o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼԻՆ ԳԱՐՇԱՀՈՏ, ԲԱՅՑ ՀՊԱՐՏ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

16.08.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼԻՆ ԳԱՐՇԱՀՈՏ, ԲԱՅՑ ՀՊԱՐՏ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

Կլոուն քաղաքապետ Հայկոն, պարզվում է, փող չունի մանկապարտեզի ավագ խմբերի երեխաներին դպրոցական պայուսակներ հատկացնելու համար: Ամեն տարի հատկացվում էին, սակայն հիմա չեն հատկացվելու: Բայց միաժամանակ ծաղրածու քաղաքապետը լավ էլ փող ունի իր` մայրաքաղաքը աղբավայրի վերածած անբան եւ պորտաբույծ աշխատակիցներին աստղաբաշխական պարգեւատրումներ տալու համար:

ԹԱՎՇՅԱ ԹՐՔՈԲՈԼՇԵՎԻԶՄԸ ԵՐԿԻՐԸ ՎԵՐԱԾՈՒՄ Է «ԿԱՊԻԿՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿԻ»

 

 

ՆԻԿՈԼԻ ԿԱՏԱՐՅԱԼ ԿԼՈՈՒՆԱՑՈՒՄԸ

Դե, իհարկե, երեխաները թող սպասեն մինչեւ, Նիկոլի ասած` 2050 թվականը, որպեսզի այդ ժամանակ ոչ թե իրենք, այլ իրենց թոռները դպրոցական պայուսակ ստանան: Իսկ աղբավայր դարձած Երեւանում, ուր այժմ անցնում է անպայուսակ փոքրիկների մանկությունը, միայն երկնային հովանավորությամբ է, որ դեռեւս խոլերայի եւ այլ համաճարակներ չեն բռնկվել: Իսկ ժողովրդիս վարչապետ Նիկոլը այնքան է սիրում մանկահասակ երեւանցիներին, ինչպես նաեւ ցանկացած տարիքի երեւանցիներին, որ անձամբ եկել էր ուղիղ եթերում քաղԱՂԲապետ Հայկոյի հետ զրուցելու: Այնպես որ, երեխաներ, չմոռանաք դիկտատուրայի ձգտող թերուս լրագրող պարոն Փաշինյանին շնորհակալություն հայտնել ձեր գարշահոտ, բայց հպարտ ու երջանիկ մանկության համարԲայց անցնենք նրան, թե ինչ տեղի ունեցավ արդեն Նիկոլ-Հայկո ուղիղ եթերում: Ասածները մեկ առ մեկ ներկայացնել ու վերլուծելը իմաստ չունի, քանզի ասելիքում է բացակայում իմաստը: Պարզապես իր այդ համատեղ «լայվովե Նիկոլն էլ ինքն իրեն իջեցրեց ծաղրածու Հայկոյի մակարդակին: Առավել եւս, որ դրան հավելեց եւ արտերկրյա տուրիստների համար անձամբ զբոսավարություն անելը:

ԱՋ ԳՆԱՍ, ԹԵ` ՁԱԽ, ԾՈՒՌ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

 

ԿԱ ՍՈՒՏ, ԱՀԱՎՈՐ ՍՈՒՏ ԵՎ ՆԻԿՈԼԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Այն, որ ժողովրդիս վարչապետի վարկանիշն ահավոր անկում է ապրում, երեւում է նաեւ Նիկոլի ամենասիրելի տեղում` Ֆեյսբուքում: Այդտեղ նրա ստեփանակերտյան հանրահավաքային ելույթը հավաքեց 160 հազար դիտում, այն էլ` մեծամասամբ դիտել են հենց Փաշինյանի չուզողները, ովքեր էլ սոցցանցը հեղեղել էին դաժան եւ կծու քննադատությամբ: Իսկ նույն Ֆեյսբուքում դերասան Հրանտ Թոխատյանի մասնակցությամբ տեսահոլովակը հավաքել է գրեթե 800 հազար դիտում: Այսինքն` ՀՀ քաղաքացիների համար Թոխատյան Հրանտի գովազդած ապրանքն ավելի հետաքրքիր է, քան` Նիկոլի կարեւորագույն ելույթը: Մարդիկ սկսել են պարզապես նյարդայնանալ դիկտատորի  հավակնորդի ճղճղոցներից: Իսկ թե մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում ի՞նչ փոխվեց` բացատրում է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը. «Եթե մինչեւ իշխանության գալը քայլարած տղաներին ու աղջիկներին եւ հատկապես հեղափոխության առաջնորդին ձեռնտու էր արդյունքի, այն է` իշխանություն վերցնելու բարձր տեմպն ու արագությունը, ապա հիմա ճիշտ հակառակ հոգեվիճակում են նրանք: Ուզում են անշտապ վայելել իրենց բաժին հասած աթոռները: Այսինքն` ուզում են սովորական ու հակահեղափոխական իշխանություն դառնալ, բայց չեն կարողանում, քանզի դա հնարավոր չէ պոպուլիստական հեղափոխությամբ վերեւ բարձրացած պլեբեյների պարագայում: Ամբոխը թույլ չի տա: Հպարտ քաղաքացիները նույն արագությամբ սոցիալ-տնտեսական կյանքի կտրուկ ու դրական փոփոխություն են ուզում, ինչ արագությամբ որ անփորձ ու անգրագետ մարդկանց բերեցին իշխանության: Բայց դրական արդյունք, այն էլ` անգրագետներով ու անփորձներով, հնարավոր չէ ակնկալել»:

ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ` ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

Եվ ի՞նչ պետք է անի Նիկոլը, որ գոնե մի քիչ էլ պահպանի զանգվածների համակրանքը` պետք է գունազարդ թվերով կերակրի: Վիճվարչությունը դեռ կիսամյակի թվեր չամփոփած` Նիկոլը այդպիսի թվեր է կրակում, եւ ստացվում է, որ ըստ այդ թվերի, գործազրկությունն է պակասել, բյուջեի մուտքերն ու տնտեսությունն են աճել, եւ կյանքն էլ թեեւ ոչ շատ, բայց լավացել է: Ժամանակին ԽՍՀՄ-ում կար ասացվածք` կա սուտ, ահավոր սուտ եւ վիճակագրություն: Նիկոլական վիճակագրության համեմատ բրեժնեւյան վիճակագրական հավելագրումները անմեղ եւ պուպուշ խաղ են թվում, գրեթե ճշմարտություն են թվում: Բայց սուտ թվերով ինչքան պետք է շարունակի ժողովրդին կերակրել: Չէ՞ որ մարդիկ հիմա գերադասում են հավատալ սառնարանի, այլ ոչ թե հեռուստացույցի պարունակությանը: Եվ քանի որ հեռու չէ այն պահը, որ միգուցե ստիպված լինեն սառնարաններում մթերքի փոխարեն «դուխով» գլխարկներ պահել, ապա իրավացի է Անդրանիկ Թեւանյանը. «Քանի որ ամբոխի տրամադրություններն արագ փոխվելու հատկություն ունեն, ապա կարելի է միայն ցավակցել ամբոխի սիրելիին: Կուռքեր ստեղծելն ու դրանք տապալելը ամբոխի սիրած մարզաձեւն է»:

ՆԻԿՈԼԻ «ՍՈՒՊԵՐՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆԸ» ՆԻԿՈԼԻ ԴԵՄ

Իսկ թե ինչ կպատահի նախկին կուռքի հետ, եւ ինչպես կվարվեն նրա հետ` արդեն դժվար թե հնարավոր լինի «թավիշ» ակնկալել:

ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ

Նիկոլ Փաշինյանի համար ծանրագույն պրոբլեմների պակաս չկա: Այսպես, արմատական հեղափոխականության ջատագով, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը մատնանշեց եւս մի կարմիր գիծ, որը հատելու դեպքում, ըստ քաղաքագետի` Նիկոլի կառավարությունը դառնում է հայրենիքի դավաճանների կառավարություն: Խոսքը Ամուլսարի մասին է: Բայց վերադառնանք ավելի «ավանդական» թնջուկներին: Թե Արցախի հարցով ինչպիսի նավաբեկության կարող է ենթարկվել փաշինյանական «նավակը»` դրա համեմատությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի 1998-ի հրաժարականը իդեալական, գրեթե դրախտային տարբերակ է երեւում: Բայց շատ պայթյունավտանգ է եւ Ստամբուլյան կոնվենցիայի թեման: Փաստացի մակարդակով ԼԳԲՏ-ներին արտոնություն է տրված, եւ հանգիստ եւ անպատիժ նրանք ծեծում եւ անպատվում են ոստիկաններին: Հիմա նաեւ տոտալիտար աղանդներին հարող անձանց հետ միասին նրանք զազրելի սադրանքներ են կազմակերպում ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրություն հավաքող ակտիվիստների հանդեպ: Ընդ որում` ոստիկանությունը հրահանգ ունի այդ սադրիչներին ապահովել առավելագույն բարենպաստման ռեժիմով, միսկ ակտիվիստների վրա առաջին իսկ հնարավորության դեպքում, եթե ոչ քրեական, ապա գոնե վարչական գործեր կարել: Բայց ասում են նաեւ, որ անգամ ՔՊCC-ի խմբագրության ներսում այնքան են շատացել այդ կոնվենցիայի հակառակորդները, որ հանդիպման ժամանակ պարզապես «գզել» են պատանի նախարար Ռուստամ Բադասյանին: Ճիշտ է, Բադասյանը ժխտում է «գզելու» հանգամանքը, ինչպես նաեւ հերքում խոսակցությունները, որ կոնվենցիայի հակառակորդներն արդեն խմբագրության կեսից ավելին են, բայց միաժամանակ մանեւր է անում: Այն է` հայտարարում է, որ կոնվենցիայի վավերացման ապահովման որեւէ պարտավորություն իր վրա չկա: Դրանք բոլորը նախանշաններ են, որ թավշիստների ճամբարում կամուկացի մեջ են` վավերացնե՞լ, թե՞ չվավերացնել երկիրը գոմիկանոցի վերածող այդ կոնվենցիան: Եթե վավերացնեն, ապա հայերն իրենց կհոշոտեն եւ դաժանաբար կհոշոտեն: Իսկ եթե չվավերացնեն, ապա իրենց հոշոտելու են եւ ամեն կերպ հարվածելու են անդրազգային կառույցները, այսպես կոչված` հավաքական Սորոսը, ում նրանք խոստացել են վավերացնել այդ կոնվենցիան: Հիմա ումից ավելի շատ վախենա Նիկոլը` հայերի՞ց, թե` անդրազգային տիկնիկավարներից: Ախր, երկու դեպքում էլ վերջաբանը շատ տխուր է լինելու: Բայց երկու տարբերակի համար էլ Նիկոլի թիմը շարունակում է դատական իշխանությունն ամբողջովին զավթելու հետեւողական կուրսը: Հիմա էլ բանը հասել է նրան, որ շրջանառության մեջ է հայտնվել օրենքի նախագիծ, որով բոլոր արտոնությունների եւ աշխատավարձի չափ թոշակի պահպանումն է խոստացվում ՍԴ այն դատավորներին, ովքեր մինչեւ հոկտեմբերի վերջ հրաժարական կտան: Դա չլսված բան է` լրիվ պաշտոնականացված կաշառք, կաշառք օրենքի մակարդակով: Ստամբուլյան կոնվենցիան ե՛ւ ընդունելու, ե՛ւ չընդունելու պարագայում Նիկոլին պետք է կատարյալ վերահսկողությունը ՍԴ նկատմամբ: Մի կողմից նա երաշխիք չունի, որ այս ՍԴ-ն սահմանադրական կճանաչի ակնհայտ հակասահմանադրական կոնվենցիան, մյուս կողմից կա նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործը, որի տակից ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ թրաշամանուկների վարչախումբը: Բայց արդյո՞ք  ՍԴ դատավորները կգայթակղվեն այդ կաշառքով, մանավանդ, որ կոմպրոմատների փնտրտուքը շարունակվում է, եւ իրավապահները բանուգործ թողած քիչ է մնում արդեն պարզեն, թե ինչ չափի չարություն էր անում Հրայր Թովմասյանը մանկապարտեզում: Օրինակ, դատավոր Ալվինա Գյուլումյանը արդեն հրապարակավ հրաժարվել է այդ տարբերակից` որակելով դա անբարոյականություն

ԹԵԺ ԱՇՈՒՆ. ՆՈՒՅՆԻՍԿ «ՄԱՆՐՈՒՔՆԵՐԸ» ԿԱՐՈՂ ԵՆ ԿՈՏՐԵԼ ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՈՂՆԱՇԱՐԸ

Ճտերն աշնանն են հաշվում: Եթե, իհարկե, հաշվելու բան տակը մնում է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА