o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ-ի ազգաբնակչության շրջանակներում հանցագործությունների քանակը եվրոպական միջինից աննշան բարձր է

21.08.2019 14:26 ՔՐԵԱԿԱՆ
ՀՀ-ի ազգաբնակչության շրջանակներում հանցագործությունների քանակը եվրոպական միջինից աննշան բարձր է

Դատարանների գերզբաղվածության խնդրի արմատը ։ Այսօր Հայաստանի դատարանները գերբեռնված են ։ Ամեն մի դատավոր ու դատախազ 30 ֊ից ավելի , հաճախ մինչև 50 գործ ունեն իրենց սեղաններին ։ Իրավունքի սկզբունքներից մեկն է արդարության վերականգնումի 《պատշաճ ժամանակամիջոցում》իրականացնելը ։ Մեկ այլ կանոն , որի մասին քիչ ենք անդրադառնում , միևնույն դատավորի կամ դատախազի կողմից նույն ժամանակահատվածում առավելագույնը 15 գործի ղեկավարումն է ։ Այս երկորդը նորմատիվ հասկացություն է , որն ապահովում է հանրապաետությունում հապշտապ և մակերեսային դատական պրոցեսների բացառումը ։ Ինչու՞ Հայաստանում գոյություն ունի նման իրավիճակ ։ Արդյո՞ք դատավորների ու դատախազների քանակն է փոքր , թե Հայաստանի քաղաքացիները հանցագործության համեմատական խիստ բարձր տոկոսներ են ներկայացնում ։ Պարզ է , որ սույն երկու հարցերի պատասխանները 《ոչ》են ։ Իր բնակչության համեմատ Հայաստանի դատավորների ու դատախազների քանակը նորմալ է կամ նորմալից մի քիչ էլ բարձր ։

Բարձրաստիճան բանկիրների են ձերբակալել

Իսկ Հայաստանի ազգաբնակչության շրջանակներում հանցագործությունների համեմատական քանակը եվրոպական միջինից աննշան բարձր է միայն ։ Հետևաբար ո՞րն է դատավորների ու դատախազների նման գերզբաղվածության իսկական պատճառը , կամ պատճառները ։ Մեր ուսումնասիրությունների արդյունքում , պարզվել են հետևյալ երկու պատճառները ` ա) դատախազությունը , որպես կանոն , առանց երկար մտածելու , անվրեպ կերպով բողոքարկում է գրեթե ամեն դատական ակտ (վճիռ) , որն ամբողջովին կամ մասնակիորեն հիմնավում է պաշտպանական կողմի (այսինքն ամբաստանյալի կամ դատապարտյալի) փաստարկումների վրա ։ Քանի որ հեղափոխությունից հետո առաջին ատյանի դատավորներից շատերն են սկսել անկախ , ինքնուրույն , արդար որոշոշումներ կայացնել ,դատախազները այդ որոշումների դեմ այլ ձև չունենալով , դիմում են վերաքննիչ դատարան , լավ իմանալով , որ վերաքննիչի դատավորների դեռևս մեծամասնությունը ամբողջությամբ ենթարկվում է հին համակարգին , այսինքն այն դատաիրավական մաֆիային , որը տասնամյակներ շարունակ այս ազգը պահել է անարդարությունների , պատեհականությունների , ու իրավունքի քաոսի մեջ ։

Հաշվի առնելով , որ վերաքննիչում էլ կան քիչ սակայն նույպես ռեֆորմի կողմնակից դատավորներ , երբ դատախազը այդ ատյանում նույնպես պարտություն է կրում , այս անգամ դիմում է վճռաբեկ դատարան ,լավ իմանալով որ այնտեղ արդեն 《իր դեմ խաղ չկա》։

Այսպես , մի կողմից անկախանալ փորձող դատավորների ու մյուս կողմից դատախազ մաֆիոզների միջև տեղի է ունենում լուռ ,պայքար, որի հետևանքով դատախազների կողմից արդեն մնայուն դարձաց բողոքարկումները դատարաններում առաջացրել են խճողվածություն , որը խորապես ազդում է քաղաքացիների կողմից արդարադատության հետապնդման հնարավորության վրա ։ Բ) Երկրորդ պատճառը դատախազների ու դրանց շրջանակներին ենթսրկվող տարբեր փորձագետների ու մշտական հանձնաժողովների դատական նիստերին բացակայելու , նիստերը այլևայլ հնարքներով հետաձգելու սովորությունն է ։ Չկա դատական գործընթաց Հայաստանում ,որը ամիսներ տևող հետաձգումների տարբեր փուլերից չի անցնում ։

《Դատախազը արձակուրդ է գնացել 》, այսինքն դատական նիստին ներկայանում են բոլորը ,ինչպես նաև հաճախ լրագրողները , տուժողի ու ամբաստանյալի հարազատները ,ու հանկարծ պարզվում է ,որ դատախազը արձակուրդ է վերցրել ,կամ դատական գործին դեռևս չի ծանոթացել , կամ ցանկանում է միջնորդություն ներկայացնել հաջորդ նիստին , ու խնդրում է նիստը հետաձգել ։

Այսպես , ամեն մի նիստ ,որը (ներառյալ բոլոր ներկաների կողմից տրամադրվող ռեսուրսների) պետության վրա մոտ 200,000 դրամ է նստում , պարոնայք դատախազների կողմից մնայուն կերպով սաբոտաժի են ենթարկվում ։ Ի՞նչ է մեզ ասում այս բոլորը ։

Այս բոլորը նշանակում է ,որ Հայաստանում արդարադատության հետապնդումը այնքան էլ հնարավոր չէ ։ Իսկ դա տխուր պատմություն է ,որի հետևանքով տուժում է թե իշխանությունը և թե քաղաքացին ։ Հետաքրքիր է կռահել , թեռ՞ւմ է ձեռնատու քաղաքացուն ու իշխանություններին վատ կացության մեջ դնելը ։ Ինքներդ եզրակացրեք ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА