o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՈՐՈՍԸ ՔԻՉ ԷՐ, ՀԻՄԱ ԷԼ BBC-Ն ՄԵՋ ԸՆԿԱՎ

09.08.2019 19:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՍՈՐՈՍԸ ՔԻՉ ԷՐ, ՀԻՄԱ ԷԼ BBC-Ն ՄԵՋ ԸՆԿԱՎ

Այն, որ Քոչարյանի գործի թիկունքից մշտապես զգացվում էր սորոսական շունչը, նոր բան չէր: Եվ ահա Սորոսի դավանած գլոբալ քաղաքականության ուլտրալիբերալ թեւի հարվածային ուժերից մեկը՝ BBC-ն, եւս որոշեց քիթը խոթել այդ գործի մեջ: Ընդ որում, այնքան անկազմակերպ, բացահայտ պրովոկացիոն տեսքով, որ ուզես-չուզես մտածում ես, թե BBC-ն գործադրելու որոշումը եղել է հապշտապ, այդ կառույցում էլ երեւի մտածել են՝ դե հայերն են, պապուասների նման մի բան, ինչ-որ արտառոց մեթոդ մոգոնելու կարիք էլ չկա: Ու այնքան կոպիտ սխալ են թույլ տվել, որ «հարց լուծելու» փոխարեն յուրայիններին են դրել հարվածի տակ:

ԱՄՆ-ի կոնգրեսականները Հայաստան այցի շրջանակներում որոշել են այցելել նաև Արցախ

 

ԻՍԿ Ո՞Վ Է BBC-ԻՆ «ԲԱՑԱՌԻԿ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ» ՏՎԵԼ

Ամենախոշոր սխալը: BBC-ն պնդում է, որ Մարտի 1-ի գործով  քննիչները կարծում են, թե ցուցարարների վրա կրակ են բացել ղարաբաղյան ուժայինները՝ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) հրամանատարությամբ, եւ որ նրա ջոկատը տեղավորվել է նախագահի աշխատակազմի նկուղում, ջոկատին այցելել են երկու նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: Ընդ որում, նման պնդում անելով, BBC-ն վկայակոչում է իբր իր տրամադրության տակ հայտնված որոշ նյութեր եւ հարցաքննություններ: Ենթադրենք այդպես է: Սակայն դա մեկ էական հարց է առաջ քաշում. իսկ ինչպե՞ս են հայաստանյան ամենաաղմկահարույց քրգործի նյութերը հայտնվել BBC-ում: Նկատենք, լրատվամիջոցը գրում է բառացիորեն հետեւյալը. «BBC-ին բացառիկ հասանելիություն է ստացել հետաքննության փաստաթղթերին...»: Ուրեմն, ո՞վ է այդ հասանելիությունը տվել: Այսինքն, եթե իրոք նման նյութեր կան, ապա ՀՔԾ-ն, ավելին՝ ԱԱԾ-ն պարտավոր էր անմիջապես հետաքննություն սկսել եւ հրապարակավ մատնանշել արտահոսքի աղբյուրը: Բայց այդ դեպքում ՀՔԾ-ն պետք է նաեւ մեկ այլ հարցի պատասխան տա. եթե իր տրամադրության տակ էն գլխից ուներ նյութեր, հիմնավորումներ, որ Օգանովսկու գլխավորած խումբը ՀՀ-ում կրակել է ցուցարարների վրա, ինչո՞ւ գեներալը կալանքի տակ չէ: Ավելին, Օգանովսկին չհապաղեց պաշտոնապես հայտարարել, որ իրեն ամիսներ առաջ են հարցաքննել է Մարտի 1-ի գործով: Եթե ՀՔԾ-ում նրա նկատմամբ այդպիսի կասկածներ կային, այդ ինչպե՞ս են նման վաղեմության մի հարցաքննությամբ բավարարվել:
Նման հակասությունների պակաս՝ կապված այդ հրապարակման հետ, չկան: Այսինքն, գրեթե կասկած չկա, որ գործ ունենք ուլտրալիբերալիզմի հարվածային առաջամարտիկի միջոցով շրջանառության մեջ դրված սովորական պրովոկացիայի հետ: Ուստիեւ բոլորովին այլ հարց է առաջ գալիս՝ իսկ ո՞ւմ եւ ինչի՞ համար էր պետք նման պրովոկացիան, որը, նկատենք, ըստ էության, խոշոր հաշվով միտված է ոչ թե Մարտի 1-ի գործին, եւ հիմնական հարվածը հասցնում է ոչ թե Քոչարյանին, այլ՝ հայ-արցախյան հարաբերություններին, այսինքն՝ հայկական պաշտպանունակությանը: Չնայած, միայն այն փաստը, որ նման հրապարակում ի հայտ է գալիս հենց այս խառը օրերին, արդեն իսկ հենց այդ տպավորությունն է թողնում:

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՐԿՆԵՑ ԱԽՔ-Ի ՍԽԱԼԸ

Ու ահա այս ֆոնին նկատենք, որ դրան զուգահեռ նաեւ սահմանային իրավիճակը սրելուն ունակ տարօրինակ հայտարարությունների պակաս եւս վերջին ժամանակներս չկան: Հիշեցնենք, օրինակ, սորոսականի համարում ունեցող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին աղմկոտ հայտարարությունը՝ Կապանից Հադրութ ավտոճանապարհի կառուցման մասին որոշում ունենալու մասին, ինչը առիթ տվեց Բաքվին՝ Հայաստանի կողմից բանակցային գործընթացը դիտավորյալ ձախողելու մասին մեղադրանքներ հնչեցնելու համար: Այն, որ նման հայտարարությունը կոպիտ քաղաքական սխալ էր, վերլուծաբաններից քչերը կասկածեցին: Բայց ահա Գրիգորյանը ոչ միայն մի ձեւական նկատողության անգամ չարժանացավ, այլ ավելին՝ Ստեփանակերտի հայտնի հանրահավաքում Փաշինյանը հպարտորեն խոսեց մինչ «հեղափոխությունը» նրա` Արցախում գրանցված լինելու մասին: Առաջ ընկնելով` նկատենք. սովորաբար եթե ցանկանում են ինչ-որ մեկի ծագումնաբանությունը ցույց տալ, հենց այդպես էլ ասում են: Կոնկրետ դեպքում, եթե Փաշինյանի նպատակը Գրիգորյանի աշխարհագրական ծագումը ցույց տալն էր, պարզապես կարող էր ասել, թե նա արցախցի է: Բայց չէ, ամեն մի հայկական խոսակցականը շրջանցելով, Փաշինյանը ներկայացնում է, թե Գրիգորյանն ունի կամ մինչ «հեղափոխությունը» ուներ Արցախի գրանցում: Ինչ է, կամաց-կամաց հիմքե՞ր է ստեղծում՝ վերջին 10 տարում Գրիգորյանի Արցախում բնակված լինելու փաստ ձեւավորելու համար, այսինքն՝ Արցախի նախագահի սեփական թեկնածո՞ւ է ստեղծում՝ սահմանային իրավիճակն անիմաստ տեղը սրելու համար նախատելու փոխարեն: Ասենք, Փաշինյանն ինքը նույն հանրահավաքում իր հերթին գնաց իրավիճակը սրելուն ունակ նման հայտարարության` իր «Արցախը Հայաստանն է» մտքով: Այո, իրականում այդպես էլ կա, Հայաստանի եւ Արցախի վերամիավորումը ֆիքսված է հայաստանյան պետականության անկյունաքարերից մեկը հանդիսացող «Անկախության մասին» հռչակագրում, եւ դա ոչ մեկն առ այսօր չեղյալ չի համարել: Բայց եթե Փաշինյանը մինչ այս մի հազար անգամ ասել է, թե ինքը Հայաստանի եւ ոչ թե Արցախի վարչապետն է, այդ թեզով մտել է արցախյան բանակցային գործընթաց ու հիմա պաշտոնապես 180 աստիճանով հակառակն է ասում, ապա դա Բաքվի համար եւս մեկ փայլուն առիթ է՝ հերթական անգամ կուլուարներում Մինսկի խմբի համանախագահ երկրներին պահանջ ներկայացնելու համար. «Հիմա բացատրեք, ես ո՞ւմ հետ եմ բանակցում, Փաշինյանն առաջվա նման միայն ՀՀ-ի՞ն է ներկայացնում, թե՞ հրաժարվել է իր ասածից եւ արդեն նաեւ Արցախի վարչապետն է: Եվ եթե նախորդ օրը մի բան էր ասում, հիմա՝ ուրիշ բան, դա չի՞ նշանակում, որ պարզապես տապալում է բանակցային գործընթացը»:
Այսպիսով, եթե Ա.Գրիգորյանի այդ կարգի հայտարարությունից հետո ինչ-որ փոքրիկ կասկածներ դեռ կային, թե նա պարզապես չհասկանալով է նման կոպիտ քաղաքական սխալ թույլ տվել, ապա նրա անպատիժ մնալը եւ Փաշինյանի մոտավորապես նույն կարգի հայտարարությունը տպավորություն է առաջացնում, որ գործ ունենք հատուկ սցենարի հետ:

ԵՐԿԻՐԸ ՀԱՍՑՐԻՆ ԽՈՐԸ ՑՈՒԿՑՎԱՆԳԻ

 

ՈՒՐ Է ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐՎԱԾԸ

Բայց եթե անգամ ընդունենք, որ Գրիգորյանն ու Փաշինյանը միամտաբար կամ անգամ «ոչ մի թիզ հող» պատրիոտիկ գաղափարից ելնելով են առաջ մղում` «Արցախը Հայաստանն է» տեսլականը, արտաքին պատկերը քիչ բանով է փոխվում: Այսինքն, սա Բաքվի համար փայլուն նվեր է՝ Հայաստանին բանակցությունները ձախողող ներկայացնող թեման առաջ տանելու համար, եւ համանախագահ երկրներն էլ իրենց հերթին պետք է սրեն պահանջները՝ մեր բանակցողներից ինչ-որ հստակ պատասխաններ ստանալու համար: Այսինքն, եթե համարում են, որ «Արցախը Հայաստանն է», նշանակում է, որ վերջնականապես մերժո՞ւմ են նույն ՄԽ-ի առաջարկած վեցկետանոց կարգավորման սցենարը: Ընդ որում, աչքի առաջ ունենալով, որ Բաքուն այդ դեպքում կարող է բանակցային գործընթացը համարել ձախողված եւ դիմել այլ քայլերի: Սկսած այլ բանակցային ձեւաչափի պահանջից` վերջացրած պատերազմով: Եվ ահա այս սուր իրավիճակը, երբ նաեւ BBC-ին է մեջ ընկնում՝ փորձելով հարվածել ՀՀ-ԱՀ առանց այն էլ ճեղքեր ունեցող հարաբերություններին ու դրանով հայկական պաշտպանունակությանը, դա արդեն ամենեւին էլ սովորական կեղծ լրատվության կամ անգամ՝ ադրբեջանական պատվերի տպավորություն չի թողնում: Ընդհակառակը, քանի դեռ Բաքուն հույս ունի բանակցությունների միջոցով հասնել ցանկալիին, պատերազմը նրա համար կմնա անձեռնտու տարբերակ: Մինչդեռ նույն BBC-ի թիկունքին կանգնած ուլտրալիբերալների համար արցախյան նոր պատերազմը շատ ավելի մեծ աշխարհաքաղաքական նշանակություն ունի, քան այս կամ այն կողմին Արցախի պատկանելիության հարցը, էլ չասած՝ Մարտի 1-ը: Նկատի ունենք հետեւյալը: Այն, որ անշեղորեն մոտենում է ՄԽ-ի վեցկետանոց ծրագրին վերջնական պատասխան տալու ժամկետը, հասկանալի է: Եվ չմոռանանք, որ այդ կետերի մեջ է մտնում նաեւ շփման գծում խաղաղարար ուժերի տեղակայման գաղափարը: Այսինքն, այն պահին, երբ արցախյան շփման գծում, ավելի կոնկրետ՝ Իրանի սահմանին ի հայտ գան ռուսական խաղաղարար ուժեր, գործնականում կդրվի նաեւ Իրանի շուրջ մեծ հակամարտության, այսինքն՝ դրա հաշվին ՌԴ-ի հետ ուղղակի բախում ստեղծելու խաղի վերջը: Իրականությունն այն է, որ Իրանի շուրջ կայուն իրավիճակը եւ դրանից բխող մյուս բոլոր սպասելի աշխարհաքաղաքական հետեւանքները ուլտրալիբերալիզմի համար կարող է դառնալ այն խոշոր պարտությունը, որից հետո, որպես գաղափարախոսություն, եթե անգամ վերջնականապես օրակարգից դուրս չհայտնվեն, ապա առնվազն կմնան ծայրահեղ թուլացած վիճակում: Իսկ դա նշանակում է, որ տարաբնույթ սորոսների համար նոր արցախյան պատերազմը կյանքի եւ մահվան մեծ խաղի առանցքային դետալներից է, եւ բնական է, որ դրան ուղղորդված են նաեւ հայաստանյան բոլոր համապատասխան ուժերը: Առավելագույնս թուլացնել հայոց պաշտպանունակությունն ու դրանով Բաքվին հրապուրել պատերազմով. թերեւս հենց այս սցենարն է գործում, եւ նկատենք, որ ընդհուպ մինչեւ Եռաբլուրում պատերազմական հերոսների շիրիմները պղծելը կարող է հենց այդ հայկական պաշտպանունակությունը թուլացնելու նպատակին ծառայել: Բայց կստացվի՞. կարծես թե շատ քիչ ժամանակ է մնում՝ այս խաղի վերջնական արդյունքը տեսնելու համար:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА