o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓՈՂՈՑՈՎ ԵԿԱԾԸ ՓՈՂՈՑՈՎ ԷԼ ԿԳՆԱ

11.09.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՓՈՂՈՑՈՎ ԵԿԱԾԸ ՓՈՂՈՑՈՎ ԷԼ ԿԳՆԱ

Նման է, որ քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի խնդրի հետ մեկտեղ Նիկոլի համար անլուծելի խնդիր է դառնում եւ Ամուլսարը: Էլ չենք խոսում այնպիսի երեւույթների մասին, ինչպիսին է ՔՊCC-ի մանդատավորների գենդերահպատակ քվեարկությունը ԱԺ-ում, գումարած նաեւ այն նստվածքը, որ առաջացավ «ժողվարչապետի» եւ «Սասնա ծռերի» հանդիպումից:

ԱՋ ԳՆԱՍ, ԹԵ` ՁԱԽ, ԾՈՒՌ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

 

 

ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՄԻՆՈՒՍ ՄԵԿԻ ՈՒՐՎԱԳԻԾԸ

Սահմանադրական դատարանի որոշումից հետո, բնականաբար, Քոչարյանի աջակիցները կտրուկ ակտիվացել են: Անհապաղ դատական նիստ հրավիրելու եւ ի կատարումն ՍԴ որոշման` ՀՀ երկրորդ նախագահին ազատելու պահանջով, արդեն անժամկետ նստացույց է սկսվել: Հիմա, ըստ էության, ներկայիս ընդդիմադիրների հերթն է զօրուգիշեր փողոցում անցկացնել եւ սասանել թավշիստների բացարձակ ապաշնորհ եւ կործանարար ռեժիմը: Ի դեպ, նիկոլական քարոզչամեքենայի մոտ արդեն այդքան էլ չի ստացվում հանրությանը «սեւերի ու սպիտակների», հեղափոխականների ու հակահեղափոխականների բաժանելը: Այսպես, Ֆեյսբուք սոցիալական ցանցում արդեն քիչ չեն նախկին իշխանության բավականին արմատական հակառակորդների այսպիսի հարցադրումները. «Հիմա, եթե քոչարյանականները նաեւ Ամուլսարի համար պայքարեն, ու ես միանամ նրանց ցույցերին, ես ե՞ւս կհամարվեմ քոչարյանական կամ նախկին ռեժիմին ծառայող հակահեղափոխական»: Այսինքն` մարդիկ, ովքեր դեռ մեկ-երկու ամիս առաջ պատկերացնել չէին կարող, որ կհամագործակցեն «նախկինների» հետ, այսօր արդեն դրանում որեւէ արտառոց կամ անընդունելի բան չեն տեսնում: Բայց միաժամանակ նաեւ զգուշացնողներ կան, որ «ձուկը ջրում» կանխավ ապագա իշխանությունը կիսելը, դիրքավորվելը, հայտ ներկայացնելը կարող է եւ վնասակար լինել այն պայմաններում, երբ «Կոնսենսուս մինուս մեկ» բանաձեւը ոչ թե գեղեցիկ խոսք է, այլ կենսական անհրաժեշտություն: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մատնանշում է, որ քաղաքական կոնսպիրոլոգիական միֆերի հետեւից գնալը միանգամայն անպտուղ զբաղմունք է, եւ շեշտում է. «Ուզենք, թե` ոչ, պետք է արձանագրել, որ եթե տեսանելի ապագայում երկրի առջեւ ծառացած խնդիրների անհապաղ լուծման համար երկրին պետք է իշխանափոխություն, ապա ոչ մի առանձին վերցրած ուժ` ՀՀԿ-ն, Քոչարյանականները, այլականները, նորաստեղծները այս հարցը միայնակ լուծել չեն կարող: Այս խաղը ֆուտբոլի առաջնություն չէ, եւ ֆինալում «դռակոնին» հանդիպելու համար չկան ընդդիմադիր 1/8-ներ, 1/4-ներ եւ կիսաեզրափակիչներ»:

«ԱՅՍ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՍԽԱԼ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ ԵՆ...»

 

«Այս խաղը Հայաստանի գոյամարտն է, որում հնարավոր է հաղթել, միմիայն «աստղերի հավաքականով» ու լավ մարզչական թիմով: Ուստի միասին խաղալու երեսատեղ թողեք, ընկերներ»:

Բայց միաժամանակ նաեւ ակնհայտորեն ուրվագծվում է նիկոլական թիմի քայքայման վեկտորը: Ճիշտ է, դեռ կատարվում է խիստ հրամանով գենդերանպաստ քվեարկությանը մասնակցելը, բայց քայքայման ցեցն արդեն ընկել է: Այսպես, լրատվական դաշտում լայնորեն քննարկվում է, որ ՔՊCC-ի պատգամավոր Էդգար Առաքելյանին ստիպեցին վայր դնել մանդատը, քանզի բացահայտվել էր, որ նա թվով շուրջ մեկ տասնյակ  պատգամավորների պատրաստվում էր պոկել իշխող խմբակցությունից եւ նախկին «լուսավոր տղա» Արման Բաբաջանյանի հետ միասին ձեւավորել առանձին պատգամավորական խումբ: Դե, իսկ այն մասին, որ իշխող թիմում չափազանց հարգի է իրար վրա «գործ տալը» եւ իրար տակ փորելը, դա արդեն նորություն չէ: Ի դեպ, նաեւ նույն ՔՊCC-ում էլ ոչ միանշանակ ընկալվեց Նիկոլի հանդիպումը «ծռերի» հետ: Այն, որ տեռորիստական կենսագրութուն ունեցող աուտսայդեր կուսակցության հետ գործող վարչապետի հանդիպումը վատ է ընկալվել ոստիկանությունում ու բանակում եւ տարակուսանք առաջացրել Արցախում, բնական է, բայց իշխող կուսակցությունում էլ բացահայտորեն հարցադրում են` ինչպես կարելի է այդքան սերտորեն շփվել «ծռերի» հետ, որոնց ակտիվիստները հանդիպումից շատ քիչ անցած արդեն բավականին կոպիտ «քլնգում» են նույն Նիկոլին:

ՁԵՐ ՆՄԱՆՆԵՐ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ

 

ԿՈՒՌՔԵՐԻ ՏԱՊԱԼՄԱՆ ՊԱՀԸ ՄՈՏԻԿ Է

Այն, որ թավշիստների վարչախումբը բանի պիտանի չէ, համենայնդեպս` պիտանի չէ ինչ-որ բան կառուցելուն, բխում է այն հանգամանքից, որ նա իշխանության է եկել ամբոխի ուսերին: Ինչպես իրավացիորեն նշում է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը. «Ամբոխից ժողովուրդ, իսկ ժողովրդից քաղաքացիական հասարակություն կայացման գործընթացը պետական մտածողությամբ մարդկանց, այլ ոչ թե ամբոխահաճո դերասանների գործն է: Ամբոխի ու պետության առաջնորդի տարբերությունը նույնն է, ինչ ռաբիս եւ դասական (նաեւ` ռոք, ջազ, բլյուզ) երաժշտությունների տարբերությունը: Ամբոխավարն այսօր կա, վաղը չկա: Մնայուն են պետությունը, ազգային շահերը, մարդկային զարգացումը եւ պետականաստեղծ մշակույթը»:

ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ` ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

Ավելին, քաղաքագետը նաեւ մատնանշում է, թե ինչպիսի մտավոր եւ բարոյական հատկանիշներ ունի ամբոխահենք իշխանությունը. «Ամբոխին կառավարելու համար շատ խելք պետք չէ: Զանգվածների տեսաբանները պնդում են, որ ամբոխի առաջնորդը միջինից ցածր գիտելիքի տեր ու բարոյական հատկանիշներից զուրկ մարդ պետք է լինի, քանզի հակառակ պարագայում նա չի դառնա ամբոխի սիրելին: Ամբոխն անբարոյական է ու գտնում է իր պես մեկին, որպեսզի մերձեցումը կատարյալ ստացվի»: Այսինքն` այդպիսի որակ ունեցող առաջնորդը, բացի անդունդից, այլ տեղ տանել չի կարող: Սակայն վերադառնանք Ամուլսարի հարցին, որի շուրջ Նիկոլը հասցրեց քանիցս դիրքորոշում փոխել: Դրա առնչությամբ երբեմնի արմատական հեղափոխական քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, ում դժվար է «նախկինների» ներկայացուցիչ համարել, նկատում է. «Միամտություն է կարծելը, թե Փաշինյանը գիտակցում է, որ սարի պահապանների դեմ ուժային գործողությունն իր վարկանիշը կզրոյացնի: Այդպես մտածելը կրկին գերագնահատում է երկրի այս ղեկավարի հաշվարկները: Եթե Հայաստանի կառավարիչը կտրված չլիներ իրականությունից, նա ուղղակի չէր ունենա Ամուլսարի թեմայով երկրորդ լայվը, լայվ, որն ի ցույց դրեց երկրի կառավարչի` Ամուլսարի հարցում տարօրինակ անսասանությունն ու բացարձակ ինքնավստահությունը, ինչպես նաեւ ժողովրդի ցանկության անարգումը: Բացառված չէ, որ վարչապետը կդիմի ուժային լուծման»:

ՆԻԿՈԼԻ «ՍՈՒՊԵՐՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆԸ» ՆԻԿՈԼԻ ԴԵՄ

Նույն Հ. Մարտիրոսյանի համոզմամբ` հենց Ամուլսարի հարցն է դառնալու թավշիստների ռեժիմի գերեզմանափորը. «Քանի որ սա քաղաքականություն եւ պատմություն չիմացող իշխանություն է, այն չգիտի, որ նման հանրային սուր թեմաները սովորաբար միտում ունեն իրենց ընտրազանգվածն իրենց թշնամի դարձնելու, եւ մինչ բողոքի ալիքը սկսում է առանձնացված թեմաներով, ճնշման փորձերի դեպքում այն արագ վերաճում է իշխանության հրաժարականի պահանջի: Կարծում եմ` հեռու չէ այն պահը, երբ իշխանության երեկվա Ռուբիկոնն անցնելուց հետո այդ Ռուբիկոնը կանցնի եւ ժողովուրդը»: Այստեղ Մարտիրոսյանը փաստում է հազարամյակներ ի վեր հայտնի ճշմարտությունը` որ  հենց ամբոխն է ի վերջո գլխատում իր իսկ կողմից աստվածացրած կուռքին: Եվ ինչքան էլ ինքն իրեն ճարպիկ համարի մի քանի լարի վրա խաղացող եւ մի քանի տիրոջը ծառայող Նիկոլը, դա չի օգնի «վոժդին» այդ պատմական օրինաչափությունից բացառություն լինել: Իսկ ռեպրեսիվ միջոցների դիմելը սոսկ ժամանակը մի քիչ էլ ձգելու, զանգվածներին մի քիչ էլ զբաղեցնելու գործիք է: Այսպես, Գագիկ Խաչատրյանին ցուցադրաբար կալանավորելը զանգվածներին զբաղեցրեց ընդամենը մի քանի օր: Եվ հիմա նոր թատերականացված ձերբակալության հերթն է եկել` հետախուզում է հայտարարվել ՀՀ երրորդ նախագահի եղբոր` Լեւոն Սարգսյանի նկատմամբ, եւ հնչում են ինչ-որ առասպելական թվեր 50 մլն դոլարի կարգի: Լավ, այդ կրկեսացված քրգործով ինչքան կձգեն... Ու հետաքրքրական է նաեւ, թե ուժայինները երբ կհոգնեն այդ ամեն ինչից: Թեեւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է իր դիմում գրելու մասին լուրերը, բայց առանց կրակի ծուխ չի լինում, եւ երեւի թե ճշմարտություն կա այն արտահոսքերում, որ նա չէր դիմացել այն բանից հետո, երբ «վոժդը» հիսթերիկ ձեւով նրան կշտամբել էր, թե ինչու չի արել անհնարինը` ՍԴ նախագահի ու դատավորների ընտանիքների վրա այնպիսի կոմպրոմատներ պեղելը, որ նրանք չկարողանային Քոչարյանի օգտին վճիռ կայացնել: Ու թեեւ երբեմնի կուռք Նիկոլը այդպես էլ պատվանդան չունեցավ, սակայն նրա տապալումը ոչ պակաս շռնդալից է լինելու...

ԹԵԺ ԱՇՈՒՆ. ՆՈՒՅՆԻՍԿ «ՄԱՆՐՈՒՔՆԵՐԸ» ԿԱՐՈՂ ԵՆ ԿՈՏՐԵԼ ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՈՂՆԱՇԱՐԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА