o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մասիվցի Անդիկի» սպանությանն օժանդակելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել է

22.08.2019 11:26 ՔՐԵԱԿԱՆ
«Մասիվցի Անդիկի» սպանությանն օժանդակելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել է

Օգոստոսի 21-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել մի Երևան քաղաքի 50-ամյա մի բնակչի, որը կասկածվում է «օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականվամբ Անդրանիկ Հարությունյանին հրազենով սպանելու մեջ, հայտնում է Shamshyan.com-ը։

«Զվարթնոց» օդանավակայանի 3 աշխատակից է ձերբակալվել՝ ուղևորներից մեկի ուղեբեռից մոտ 2 մլն դրամի ոսկեղեն գողանալու կասկածանքով

Բերման ենթարկված անձը քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև սպանություն կատարողի ինքնությունը, որը Ռուսաստանի Դաշնության 30-ամյա մի քաղաքացի է:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքներ է ստացել 2019 թվականի հուլիսի 2-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում: Հարությունյանի դիակի վրա առկա է 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը) հատկանիշներով:Սպանությունը մինչ օրս, սակայն մնում է չբացահայտված:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА