o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երբ դրսում հարցնեն՝ «այս մեկ ու կես տարում ի՞նչ բարեփոխումներ եք արել», բան չկա. կարող ենք պատմել, թե ոնց եղավ հեղափոխությունը. Էդմոն Մարուքյան

29.08.2019 12:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երբ դրսում հարցնեն՝ «այս մեկ ու կես տարում ի՞նչ բարեփոխումներ եք արել», բան չկա. կարող ենք պատմել, թե ոնց եղավ հեղափոխությունը. Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՀ արտաքին քաղաքականության հռչակված առաջնահերթություններում խնդիր է տեսնում.

«Գոնե նվազագույնն ինքիշխանության հետ կապված խնդիր կա, որովհետև եթե ինչ-որ մեկն ինձ ԵԽԽՎ-ում հարց տա՝ «ին՞չ էր եղել ձեր ինքիշխանությանը, որ դուք հիմա այն հռչակել եք ձեր առաջնահերթություն», ես չեմ իմանա՝ ինչ պատասխանել: Որ հռչակել եք, լավ կլինի ասեք իմանանք, թե ինչ ենք ասելու», - ասաց Մարուքյանն Ազգային ժողովում ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հավաքի ժամանակ:

Եթե պետք է բանտ տանեն՝ պատրաստ եմ, բայց ինձ լռեցնել որևէ մեկը չի կարող. Միհրան Հակոբյան

Անդրադառնալով նրան, թե ինչ ուներ ՀՀ-ն մինչև հիմա՝ Մարուքյանն ասաց, որ դիվանագիտական կորպուսի աշխատանքների շնորհիվ կան ձեռքբերումներ.

«Մենք ունենք շատ լավ ձեռքբերումներ մինչև հեղափոխությունը: Լինելով ՀԱՊԿ անդամ երկիր՝ միակ ՀԱՊԿ անդամ երկիրն ենք, որ ՆԱՏՕ-ի հետ այդքան խորը համագործակցություն ունենք: ԵԱՏՄ միակ անդամ երկիրն ենք, որ ունենք ԵՄ հետ ստորագրված համաձայնագիր: Դա հեղափոխությունից առաջ էր: Անցել է մեկ ու կես տարի, ի՞նչ ենք մենք ավելացրել եղածի վրա: Մենք որպես պրոդուկտ դրսում վաճառելու ունենք ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, այն արժեքները, որոնք հռչակվել են հեղափոխության ժամանակ: Դա գալիս է գումարվելու մեր ունեցածին, բայց այդ գումարումը ես արդյունքով այսօր չեմ կարող ասել: Մեկ ու կես տարի անցել է ու ուզում եմ հասկանալ, թե այս մեծ ձեռքբերումն ինչպե՞ս ենք կարողացել վաճառել դրսում», - ասաց նա:

Անդրադառնալով ժողովրդավարական երկիր լինելուն՝ Մարուքյանն ասաց, որ պետք է տեսանելի լինեն այն քայլեր, որոնք վերջին մեկ ու կես տարվա ընթացքում արվել են այս ուղղությամբ.

«Երբ դրսում ասում ենք ժողվորդավարական երկիր ենք, հարցնում են. «բա այս մեկ ու կես տարվա մեջ ի՞նչ բարեփոխումներ եք արել»,  դրանք էլ են պրոդուկտներ, որոնք էլ այստեղ պետք է ստեղծենք, որ մեր դեսպանները դրսում կարողանան վաճառել: Այս պահին էլի դրա հետ կապված բան չկա, կարող ենք պատմել, թե ոնց եղավ հեղափոխությունը, բայց դրանից հետո ռեֆորմներն ի՞նչ եղան՝ չկա: Մեզ՝ խորհրդարաականներիս համար, սա տնային աշխատանք է, որ մեր դեսպանները կարողանան ցույց տալ, թե ինչ է արվել այդ ուղղությամբ», - նշեց նա:

Մարուքյանն ընդգծեց՝ վաղուց ժամանակն է պրոակտիվ խորհրդարանական դիվանագիտության մեջ լինել, որն, ըստ Մարուքյանի, այլընտրանք չունի:

Վերջինս նշեց, որ չի կարող պնդել, թե նախկինում խորհրդարանական դիվանագիտությունը պրոակտիվ է եղել, բայց կարող է պնդել, որ խորհրդարանն ունի բոլոր հնարավորություններն այդպիսին դառնալու համար:

«Մենք ունենք ռեակտիվ պրոցեսներ, ՀԱՊԿ, ԵԽԽՎ, Եվրանեսթ ու բոլոր մնացած ֆորմատներում ակտիվ սպասում ենք, բայց միայն ակտիվ սպասում ենք, որ հանկարծ մեր դեմ նախաձեռնություն լինի, դրա դեմ պայքարենք, հերոսաբար մի բան անենք, որ այդ բանաձևն ընդդեմ Հայաստանի և Արցախի շահերի չընդունվի, բայց մենք պետք է պրոակտիվ դիվանագիտության մեջ լինենք, այսինքն՝ ներգրավենք բոլոր թեմաների մեջ ու մեր խոսքը ասենք այնտեղ, կապ չունի, որ ՀՀ կամ Արցախի հետ կապված այնտեղ հարց չլինի: Բայց մենք պետք է ներգրավենք դրանցում, այդտեղ երևանք, գործընկերներ, ընկերներ ձեռք բերենք, որ եթե մի օր ինչ-որ մեկը մեր դեմ ուզենա բանաձև նախաձեռնել, ծանոթ ման չգանք, ընկերներ ունենանք, որոնք ասեն՝ «մի րոպե հլը»: Կարածում եմ, որ այսօր կա այդ հնարավորություւնը», - ավելացրեց նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА