o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադամ Բարրոն Փարիզում հանդես կգա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին

29.08.2019 18:23 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ադամ Բարրոն Փարիզում հանդես կգա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին

Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) սեպտեմբերի 28-ին Փարիզում հանդես կգա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին:

ՂՐԻՄԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳԻՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

 Համերգը կկայանա Փարիզի նեոդասական ճարտարապետության ոճի Սուրբ Մարիամ Մագդաղենացու եկեղեցում - ÉGLISE DE LA MADELEINE: Երեկոյին կհնչեն Կոմիտասի և նրա ժամանակակիցների՝ Ռավելի և Դեբյուսիի ստեղծագործությունները: Ծանոթացնելով Կոմիտասյան երգարվեստին՝ ի ցույց կտրվի XX-րդ դարի  եվրոպական երաժշտական նոր մտածելակերպի ազդեցությունը, ստեղծագործական մտքի պատկերավոր ներշնչանքը։

Ծրագիրն ավելի հետաքրքրական և յուրահատուկ դարձնելու համար առաջին անգամ թե՛ Կոմիտասի, թե՛ Ռավելի, և թե՛ Դեբյուսիի վոկալ-դաշնամուրային ստեղծագործությունները ֆրանսիական նվագախմբի մեկնաբանությամբ, հատուկ այս համերգի համար, գործիքավորելու աշխատանքը հանձն է առել Պետրոս Շուժունյանը:  Համերգին հանդես կգա նաև սիրված սոպրանո Աննա Կասյանը:

 Ադամ Բարրոյի համար շատ կարևոր էր Կոմիտասի 150-ամյակի կապակցությամբ այս համերգով հետաքրքրել ոչ միայն ֆրանսաբնակ հայ ունկնդրին, այլ նաև՝  նոր մեկնաբանությամբ հրամցնել ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունները ֆրանսիացիներին, միևնույն ժամանակ՝ արժևորելով՝ նաև հայ երգը:

 

 Տեղեկացնենք, որ համերգի իրականացմանն աջակցել են Ֆրանսիայի Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիները, Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանատունը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF),

AYP FM ռադիոընկերությունը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը (UGAB), Փարիզի քաղաքապետարանը:

Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը հանդես եկավ Կամերային նվագախմբի հետ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА