոցի գրոհից հետո, որտեղ հավաքվել էին ընդդիմադիրները:

Արմանը մասնակցել է նրանց ցրմանը՝ օգտագործելով բավականին կոշտ մեթոդներ, ինչի համար ստացել է մեկ տարվա ազատազրկում, պատմել է տեղեկացված անձը: Ըստ նրա, Արմանը կալանավայրից նամակ է գրել երկրի նախկին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի դստերը՝ Դարիգային՝ «թշնամիների դեմ պայքարի համար ուժ գործադրելու» կոչով:

Ըստ անանուն անձի, Գուլիի Ղազախստանի պետական անվտանգության արտահաստիքային գործակալի հետ համագործակցությունն էլ հենց այն պատճառն է, որ Ինտերպոլը նրան չի փնտրում Ռուսաստանի խնդրանքով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА