o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գեներալական կոմեդիա

21.08.2019 09:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գեներալական կոմեդիա

«Ժամանակ» թերթը, հենվելով իր աղբյուրների վրա, նման տեղեկատվություն է ներկայացրել. «Գեներալ Սեյրան Սարոյանի տան մոտ տեղի ունեցածի հետ կապված հայտնի են դառնում նոր մանրամասներ: Ըստ մեր աղբյուրի՝ Սարոյանին զանգահարել է հայտնի քրեական հեղինակություն Արտյոմ Կոնեւսկոյը եւ ցանկացել նրա հետ հանդիպել: Հանդիպումը կապված էր մեծ գումարի հետ: Կոնեւսկոյը գնացել է Սեյրան Սարոյանի տուն, սակայն նրան այնտեղ սպասելի են եղել զինված իրավապահները: Պարզ է, թե ով է իրավապահներին իրազեկել Կանեւսկոյի ժամանման մասին: Այս իմաստով Սարոյանը ճիշտ է, որ իր տուն իրավապահները չեն մտել, այլ իրեն են պաշտպանել: Սարոյանը ասուլիս հրավիրելով եւ միջադեպին հրապարակայնություն հաղորդելով՝ փորձում է իրեն դրանով պաշտպանել»:

Ինչո՞ւ են ԱԺ-ում խառնաշփոթից հետո Գագիկ Ծառուկյանն ու Գևորգ Պետրոսյանը միասին հեռացել (տեսանյութ)

Կարճ ասած, լրատվամիջոցը Սարոյանին ներկայացնում է որպես «գործ տվող», եւ երեւի այդ «տիտղոսից» խուսափելու համար է, որ երեկվա ասուլիսում Սարոյանը ամեն կերպ իրեն ներկայացնում էր «լավ տղու» դերում; Բայց ահա մեր աղբյուրները եւս որոշ ակնարկներ անում են նույն վարկածի օգտին: Եթե նկատեցիք, երեկվա ասուլիսում Սարոյանը փորձում էր իրեն արդարացնել գեներալ Մանվել Գրիգորյանին «երիցս ուրանալու» հարցում: Ով, ով, բայց Սեյրանը չէ, որ պետք է ուրանար Մանվելին, հաշվի առնելով, որ դեռ պատերազմի ժամանակներից սկսած մինչ ձերբակալվելը մանվելն ամեն կերպ «տիրություն» էր անում Սեյրանին: Այդ թովում՝ հանցաշխարհի հետ հարաբերություններում, այսինքն՝ Մանվելի գործոնը հաշվի առնելով է, որ Սեյրանը այդ ուղղությամբ կարողանում էր «հարց լուծող» ներկայանալ: Եվ ահա Մանվելին բարեհաջող կերծով «երիցս ուրանալուց հետո» Սեյրանը ստացել է դավաճանի կարգավիճակ, կորցրել իր երբեմնի հնարավորությունները ու նրան հարցեր են ներկայացնում: Ասում են,  հենց դրա համար էր, որ ստիպված վերադարձավ Հայաստան ու, ըստ նշված վարկածի, պաշտպանություն փնտրել Նիկոլի, այսինքն՝ իրավապահ համակարգի մոտ: Ու ասուլիսում փորձում էր մեղմել Մանվելի նկատմամբ ուրացումը, լավ հասկանալով, որ Նիկոլի պաշտպանությունը հավերժ ու վստահելի չէ:

Ս. Աբրամյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА