o C     24. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոչինչ չի արվելու ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար». Արթուր Թովմասյան

11.08.2019 12:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ոչինչ չի արվելու ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար». Արթուր Թովմասյան

«Շատ դաժան ու անշնորհակալ բան է քաղաքականությունը նաեւ այն պատճառով, որ, մեղմ ասած, գործ ունես ոչ միայն ինքնահավան անտեղյակների, այլեւ մեծ թվով շահագրգիռ, այսինքն՝ ուղղորդվող անձանց հետ։ Հայաստան աշխարհը՝ պետությունը հարգող բանիմաց քաղաքացին գիտակցում է, որ այն, ինչ անվանվում է (հեղափոխություն) եւ իրականացվել է բազմաթիվ երկրներում տարբեր ժամանակաշրջաններում, ընդամենը թշնամական պետությունների կողմից կազմակերպված զինված, իսկ որոշ դեպքերում՝ խաղաղ հեղաշրջում է տվյալ երկրի ղեկավարի փոխարեն ցանկալի դրածոյի (ընտրելու) նշանակելու նպատակով», - այս մասին նշում է ֆեյսբուքյան օգտագեր ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ եւ մանրամասնում. «Եթե այսպես շարունակվի եւս մի քանի տարի, արտագաղթը բազմապատկվելու է… եւ երկրում կմնան միայն սպիտակները… Լավ, ենթադրենք՝ ինչ-որ ձեւով ամբողջ երկրում միայն սպիտակներ են մնացել… Մարդիկ կռահո՞ւմ են, որ դա նշանակում է աղանդավորական երկիր «կյանքի խոսք, եհովական...», գունավոր երկիր «ստամբուլյան կոնվենցիա», մարիխուանայի երկիր «լեգալիզացիա», առանց բանակի երկիր «հերոս գեներալների վարքաբեկում», անսկզբունք երկիր «առանց օրակարգ»… Եթե նման իրավիճակը ձեռնտու է իրենց սպիտակ համարողներին, ապա նրանք հաստատ կստանան նման երկիր, եթե մի երկու տարի էլ այսպես շարունակվի… Երեւի կարծում են, թե երկրի պաշտպանության խնդիրը ՍԵՎԵՐԻ պարտականությունն է, իսկ սպիտակներինը՝ իշխանության եւ գրանտների վայելումը… Այս մարդիկ իսկապես չեն գիտակցում, որ երկիրը պատերազմական վիճակում է… Եթե այսպես ձգտում են արժեզրկել երկրի պաշտպանության գաղափարը, բնականաբար, չեն գիտակցում, որ արժեզրկվում է Հայրենիքի գաղափարը։ Այ այն ժամանակ, երբ սահմանների պաշտպանությունը կմնա նրանց պատասխանատվության ներքո, հանկարծ ապշանքից կկարկամեն, վերջապես գիտակցելով, թե ինչ ահռելի պատասխանատվություն էին կրում ՍԵՎԵՐԸ իրենց ուսերին, ովքեր այդ նույն սպիտակների կողմից հորջորջվում էին «հակահեղափոխական ռազմահայրենասեր շիզոֆրենիկներ»… Իսկ գուցե ամեն ինչ գիտակցվա՞ծ է… Երկիրը դադարում է լինել Հայրենիք։ Սա լուրջ ողբերգություն է, եւ իշխանությունը ամբողջ պատասխանատվությունը դնում է հրապարակում հավաքված հպարտ մարդկանց ուսերին, որոնց մեծ մասին կուրացրել է ատելությունը եւ աղքատությունը… Հիշեք դրա համար էլ ոչինչ չի արվելու ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար, քանզի ատելությունն է շարժում եւ ուղղորդում այս մարդկանց… Չկա ատելություն, չկա հեղափոխություն։ Սա հստակ գիտակցում են անտեսանելի հրահրողները…

«Նիկոլը երբեք չի ունեցել եւ չունի հստակ կառուցողական տեսլական». Արթուր Թովմասյան

Հ.Գ. Կյանքում ոչինչ անհետ, անպատիժ ու անհետեւանք չի անցնում»:

Իսկ վերջում Ա. Թովմասյանը մեջբերել է Գարեգին Նժդեհի խոսքերը. «Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը վերադաստիարակությունն է»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА