o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շվեյցարիայի խորհրդարանը հավանություն է տվել նորածին երեխաներ ունեցող հայրերին արձակուրդ տրամադրելուն

12.09.2019 20:37 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Շվեյցարիայի խորհրդարանը հավանություն է տվել նորածին երեխաներ ունեցող հայրերին արձակուրդ տրամադրելուն

Շվեյցարիայի Դաշնային ժողովի ազգային խորհուրդը հավանություն է տվել նորածին երեխաներ ունեցող հայրերին երկշաբաթյա արձակուրդ տրամադրելուն, հաղորդում է RTS հեռուստաալիքը։

Ավելի վաղ Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ Եվրախորհրդարանն ու Եվրամիության Խորհուրդը նախապես հավանություն են տվել Եվրահանձնաժողովի առաջարկին, որն է՝ ԵՄ անդամ երկրներում պարտադիր արձակուրդ մտցնել նորածին երեխաներ ունեցող հայրերի համար։ Երեխայի ծնվելուց հետո հայրերին արձակուրդ է տրամադրվում ԵՄ անդամ երկրների մեծամասնությունում, որոշակի բացառություններով։ Շվեյցարիայում, որը ներառված չէ ԵՄ կազմում, հայրերի համար արձակուրդ չկա։

Գերմանացի երեխաների մեծ մասի օրգանիզմում պլաստիկի մանր մասնիկներ են գտել

Նշվում է, որ երկշաբաթյա արձակուրդի մասին օրինագծի օգտին է քվեարկել 129 մարդ, դեմ՝ 62-ը, 1՝ ձեռնպահ։ Հեռուստաալիքը նշում է, որ նման արդյունքի հասնելու համար պահանջվել է 20 տարի է եւ ավելի քան 30 նախաձեռնություն խորհրդարանում։ Ընդ որում, գործող օրենսդրության համաձայն, երիտասարդ հայրը միայն մեկ ազատ օր է ստանում երեխայի ծնվելուց հետո։

Իսկ ահա նոր նախաձեռնությամբ՝ հայրության արձակուրդ կարելի է վերցնել երեխայի ծնվելուց հետո 6 ամսվա ընթացքում առանձին օրերի կամ ամբողջական կարգով։ Նպաստի օրական գինը կկազմի 196 ֆրանկ (փոխարժեքը գրեթե հավասար է դոլարին)։    

Ընդ որում, «ողջ ընտանիքի բարեկեցության համար երեխայի խնամքի խելամիտ արձակուրդի համար» ազգային նախաձեռնությունը պահանջում է 20-օրյա արձակուրդ, որը կարող է օգտագործվել երեխայի ծնվելուց հետո մեկ տարվա ընթացքում, սակայն պատգամավորները չեղարկել են այդ ծրագիրը՝ քվեարկելով 120-ը 67-ի հարաբերակցությամբ։

Swissinfo ռադիոկայանը նշում է, որ այդպիսով երկշաբաթյա արձակուրդի մասին փոխզիջումային տարբերակը կարող է ընդունվել, եթե չեղարկվի սկզբնական նախաձեռնությունը կամ եթե նախաձեռնող կոմիտեն հետ կանչի հանրաքվե անցկացնելու մասին խնդրագիրը։   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА