o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե նախարարը իրեն նման արտահայտություն է թույլ տվել` իրավունք չունի նախարարի պաշտոնը զբաղեցնել. Հերոսի մայրը` ԱՆ նախարարի հնչեցրած մտքի մասին

07.09.2019 13:15 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Եթե նախարարը իրեն նման արտահայտություն է թույլ տվել` իրավունք չունի նախարարի պաշտոնը զբաղեցնել. Հերոսի մայրը` ԱՆ նախարարի հնչեցրած մտքի մասին

«Ես խորապես մեծ ցավ եմ ապրում, որ մեր պետական այրերը նման կերպ են հերիք չի մտածում, մի հատ էլ արտահայտվում` մեր քառօրյաի մասնակից, հաշմանդամ տղաների մասին: Ո՞նց կարող է նախարարը նման կերպ արտահայտվել մեր տղաների մասին, նման նախարարը իրավունք չունի իր պաշտոնին մնալու եւ առողջապահության ոլորտ ղեկավարել»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Արմեն Մուրադյանի գրառմանը, առ այն, որ Արսեն Թորոսյանը՝ զինհաշմանդամների և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն կառուցելու մասին ասել . «Հիսուն հոգի եղել են հաշմանդամ, հիսուն հոգին էլ մեռնելու են հաշմանդամ: Ինչո՞ւ եք այդքան փող ծախսել»,ասաց հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը` ՀԱՄԵՍՏ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ, հավելելով.

Արտահայտություններ, որոնք ընդմիշտ պետք է մոռանալ

-Ով ուզում է լինի, ինչ բարձրաստիճան պաշտոնյա ուզում է լինի իրավունք չունեն չհարգելու զոհված եւ հաշմանդամ դարձած մեր հերոս տղաներին: Այսօր, որ մենք պետություն ունենք այդ տղաների շնորհիվ է նաեւ: Նորից եմ ասում, եթե նախարարը իրեն նման արտահայտություն է թույլ տվել` իրավունք չունի նախարարի պաշտոնը զբաղեցնել:

Հ.Գ. Հերոսի մոր` տիկին Համեստի հետ մեր զրույցի առավել ուշագրավ հատվածները` ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթի առաջիկա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА