o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օգոստոսի 12-ը Երիտասարդների միջազգային օրն է

12.08.2019 09:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 12-ը Երիտասարդների միջազգային օրն է

ՄԱԿ-ի կողմից հաստատված ամենամյա այս տոնն առաջին անգամ նշվել է 2000-ի օգոստոսի 12-ին։

1995-ի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, հաշվի առնելով հասարակության մեջ երիտասարդության կարևորագույն դերը, ընդունում է ոլորտային հիմնարար մի փաստաթուղթ՝ Երիտասարդությանն առնչվող գործողությունների համաշխարհային ծրագիրը։ 1998-ի օգոստոսի 8-12-ին Լիսաբոնում տեղի ունեցած երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովը նույնպես, կարևորելով երիտասարդության դերը, իր Երիտասարդական քաղաքականության ու ծրագրերի մասին հռչակագրում, ի թիվս այլ մտքերի, առաջարկում է օգոստոսի 12-ը հռչակել Երիտասարդության միջազգային օր։

Շնորհավո՛ր տոնդ, ուսանող. Նոյեմբերի 17-ը Ուսանողության միջազգային օրն է

Երիտասարդների միջազգային օրվան նվիրված ամեն տարի կազմակերպվում են միջոցառումներ (որոնցից են տարաբնույթ համերգները, ցուցահանդեսները, համաժողովները, սեմինարները, ֆլեշմոբերը և այլն)՝ որոշակի կարգախոսով:

Տոնի նպատակը երիտասարդության հիմնախնդիրների վրա ուշադրություն հրավիրելն է։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА