o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խաչատրյանն քույրերի փաստաբանը հայտարարել է, որ նրանց դեմ գործը հնարավոր է կարճվի

21.08.2019 17:12 ՔՐԵԱԿԱՆ
Խաչատրյանն քույրերի փաստաբանը հայտարարել է, որ նրանց դեմ գործը հնարավոր է կարճվի

Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերից մեկի փաստաբանը՝ Սերգեյ Պարշինը, հայտարարել է, որ Ռուսաստանի քննչական կոմիտեի աշխատակիցները փաստաբաններին են հանձնել նրանց հոր դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ մերժման որոշումը, ինչը ենթադրում է, որ նա խոշտանգել է դուստրերին և սեռական ոտնձգության ենթարկել նրանց:

Երկու զոհով քրեական գործը «քնեցնում են»

«ՌԴ քննչական կոմիտեի քննությունն ապացուցել է Խաչատրյան քույրերի ցուցմունքների ճշմարտացիությունը: Քննչական կոմիտեի աշխատակիցները Խաչատուրյան քույրերի փաստաբաններին պաշտոնապես հանձնել են որոշումը՝ իրենց հայր Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրեական գործի հարուցման մերժման մասին: Որոշման տեքստից հասկանալի է. աղջիկների նկատմամբ բարոյական և սեռական բռնության փաստերը հաստատվել են, իսկ մերժման պատճառը ձևական է և սպասելի՝ կասկածյալի մահվան կապակցությամբ»,- փաստաբանի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Սակայն, ինչպես նշել է փաստաբանը, ձևականությունների պահպանումը չի վերականգնում Միխայիլ Խաչատրյանի անունը, իսկ գործի այն հանգամանքները, որոնք նկարագրված են բանաձևում՝ «ճանաչվել են որպես հաստատված փաստեր»:

Քույրերի պաշտպանները հույս ունեն, որ քննիչների կողմից հաստատված փաստերը կօգնեն իրենց ապացուցել, որ աղջիկները գործել են ինքնապաշտպանության շրջանակներում, և այդ ժամանակ նրանց քրեական հետապնդումը կդադարեցվի:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 27-ին Կրեստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հորը: Աղջիկները նրան դանակի բազմաթիվ հնասվածքներ են հասցրել: Այնուհետև նրանք հայտարարել են, որ այլևս չեն կարող հանդուրժել ծնողի կողմից բռնությունը: Հետմահու հոգեբուժական քննությունը նրանց օգտին է. անալիզը բացահայտել է Միխայիլ Խաչատրյանի մոտ շեղումներ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА