o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Հայտնի են լավագույն մարզային պարախմբերի անունները (Տեսանյութ)

19.08.2019 14:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
​​​​​​​Հայտնի են լավագույն մարզային պարախմբերի անունները (Տեսանյութ)

Հայտնի են Heritage պարի եւ մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպված մրցույթ-փառատոնի արդյունքները: Այսպիսով՝ եզրափակիչ փուլ անցած Հայաստանի մարզերում գործող ութ պարային համույթներից պրոֆեսիոնալ ժյուրին ընտրեց լավագույն եռյակին: Մրցանակային պատվավոր առաջին տեղում էր Այգեկ համայնքի «Այգեկ» պարարվեստի ստուդիան (գեղ. ղեկավար` Ռոբերտ Մկրտչյան), երկրորդ տեղում՝ Աբովյան քաղաքի «Արմենի» պարային համույթը (գեղ. ղեկավար՝ Արմեն Բոլյան), երրորդ տեղում՝ Չարենցավան քաղաքի «Ազդ» պարային ստուդիան (գեղ. ղեկավար՝ Զավեն Խաչատրյան):

Մինչև ամսվա վերջ ցրտերի մասին անգամ չհիշեք, ջերմաստիճանը կբարձրանա․ Գագիկ Սուրենյան

Մասնակից մյուս խմբերը՝ Գյումրի քաղաքի «Վարդեւանյան» պարի թատրոնը (գեղ. ղեկավար՝ Հովհաննես Վարդեւանյան), Ջրառատ համայնքի «Մելքոնյան եւ Փարոս» պարային համույթը (գեղ. ղեկավար՝ Նարինե Մելքոնյան), Սաղմոսավան համայնքի «Տաթեւ» պարային ստուդիան (գեղ. ղեկավար՝ Տաթեւ Ավագյան), Փարպի համայնքի «Թադեւոսյան» պարարվեստի կենտրոնը (գեղ. ղեկավար` Սիլվա Թադեւոսյան), Ղուկասավան համայնքի «Ծիրանի ծառ» պարային ստուդիան (գեղ. ղեկավար` Անահիտ Աղաբեկյան) արժանացան պատվոգրերի:

Հատուկ փառատոնին ներկա գտնվելու համար Լոս Անջելեսից ժամանել էին նաեւ Heritage պարի եւ մշակույթի կենտրոնի սաներից մի քանիսը: Նրանցից Գեզուքարայան քույրերի հետ էլ զրուցեց «Իրավունքը»: ԻԶԱԲԵԼԼԱ ԳԵԶՈՒՔԱՐԱՅԱՆՆ արդեն 4 տարի է, ինչ հաճախում է պարի. «Heritage-ը շատ լավ պարի կենտրոն է: Ես շատ եմ սիրում պարել եւ ընդհանրապես՝ իմ ողջ կյանքը կապված է պարի հետ:  Մեր ուսուցիչները՝ Միսս Նարինեն եւ Միստեր Գրեգը  շատ լավն են, իրենց հետ շատ լավ է անցնում պարապմունքները»:

«Սեպտեմբերի 21-ին Գյումրիում դատարկ հյուրատուն է եղել». Գագիկ Համբարյան

Heritage պարի եւ մշակույթի կենտրոնի սան ԲԱՐԲՐԱ ԳԵԶՈՒՔԱՐԱՅԱՆԸ եւս նշեց, որ շատ է սիրում իրենց ուսուցիչներին. «Իրենք շատ գեղեցիկ պարեր են մեց ցույց տալիս եւ սովորեցնում»:

Գեզուքարայան քույրերի մայրիկը՝ ԼՈՒՍԻՆԵ ԳԵԶՈՒՔԱՐԱՅԱՆՆ էլ պատմեց, որ Լոս Անջելեսում Heritage-ի շնորհիվ երեխաները պարային մեծ ձեռքբերումների են հասել. «Մրցույթներով եղել ենք Վաշինգտոնում, Փարիզում, այս տարի էլ եկել ենք Հայաստան՝ մասնակցելու փառատոնին: Հուսով եմ՝ մյուս տարի կրկին կգանք Հայաստան, եւ մեր պարը ցույց կտանք: Այս անգամ այստեղ ենք հանդիսատեսի կարգավիճակում, ավելի ճիշտ՝ հարազատի, որովհետեւ Heritage-ը համարում ենք նաեւ մերը»:

Փառատոնին ներկա էր նաեւ Heritage պարի եւ մշակույթի կենտրոնի գլխավոր պարուսույց, փառատոնի կազմակերպիչ ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ մայրը՝ ՍՈՒՍԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ, որը մեզ հետ զրույցում նախ նշեց, որ որդու գործունեությամբ հպարտանում է, հատկապես, որ նա զբաղվում է նաեւ բարեգործությամբ. «Նման նախաձեռնությունները շատ կարեւոր են: Այս ամենն ազգանվեր, ես կասեի՝ արվեստանվեր գործ է»: Հետաքրքրվեցինք, թե արդյոք Գագիկին չի համոզելու վերադառնալ հայրենիք, ինչին ի պատասխան տիկին Սուսանը նշեց. «Սա իր կամքն է: Ամեն դեպքում, ինձ թվում է՝ նա չի հեռացել հայրենիքից եւ այսօր էլ ազգանվեր գործունեություն է ծավալում»:

Զրուցեցինք նաեւ փառատոնի կազմակերպիչների հետ: Heritage Dance & Cultural կենտրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար ՆԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ անդրադառնալով փառատոնին՝ ասաց. «Ունեինք 4 կատեգորիա եւ 4 ժյուրիի անդամ ու 8 խմբերից պետք է ընտրեինք 3 պար: Բալերը 1-8-ն էր, այսինքն՝ ամենաբարձր բալը 8-ն էր, եւ այն կատեգորիայում, որը ես էի գնահատում, բոլորին սկսեցի 8 բալ նշանակել: Հետո հասկացա, որ այդպես ուղղակի չի լինի: Եվ եթե ես լինեի միայն ժյուրին, երեւի բոլորը կհաղթեին: Հուսով եմ, որ բոլորն էլ ապագայում հաղթելու են եւ ընդհանրապես՝ լինել բեմում արդեն հաղթանակ է: Հպարտանում եմ, որ մեր գալիք սերունդն ավելի հզոր եւ ավելի ուժեղ է ու առաջնորդում է մեր պարարվեստը»:

«Մեր հանրությունը, ցավոք, կենդանի հերոսներ չի սիրում». Էդգար Հովհաննիսյան (Տեսանյութ)

Իսկ կենտրոնի գլխավոր պարուսույց ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ հավելեց. «Բոլորի աշխատանքները փայլուն էին, եւ ես ինքս հրաժարվել էի ժյուրիի կարգավիճակում լինելուց, քանի որ բոլորն էլ հավասար են ինձ համար: Ուրախ եմ, որ մեր երկրում չկան շրջանի պարողներ եւ Երեւանի պարողներ տարանջատումը, քանի որ բոլորն էլ նույն մակարդակի վրա են: Պարային հրաշք սերունդ ունենք: Այնպես որ, շնորհավորում եմ բոլորիս այս հաղթանակի համար եւ կապ չունի, թե ովքեր մրցանակի արժանացան, ովքեր՝ ոչ: Շնորհակալ եմ նաեւ բոլոր ծնողներին, ովքեր շրջաններում իրենց երեխաներին պարի են տանում, պահում են մեր ազգային, ժողովրդական, ինչու ոչ, նաեւ այլ ազգերի պարարվեստը»:

Հին ու նոր խաչմերուկներ Եվրոպայի սրտում. Լյուբեկ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА