o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե փաստացի մարդը գտնվում է ՌԴ-ում, սա չի նշանակում, որ ստացել է քաղաքական ապաստան». ՌԴ դեսպան (Տեսանյութ)

11.09.2019 17:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Եթե փաստացի մարդը գտնվում է ՌԴ-ում, սա չի նշանակում, որ ստացել է քաղաքական ապաստան». ՌԴ դեսպան (Տեսանյութ)

Երեւանում այսօր ՄՊՀ-ի մասնաճյուղում անցկացված «Խաղաղություն` Համաշխարհային երկրորդ պատերազմի նախօրեին» խորագրով գիտաժողովի ընդմիջման ժամանակ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆԸ պատասխանեց լրագրողների հարցերին: Դեսպանը մասնավորապես նշեց, որ Ռուսաստանի կողմից չի տեսնում միտում` քաղաքական ապաստան տրամադրել Հայաստանում հետախուզվող անձանց: Իսկ ինչ վերաբերում է այսօր մեղադրյալի կարգավիճակ ունեցող ՀՀ  պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի, ԴԱՀԿ նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի եւ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի Ռուսաստանում գտնվելու փաստին, դեսպանը մանրամասնեց:

Ու՞մ վարկանիշն է ավելի բարձր. ՀՀ քաղաքական գործիչների անհատական վարկանիշը՝ ըստ IRI-ի. «Ժամանակ»

– Իսկ ի՞նչ է` Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստա՞ն է ստացել, ես չունեմ նման տեղեկատվություն:

– Բայց նշված անձինք գտնվում են Ռուսաստանում...

– Եթե փաստացի մարդը գտնվում է Ռուսաստանում, սա չի նշանակում, որ ստացել է քաղաքական ապաստան: Ինչ վերաբերում է Մ. Պողոսյանին, իմ տեղեկություններով` խոսքը որոշակի պրացեդուրաների մասին է:  Պետք է անհրաժեշտ փաստաղթղթեր ներկայացվեն եւ վերջ:

– Վահագն Հարությունյանի վերաբերյալ ի՞նչ կասեք:

– Հավանաբար, պետք է համապատասխան մարմիններին դիմել: Հնարավոր է այստեղ քաղաքացի լինելու հանգամանքն է գործում:

– Նա նույնպե՞ս ՌԴ քաղաքացի է:

– Չգիտեմ, դրա մասին պետք է խոսել համապատասխան մարմինների հետ: 

– Հնարավո՞ր է, որ այս ամենով Ռուսաստանը որոշակի մեսիջ է փորձում հաղորդել հայաստանյան իշխանություններին:

– Մեսիջ այստեղ չեմ տեսնում: Ռուսաստանի մեսիջը հայաստանյան նոր իշխանություններին լիովին հստակ է` մենք ռազմավարական դաշնակիցներ ենք, եղբայրական երկներ ու ազգեր: Եվ ոչ մի դեպքում Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА