o C     17. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսական ռազմական ուժերը հայտնում են Իդլիբում ԱՄՆ-ի օդային հարվածի մասին

01.09.2019 20:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսական ռազմական ուժերը հայտնում են Իդլիբում ԱՄՆ-ի օդային հարվածի մասին

Կիրակի օրը Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում հայտնել են, որ ԱՄՆ-ը օդային հարված է հասցրել Իդլիբ նահանգում՝ առանց Ռուսաստանին և Թուրքիային նախապես տեղեկացնելու:

Ըստ կենտրոնի հաղորդագրության, Ամերիկայի կողմից ռմբակոծման ենթարկված բնակելի վայրերում կան բազմաթիվ զոհեր և ավերածություններ:

Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերը կապ են պահպանում Իդլիբում տիրող իրավիճակի շուրջ. Լավրով

Ռուսական զորքերը նշել են, որ ԱՄՆ-ը հարված է հասցրել Իդլիբի ապաէսկալացիայի գոտում՝ նախորդ բոլոր պայմանավորվածությունների խախտմամբ:

Ըստ նրանց, ԱՄՆ-ի օդային հարվածը իրականացվել է օգոստոսի 31-ին` ժամը 15: 00-ին, Մահարեթ-Միսրին և Քաֆեր-Հայա բնակավայրերի միջև ընկած հատվածում:

«Համաձայն ամերիկյան կողմի հայտարարության՝ ռմբակոծման միջոցով  ոչնչացվել է Սիրիայում գործող «Ալ-Քայիդի » կառավարման կետը (Ռուսաստանում արգելված ահաբեկչական խմբավորում), որը սպառնում էր ԱՄՆ քաղաքացիների անվտանգությանը», - ասվում է կենտրոնում:

Ըստ ռուսաստանյան զինվորականների, պետությունները իրենց գործողություններով վտանգել են Իդլիբի ապաէսկալացիոն գոտում հրադադարի ռեժիմի հետագա պահպանումը, իսկ որոշ ուղղություններում տապալել են այն:

«Ռուսաստանի Դաշնության և Սիրիայի Արաբական հանրապետության հասցեին Վաշինգտոնի կողմից կանոնավոր կերպով հնչեցվող մեղադրանքների ֆոնի վրա (Իդլիբի ապաէսկալացիոն գոտում իբր «ավիացիայի անխտիր օգտագործման» վերաբերյալ), միացյալ նահանգների նման գործողությունները տարակուսանք են առաջացնում», - նշել են կենտրոնում:

Շաբաթ առավոտվանից Սիրիական բանակը միակողմանիորեն դադարեցրել է մարտերը Իդլիբում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА