o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒՆԻ ԶՐՈ ԵԼՔ

23.08.2019 20:26 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒՆԻ ԶՐՈ ԵԼՔ

Ներքաղաքական առումով ամառը թեժ ստացվեց, աշունն էլ ավելի թեժ է ստացվելու: Իշխանությունն ապօրինաբար զավթած Նիկոլի վարչախմբի վիճակն աննախանձելի է, քանզի հայտնվել են ելքեր չունեցող կացությունում: Ակամա հիշում ես «երկու ելքի» մասին հին «նավթալինոտ» անեկդոտը, որը վերագրվում է Հայկական ռադիոյին: Այն է, որ ընդհանրապես երկու ելք կա` կա՛մ ապրես, կա՛մ մեռնես: Մեռնելը վատ էբայց էլի երկու ելք կա` կա՛մ դրախտ, կա՛մ դժոխք: Դժոխքը վատ է, բայց էլի երկու ելք կա` սատանան քեզ կա՛մ կուտի, կա՛մ չի ուտի: Եթե ուտի` էլի երկու ելք է մնում...

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՁԿԱՆԻ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ

Կարելի է ասել, որ թավշիստների վարչախումբը արդեն կանգնած է «սատանայի կողմից ուտվելու» ելքերի առաջ:

 

ՎԱՐՉԱԽՄԲԻՆ ԿՏՐՈՒԿ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

Արդեն իսկ երեւում են այն երեք գործոնները, որոնք կտրուկ ապակայունացնում են իշխող թիմի վիճակը, եւ որոնք չունեն վարչախմբին ելքեր թողնող հանգուցալուծումներ:

Առաջինը` մարտի 1-ի գործի շինծու վերաբացումն է, որի գագաթնակետը Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալի կարգավիճակին հասցնելն էր: Եթե Նիկոլի կողմից ամեն ինչ հարմարեցվում է նրան, որ Քոչարյանին պահի բանտում` ե՛ւ դատարանների դեմ հակասահմանադրական խուլիգանական հարձակումները, ե՛ւ փորձերը ազատվել Սահմանադրական դատարանի ներկա կազմից, հանուն որի անգամ դատավորներին պետականորեն խոշոր կաշառք առաջարկող օրենքի նախագիծ է հայտնվում, ե՛ւ տարատեսակ հիսթերիկաները: Բայց այդ գործով Նիկոլի համար ձեւավորվել է անելանելի վիճակ: Ակնհայտ է, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը չի թաքցնում իր հետաքրքրությունը այդ գործի նկատմամբ: Իսկ այն, որ Միհրան Պողոսյանին արտահանձնելը Մոսկվան մերժել է` անվստահելի իրավական գործընթացի պատճառաբանությամբ, նշանակում է, որ Երեւանին ուղղակիորեն ասվում է` դուք քաղաքական հետապնդումներ եք իրականացնում, այլ ոչ թե արդարադատություն: Իսկ եվրակառույցներից շուտով գալու են վճիռներ, որոնք, մեղմ ասած, վարչախմբի օգտին չեն: Գեներալ Մանվելի հարցով արդեն այդպիսի վճիռներ կան, ու դրանց չկատարումը արդեն պատժամիջոցների սպառնալիք է ստեղծում: Դե պատկերացրեք` Քոչարյանի գործով ինչեր կլինեն: Ոչ ազատ արձակելն է Նիկոլի համար ելք (դա էլ ավելի արդյունավետ կդարձնի «Կոնսենսուս մինուս մեկ» տարբերակով Նիկոլին ճամփելը), ոչ էլ բանտում պահելը: Երկու դեպքում էլ Նիկոլի համար ամեն ինչ շատ վատ է ավարտվելու: Մարտիմեկյան  փչովի գործի շրջանակներում մեկ ուրիշ սկանդալ էլ պայթեց` երբ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը տեղեկացրեց, որ վարչախումբը մոտ օրերս պատրաստվում է կալանավորել Սերժ Սարգսյանին: Անշուշտ, նիկոլական քարոզչամեքենայի այլանդակություններից կարելի էր գալ եզրակացության, որ հող է նախապատրաստվում ՀՀ երրորդ նախագահին քաղբանտարկյալ դարձնելու համար, բայց մոտ ժամանակների մասին հիշատակումը, թերեւս լավ տեղեկացված լինելու վկայություն է: Աղմուկը շատ մեծ էր, տեղեկատվություն տարածվեց, որ անգամ շատ նեղ շրջանակով ՀՔԾ-ում դա պետք է իրականացնեին օգոստոսի 20-ին, եւ անգամ պատրաստ էր «հավատարիմ» դատավորը վճռի պատրաստի տեքստով, բայց եղավ այն, ինչ եղավ, եւ Սասուն Սորոսիչի գլխավորած ՀՔԾ-ում խուճապահար արտահոսքի աղբյուրն էին փնտրում... Ինչեւէ, արդյունքում ուզած-չուզած պաշտոնապես սկսեցին հերքել` ասելով, որ ՀՀ երրորդ նախագահը չունի ոչ մեղադրյալի, ո՛չ էլ կասկածյալի կարգավիճակ: ՀՀԿ ամբողջ թիմը նշում էր, որ այդպիսի հնարավոր ձերբակալությունը Նիկոլի գրպանում թաքցրած վերջին «ջոկերն» էր, որը շատ կարճատեւ թույլ կտար զբաղեցնել զանգվածներին...

ԻՆՉԻ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹՆ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՔԱՅԼՈՆԵՐԻ «ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ»

Երկրորդ ապակայունացնող գործոնը Ստամբուլյան կոնվենցիան է: Հայկական միջավայրում դա իսկական վառոդի տակառ է, ու հասկանալի է, որ ընդունումը կնշանակի թավշիստների իշխանության շուտափույթ եւ դաժան վախճանը: Բայց չընդունելու դեպքում էլ «հավաքական Սորոսը» նույն վարչախմբին ու Նիկոլին կմատնի սարսափելի վիճակի, քանզի այդ ամբողջ թիմի վրա հաստափոր հատորներով այնպիսի կոմպրոմատներ ունի, որոնց համեմատ Վիկիլիքսի բացահայտումները սոսկ մանկական անմեղ խաղ են: Այսինքն` այդտեղից էլ ելք չկա:

ԱՍՏԻՃԱՆ ԴԵՊԻ... ԱՆԴՈՒՆԴԸ

Եվ վերջապես Ամուլսարի գործոնը: Նիկոլը գլխանց իրեն դրսեւորում էր որպես այդ հանքի շահագործման հակառակորդ: Սակայն ընթացքում պատվիրվեցին անմրցույթ եւ շատ թանկ «փորձաքննություններ», որոնցից կոռուպցիայի հոտ է փչում, եւ որոնց առնչությամբ Զարուհի Փոստանջյանը Նիկոլին ուղղակիորեն մեղադրեց կոռուպցիայի մեջ: Եվ հիմա էլ անբովանդակ եւ անիմաստ գրառումներն ու գրեթե մեկժամանոց «լայվը», որից, եթե ընթացքում չքնես, պարզ է դառնում, որ Նիկոլը համաձայն է շահագործման: Իսկ Բաղրամյան պողոտայում ջերմուկցիների եւ ոստիկանության կոշտ հակադրությունը պարզորոշ ցույց է տալիս, թե ինչ շարունակությունով է դա հղի: Եթե Նիկոլը տեղի տա իրենց շարքերը գնալով ավելի ընդարձակող ցուցարարներին, որոնց միանում են նաեւ քաղաքական դիվիդենտների հոտ առած գործիչները, ապա չի պրծնի այն շրջանակների ձեռքից, ում հետ հանքը շահագործելու պայմանավորվածություն ունի: Եթե հանքի շահագործման որոշումը կայացվի, ապա հուզումները կդառնան ակնհայտ փաստ, եւ Իջեւանից հետո Ջերմուկ ոստիկանության զորքեր ուղարկելը արդեն շղթայական ռեակցիայի կնմանվի, որի վերջնարդյունքում էլ ոստիկան չի հերիքի: Ի վերջո, ավելի փոքր մասշտաբներով ամբողջ երկրով մեկ կան ապակայունացնող գործոններ, ամեն մարզում ու բնակավայրում` իրենը, եւ կարելի է պատկերացնել, թե դրանց արագ ինքնաբռնկման դեպքում ինչ է սպառնում Նիկոլին: Եվ չմոռանանք նաեւ Արցախի հարցը: Դա քնած հրաբուխ է, որը արթնանալու դեպքում Նիկոլին փրկության ոչ մի շանս չի թողնի, եւ վերջինս երանի կտա Լեւոն Տեր-Պետրոսյանին...

ԹԱՎՇՅԱ ՆԱՎԸ ԼՔԵԼՈՒ ՊԱՀԸ

«ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ԹԻՄՆ ԱՐԱԳՈՐԵՆ ՊԱՌԱԿՏՎՈՒՄ Է

Արդեն իսկ շրջանառվում է տեղեկատվություն, որ վերը հիշատակված գործոնների ազդեցության տակ շուրջ 30 պատգամավոր կարող են լքել ՔՊCC-ի խմբակցությունը: Դրդապատճառները տարբեր են, մի մասը սորոսական են, մի մասը` ընդհակառակը, բայց պարզ է, որ արդյունքում Նիկոլը կորցնում է բացարձակ մեծամասնությունը: Ինչ վերաբերում է մնացյալ նիկոլական պատգամավորներին, ապա ընդամենը հավատարիմ երկու տասնյակից ոչ ավել մանդատավորներ կան, իսկ մյուսները, այսպես ասած, անկապ քայլոներ են, որ ոչ խելք ունեն, ոչ` մեղք: Բայց ունեն բնազդ, եւ այդ բնազդը նրանց կմղի խորտակվող նիկոլական նավը լքելուն: Այսինքն` ստացվում է, որ «թեժ աշնան» ընթացքում Նիկոլի իշխանազրկման արդեն ոչ թե մեկ, այլ` երկու տարբերակ կաԱռաջինը` փողոցի ճնշման ներքո, իսկ երկրորդն արդեն առանց փողոցի, ներքին տարատեսակ դավադրությունների արդյունքում: Իսկ արդյո՞ք ուժային կառույցները որեւէ ռեալ շահագրգռվածություն ունեն պայքարելու այդ խաղերի դեմ եւ պահելու Նիկոլի թիկունքը: Դժվար թե, դա հո «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու», թեեւ արտաքնապես վառ, բայց անբովանդակ մասկի-շոուները չեն...

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԴԱՌՆՈՒՄ Է «ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ»

Ի դեպ, բավականին պերճախոս է այն, որ ԵԿՄ-ն գլխավորող Սասուն Միքայելյանը արդեն նաեւ գեներալ Օգանովսկու ձերբակալության մտադրությունների մասին լուրերին արձագանքել է շատ կտրուկ` շեշտելով, որ ինքը դեմ է: Այդտեղ, անշուշտ, իհարկե, Միքայելյանի անձնական գործոնն էլ կա, սակայն կա եւ համակարգային գործոն: Երկրապահի էությունը չի կարող փոխել ոչ ոք, իսկ Երկրապահը ներազդում է ցանկացածի վրա, ով այն գլխավորում է: Արդյունքում ԵԿՄ-ն վարչախմբին զորակցող լրացուցիչ ուժային լծակից կարող է վերածվել պատուհասի հենց նույն վարչախմբի գլխին: Հիշենք, թե ինչ տեղի ունեցավ Լեւոն Ակոպիչի հետ 1997-ի վերջում եւ 1998-ի սկզբում: Այն, որ Նիկոլը անփրկելի է, ու նրա հետ միասին խորտակվելով գնացող թիմակիցները քիչ են, պարզ է: Ու գումարած դրան, նաեւ փախուստի խնդիրը: Ճիշտ է, տիկին Աննայի հիմնադրամները շատ հաճելի ռեսուրս են, սակայն պետք է փախչելու տեղ լինի: Իսկ ապաստան Նիկոլին չեն տա ո՛չ Արեւմուտքում, ո՛չ Ռուսաստանում: Երկու տիրոջ ծառայի տված խաղերի հետեւանքն է դա, քանզի երկուսի հետ էլ նա մշտապես խաղացել ու խաղում է անազնիվ: Էլ ով մնաց... Նա պետք չէ նաեւ ո՛չ չինացիներին, ո՛չ պարսիկներին, Նիկոլը նաեւ Հիտլեր չէ, որ ապաստան հայցի Հարավային Ամերիկայի որեւէ երկրից, արաբական երկրները տարբերակ չեն... Մնում է «բարեկիրթ լիֆտընկեր» Իլհամը, բայց Իլհամին էլ այդ դժբախտ ստախոսը պետք չէ:

ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ ԽՈՒՆՏԱՆ` ԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА