o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էմերին` Մխիթարյանի հեռանալու մասին

11.09.2019 20:29 ՍՊՈՐՏ
Էմերին` Մխիթարյանի հեռանալու մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին բացատրել է, թե ինչու է լոնդոնյան ակումբն անցած ամռանը բաց թողել իր որոշ ֆուտբոլիստների: 

«Կարծում եմ՝ մենք լավատեսորեն ենք տրամադրված: Մենք փոխարինել ենք մի քանի ֆուտբոլիստների: Բայց կորցրել ենք մի շարք առանցքային խաղացողների՝ Լորան Կոսյելնին և Նաչո Մոնրեալը, ինչպես նաև տրանսֆերային պատուհանի վերջին օրը մեզնից հեռացան Հենրիխ Մխիթարյանն ու Ալեքս Իվոբին: 

Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության պաշտոնական հայտարարության տեսանյութի շնորհիվ ևս մեկ երեխա է գտնվել

Մենք ընտրել ենք այն ուղին, որ հնարավորոթյուն տանք երիտասարդ ֆուտբոլիստներին աճելու և զարգանալու: 

Մենք ունենք երիտասարդ խաղացողներ, փորձառու ֆուտբոլիստներ, ինչպես նաև նորեկներ: Կարծում եմ՝ մենք այնպիսի կազմ ենք հավաքել, որտեղ կան տարբեր հատկանիշներ ունեցող ֆուտբոլիստներ»,- Էմերիի խոսքն է մեջբերել Football London-ը: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА