o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ. Ո՞ՒՐ ԵՔ ՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՎԵՐՋԱԲԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՇԱՏ ՎԱՏ ԼԻՆԵԼ

09.08.2019 12:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ. Ո՞ՒՐ ԵՔ ՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՎԵՐՋԱԲԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՇԱՏ ՎԱՏ ԼԻՆԵԼ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի ժողովուրդ, իսկապես չեմ ցանկանում գույները խտացված ներկայացնել: Մեծ հաշվով դա ոչ ոքի պետք չէ...
Բայց ո՞նց չհարցնես՝ ա՚յ հարգելի վարչապետ, ինչո՞վ է զբաղված կառավարության տնտեսական ու սոցիալական թևը, ին՞չ եղան օտարերկրյա ներդրողները, ու՞ր մնացին գործազրկությունը կրճատելու հավաստիացումները:
Կամ, ասենք, բոլոր առաջնային խնդիրները լուծել եք, մնացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ապագա՞ն...
Ուր՞ եք տանում Հայաստանը...
Կյանքի կանխատեսելիությունը զրոյական մակարդակի է, իսկ Դուք խոսում եք 2050 թվականից...
Ինչու՞ եք կարծում, որ մարդիկ պարտավոր են Ձեզ ցմահ հավատալ:
Ինչի՞ն հավատան, որ՞ հաջողությանը:
Իշխանափոխությունից հետո միակ կատեգորիան, որն իրեն զգում է՝ ինչպես ձուկը՝ ջրում, արդեն գիտեք, ովքեր են (էլ չասեմ)...
Ուշանում եք...
Վերջաբանը կարող է շատ վատ լինել.»..

«Հրապարակ». «Իմ քայլը» տրոհման շեմին է. հանքը չշահագործելու կողմնակիցները 30-ից ավելի են, նրանք կարող են առանձնանալ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА