o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔՈՉԱՐՅԱՆԻ` ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅՏՆՎԵԼ-ՉՀԱՅՏՆՎԵԼԸ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏԱԳԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՑՈՒՑԻՉ

06.09.2019 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՔՈՉԱՐՅԱՆԻ` ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅՏՆՎԵԼ-ՉՀԱՅՏՆՎԵԼԸ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏԱԳԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՑՈՒՑԻՉ

ՍԴ-ի որոշումը՝ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հիմքերը հակասահմանադրական ճանաչելու հետ, բնականաբար, բուռն մեկնաբանությունների տեղիք է տվել: Այդ բոլոր քննարկումներում առանձնանում է երկու հիմնական վարկած: Այն է, ՍԴ-ն նման որոշում կայացրեց՝ հետեւելով օրենքի տառին եւ դեմ գնալով Փաշինյանին: Եվ երկրորդ վարկածը, որ Փաշինյանը հոգով ու սրտով դեմ լինելով Քոչարյանի ազատ արձակման ամեն մի հնարավորության, կոնկրետ դեպքում «տակից», այսպես ասենք, այլ մոտեցում դրսեւորել: Թվարկված ո՞ր վարկածն է ավելի հավանական: Այս հարցի պատասխանն անչափ կարեւոր է, հաշվի առնելով, որ դրա պատասխանից կախված է նաեւ, թե ամենամոտ ապագայում դեպի ո՞ւր է շարժվելու հայաստանյան ոչ միայն ներքաղաքական, այլ նաեւ արտաքին զարգացումները՝ ներառյալ Արցախը:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԴԵՌ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԻ, ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՉԿԱ

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԵՎՈ՞ՒՄ Է

Նկատենք, որ երկու վարկածի պարագայում էլ մեկ հատկանշական գործոն առկա է: Այն է. ՌԴ-ից եւ ուղիղ Կրեմլից քանիցս եկել են ազդակներ, որ Քոչարյանի կալանքն անընդունելի են համարում: Այսինքն, եթե անգամ գործել է առաջին վարկածը՝ ՍԴ-ն առանց Նիկոլի կամքին նայելու է որոշում կայացրել, ապա կարելի է ենթադրել, որ նման վճռական քայլի գնալով, հաշվի են առել նաեւ Մոսկվայի նման տրամադրություններն ու դրանից բխող հնարավոր քաղաքական աջակցությունըԻսկ ահա երկրորդ տարբերակը հիմնականում ֆիքսված է հենց այդ մոսկովյան տրամադրությունների վրաՀիշեցնենք, վերջին ժամանակներս ակտիվ քննարկման մեջ էր, եւ հիմնականում կապվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի հետ: Հիշեցնենք, ըստ շրջանառվող խոսակցությունների, այդ այցի ընթացքում Պուտինը պատրաստվում էր հանդիպել Քոչարյանի հետ, անկախ նրանից՝ նա կալանավայրում կլինի, թե՝ ազատության մեջ: Իսկ եթե լինի կալանավայրում, եւ ՌԴ  նախագահին անվտանգության պատճառաբանություններով հնարավորություն չտան այնտեղ մուտք գործել, ապա բանը կարող է հասնել մինչեւ իսկ այցը չեղարկելուն եւ նախատեսված ԵՏՄ ղեկավարների նիստը Մոսկվա տեղափոխելուն: Այսպիսով, ըստ այս վարկածի, հնարավոր է, որ միանգամայն կանխատեսելի հետեւանքներով հղի այդ երկու սպասելիքները՝ Պուտինի կալանավայր գնալն ու ԵՏՄ նիստի տեղափոխումը թույլ տալու համար հնարավոր է, որ Փաշինյանը գնար, չցանկանալով՝ ՍԴ-ի որոշմանը «տակից դաբրո» տալունՍակայն այս երկու վարկածի առնչությամբ էլ դեռ հնարավոր չէ որեւէ հստակ բան ասել, հաշվի առնելով, որ նախ պետք է սպասել ՍԴ-ի որոշման բուն հետեւանքին: Այն է՝ Քոչարյանը կհայտնվի՞ ազատության մեջ, թե՝ ոչ: Քոչարյանի ազատության դեպքում միանգամից առաջին պլան կմղվի այն տրամաբանությունը, որ Փաշինյանին Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ խիստ խճճված հարաբերությունների հարցում այլ տարբերակ չի մնացել, քան վերջնականապես ռուսական ուղեծրում տեղավորվելը, ու հիմա պարզապես վերածվել է իրադարձությունների զարգացումների ետեւից պասիվ ընթացողի: Ընդ որում, այս վարկածի օգտին ակնարկող որոշ դրվագներ վերջին ժամանակներս նկատվում են: Նախ՝ Փաշինյանի Լեհաստան չմեկնելու աղմկոտ փաստը, որը, ի դեպ, արժանացավ ՌԴ ԱԳՆ-ի հրապարակային հավանությանը: Նաեւ նկատենք, որ միաժամանակ ՌԴ ԱԳՆ-ն մեծ ուշացմամբ փորձեց մեղմել նաեւ «Ղարաբաղը Հայաստանն է» Փաշինյանի հայտնի արտահայտությունը՝ այն որակելով, որպես «ներքին սպառման» արտահայտություն, այն դեպքում, երբ այդ արտահայտությունը Բաքուն համարում էր գրեթե բանակցային գործընթացը դադարեցնելու հիմք: Հաջորդը. հիշեցնենք Փաշինյանի վերջին հարցազրույցներից մեկի մասին, որտեղ նա ծայրահեղորեն կարեւորում է հայ-իրանական հարաբերությունները՝ դրանց հետագա զարգացման համար հույս հայտնելով, որ հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵՏՄ-ի նիստի կապակցությամբ Երեւան կայցելի նաեւ Իրանի նախագահ Ռոհանին: Մինչդեռ Իրանի հետ կապված նման հայտարարությունները, թե ինչպես է ընդունվում Արեւմուտքի կողմից, հայտնի բան է:Բայց մյուս կողմից, կան նաեւ ոչ քիչ թվով ազդակներ, որոնք ակնարկում են հակառակի՝ հայ-ռուսական հարաբերությունների դեռ շարունակող վատթարացման մասին: Այսինքն, անգամ այս պահին միանշանակ ասել, թե Փաշինյանը վերջնականապես տեղավորվել է ռուսական դաշտում, «թուլացել եւ հաճույք է ստանում», երեւի վաղաժամ կլիներ:

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԳՆԱ՞ «ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՏՐՈՒԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

 

ՌԵԱ՞Լ Է ԱՐՑԱԽՈՒՄ ՈՒԺԱՅԻՆ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍՑԵՆԱՐԸ

Թերեւս, ավելի ճիշտ կլինի ասել, որ Փաշինյանը գտնվում է վերջնական կողմնորոշման փուլում, եւ այդ կողմնորոշման հետ կապված դեռ որոշ գործընթացներ ընթացքի մեջ են: Դրանց թվում, անշուշտ, առաջնայիններից մեկը Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններն ենԻ դեպ, այստեղ մեկ ուշագրավ հանգամանք աչքից դուրս չթողնենք: Ընտրությունները սեպտեմբերի 8-ին են: Եվ ահա միայն դրա նախօրեի երեկոյան կլրանա այն եռօրյա ժամկետը, որը սահմանված է Քոչարյանի հարցով ՍԴ որոշման հրապարակման համար, եւ հենց այդ հրապարակված որոշումն է, որ ավելի հստակ կդարձնի՝ երկրորդ նախագահը կհայտնվի՞ ազատության մեջ, թե՝ ոչ: Ու ասել, թե այդ ժամկետային համընկնումը պատահական է, միամտություն կլիներ: Ի վերջո, չմոռանանք, որ ՍԴ-ի այդ նիստը պետք է տեղի ունենար օգոստոսի 29-ին եւ անհասկանալիորեն հետաձգվեց: Այսինքն, կարելի է մի կողմից մտածել, թե հետաձգման պատճառն իրականում այն էր, որ ի հայտ գար Քոչարյանի ծննդյան օրվա կապակցությամբ Պուտինի հղած ուղերձը, որը կարող էր ազդել ՀՀ իշխանությունների վրա: Բայց նաեւ կարելի է մտածել, որ միայն Ստեփանակերտի ընտրությունների քվեարկությունից հաշված ժամեր անց երկրորդ նախագահի ազատվել-չազատվելու հարցում հստակեցում մտցնելը կարող է նաեւ այն իմաստն ունենալ, այդ փաստը որեւէ կերպ չկարողանա ազդել ընտրությունների արդյունքների վրա: Համենայնդեպս, անհնար է չնկատել, որ Քոչարյանի ազատության մեջ գտնվելու պարագայում բոլորովին այլ ընթացք կարող են ունենալ, քան այն, որ հիմա միանգամայն հնարավոր էԵվ այս ֆոնին նկատենք նաեւ, որ միայն այն փաստը, որ ընտրությունների դիտարկման պատրվակով պետական ֆինանսավորմամբ ՀՀ-ից Արցախ գործուղվեց մինչեւ իսկ սորոսական կառույց, արդեն իսկ բազում վերլուծաբանների հիմքեր էր տվել եզրակացնելու, ինչ վճռական նշանակություն է տալիս Փաշինյանն այդ գործընթացին: Ավելին, որ գլոբալ ուլտրալիբերալիզմը եւս թիրախավորել է այդ ընտրություններըԹե ինչու, կան մի շարք բացատրություններ: Դրանցից մեկն էլ օրերս ներկայացրել էր PolitRUS.com-ը. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուժային տարբերակ եւ գաղտնի բանակցություններ է վարում Մոսկվայի հետ՝ փորձելով համոզել նրան՝ չմիջամտել իրավիճակին: Արեւմտյան գործընկերների կողմից Երեւանն աջակցությունն արդեն ստացել է...»: Լրատվամիջոցի կարծիքով, կարող են ընտրությունների ամեն մի արդյունք գնահատել կեղծ, բողոքի ակցիաներ կազմակերպել, հասնել դրանց արդյունքում տուժածներ ունենալուն, եւ այդ հիմքով՝ Արցախում ուղղակի հայաստանյան կառավարում մտցնելուն, Բակո Սահակյանի ձերբակալությանը եւ այլնԲայց ահա, լրատվամիջոցն էլ է պնդում, որ Մոսկվան նման սցենարի դեպքում որեւէ հավանություն չի տա: Իհարկե, աշխարհաքաղաքական առումով կարող էր նման ուժային սցենարն ու Արեւմուտքից դրան հավանություն տալը տրամաբանություն ունենալ, առավել եւս, որ առկա է սորոսական համակարգի ոչ պատահական խորը հետաքրքրվածությունն այդ ընտրությունենրի հետ կապված: Արցախի նկատմամբ Փաշինյանի ամբողջական վերահսկողությունը իրատեսական է դարձնում հակամարտության հետ կապված բոլոր գլոբալ ծրագրերը, այդ թվում՝ Գոբլի տխրահռչակ պլանի կրկնօրինակը դարձած Բոլթոնի անցած տարվա մեխանիզմները: Սակայն, ինչպես օրերս ցուցադրաբար ներկայացրեց նաեւ Վիտալի Բալասանյանը, արցախյան պատերազմը հաղթած ուժերը ¥շարքայինից մինչեւ գեներալիտետ¤ առկա են, իրենց բավականին ամուր են զգում, նաեւ քաջ գիտակցելով, որ տարաբնույթ սորոսական խաղերը ուղղակիորեն սպառնում են Արցախի ամեն մի բնակչի կյանքին: Այսինքն, ցանկացած ուժային սցենար նաեւ աչքի առաջ պետք է ունենա այդ ներքին ծանրակշիռ ուժերի առկայության փաստը: Ի դեպ, նկատենք, որ իր նույն հրապարակման մեջ PolitRUS.com-ը նաեւ պնդում է, որ Բակո Սահակյանը մերժել է Երեւանից գնացած այդ բոլոր առաջարկները՝ անգամ կալանավորման սպառնալիքն աչքի առաջ ունենալով, ինչը նշանակում է, որ նա արցախյան այդ ներքին դիմադրողականությունը համարում է բավականաչափ կայուն: Իսկ ահա այդ օրը Քոչարյանի ազատության մեջ լինելու փաստը կարող էր ընտրությունների հետ կապված այդ խնդիրը վերջնականապես մղել երկրորդ պլան: Իսկ այսպես, պարզապես ինտրիգը պահպանվում էԱմեն դեպքում, առաջ չընկնենք վերջնական եզրակացությունների գալ, թե ինչ քաղաքական պատկեր կլինի Արցախում՝ սեպտեմբերի 9-ին: Միայն ֆիքսենք. եթե չլինի իրավիճակի ինչ-որ արտառոց փոփոխություն, ապա նաեւ հետագա արտառոց զարգացումների սպասելիքները եւս կհասնեն նվազագույնի: Այս դեպքում, ամենայն հավանականությամբ, Քոչարյանը օրեր անց կհայտնվի ազատության մեջ, որն էլ կմիացնի Հայաստանում նոր իշխանություններ եւ հայ-ռուսական հարբերությունները միանգամայն այլ որակական հարթության անցնելու ժամանակացույցը: Մյուս, ավելի քիչ հավանական տարբերակով, եթե կտրուկ փոխվի Արցախի քաղաքական դիմագիծը, Փաշինյանն էլ սպասվող ամերիկյան այցի ընթացքում հանկարծ ստանա ֆանտաստիկ ֆինանսաքաղաքական օժանդակություն, ապա հետագա զարգացումները միանգամից կանցնեն ամենածայրահեղ սցենարներին, որտեղ չեն բացառվում ոստիկանական ռեժիմը, արցախյան ծայրահեղ սրացումները, եւ այդպես շարունակ:

Ինչու Թրամփն աշխատանքից ազատեց հակաիրանական հայացքներով հայտնի Բոլթոնին (Բացահայտում)

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА