o C     17. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուրբաթ 13-ի առեղծվածը

13.09.2019 12:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ուրբաթ 13-ի առեղծվածը

Ուրբաթ 13-ը շատ մարդկանց համար մտահոգությունների, անհագստությունների, իսկ որոշների համար էլ պարզապես սովորական օր է: Աստղաբանների մեծամասնությունը պնդում է, որ այս օրը չպետք է ինչ-որ կարևոր գործեր նախատեսել, իսկ լավագույն դեպքում խորհուրդ է տրվում ընդհարապես տանից դուրս չգալ:

Արարատ Միրզոյանը մասնակցել է Սեւ ուրբաթին

Ուրբաթ 13 համադրության միֆականացումը ենթադրում է վախ 13 թվի նկատմամբ, ինչպես նաև համոզվածություն, որ ուրբաթ օրը հանդիսանում է անհաջող և անբարենպաստ օր:

Ուրբաթ 13-ի միֆականացումը ժամանակագրական առումով գնում է դեպի մարդկության պատմության խորքերը: Ավանդազրույցներից մեկի համաձայն հենց այդ օրն էլ տեղի է ունեցել դրախտից մարդկանց վտարումը, Քրիստոսի խաչումը կամ Խորհրդավոր ընթրիքի 13-րդ մասնակիցը  հենց Հուդան է եղել, ինչպես նաև, որ հին աշխարհում հենց այդ օրերին հավքվում էին ամենաչար 12 վհուկները, որոնց խնջույքի ժամանակ միանում էր նաև սատանան:

Ընդհանրապես պատմական շատ իրադարձություններ են կապվում այս համադրության հետ, ինչպես օրինակ Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 4-րդի հրահանգը խարույկի վրա այրել տամպլիերների նշանը կրող հազարավոր ասպետների, 1931 թվականի հուլիսի 13-ի ուրբաթ օրը ձերբակալվել է երբեմնի Չիկագոյի «տիրակալ» Ալ Կապոնեն,1940 թվականի սեպտեմբերի 13-ին խոշորածավալ պայթյուններ են տեղի ունեցել Բուքինգհեմյան պալատում՝ ավերելով պալատի տաճարը և շատ այլ իրադարձություններ:

Վերջին տարիներին ևս այս համադրության հետ կապված ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել, ինչպես օրինակ ամերիկյան հայտնի երգիչ Թուփակ Շաքուրի մահը, Costa Concorda զբոսանավի խորտակումը: Ուրբաթ 13-ի նկատմամբ վախը ծայրահեղ չափերի է հասել հատկապես ամերիկյան հասարակության ներկայացուցիչների մոտ, որոնցից շատերը նույնիսկ նախընտրում են տանից դուրս չգալ: Այս առումով, օրինակ տարբեր հաշվարկները ցույց են տալիս, որ ամերիկյան տնտեսությունը այդ օրերին կրում է մոտավորապես մի քանի միլիոն դոլարի կորուստ: Հյուրանոցները, հիվանդասենյակները չունեն 13 համարը կրող առանձնասենյակներ, նույիսկ որոշ շենքերի վերելակներում 13 համար սեղմակն է բացակայում:

Սովորաբար օրացույցային մեկ տարում հաշվվում է առավելագույնը ուրբաթ 13-ի համադրության 3 դեպք:

Բնականաբար պատմական շատ իրադարձություններ հերքելը խնդրահարույց է, սակայն այդ իրադարձությունների շարքը օբյեկտիվ դատողությունների համար մեզ ոչ մի օրինաչափություն չի տալիս, հետևաբար կանխակալ վերաբերմունքը ուրբաթ 13-ի նկատմամբ խիստ սուբյեկտիվ է և միֆականացված: Ավելին, օրինակ մայաները, ինչպես նաև հնդիկները դրական վերաբերմունք ունեն 13 թվի նկատմամբ: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА