o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞ր բանջարեղենն է ամռանն ամենից օգտակար

04.08.2019 20:25 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Ո՞ր բանջարեղենն է ամռանն ամենից օգտակար

Ամռանը Հայաստանում մրգերի և բանջարեղենների «բում է»: Սննդաբանները նշում են, որ ցանկալի է ուտել սեզոնային միրգ և բանջարեղեն:

Թարմ կանաչի

Սննդաբանները խորհուրդ են տալիս հնարավորինս շատ թարմ կանաչի օգտագործել: Կանաչեղենը կարելի է ավելացնել աղցաններում, տաք ապուրներում և պարզապես ուտել այն:

Ամենաօգտակար աղցանը

Կանաչին խորհուրդ է տրվում և հաճախ ավելացվում է մսի խճողակի մեջ, քանի որ այն օգնում է առավել հեշտ մարսել սպիտակուցային սնունդը:

Կանաչիներից գրեթե բոլորի մեջ կան բուսական յուղեր, բնական հակաօքսիդանտներ, ֆոսֆոր և կալիում:

Կարելի է ամենաօգտակար բանջարեղեններից և կանաչեղենից պատրաստել աղցան: Սննդաբանները խորհուրդ են տալիս աղցանը համեմել վիտամին C-ով, քանի որ այն բարձրացնում է իմունիտետը և օրգանիզմը պատրաստում ապագա ցրտերին:

Բացի դրանից, նման աղցանը հարուստ կլինի ֆոլաթթվով

Կաղամբ, ծաղկակաղամբ, բրոկկոլի

Ցանկացած կաղամբ՝ գունավոր թե սովորական, հարուստ է հակաօքսիդանտներով:

Բժիշկները նշում են, որ հակաօքսիդանտները կարող են օգնել հաղթահարել գերհոգնածությունը և սթրեսը:

Լոլիկ

Ամռան ամենաճանաչված և սիրելի բանջարեղենն է, որը շատ օգտակար է:

Լոլիկում առկա լիկոպին հակաօքսիդանտը նպաստում է անոթների ամրացմանը, հյուսվածքների միջոցով տարբեր օրգաններ թթվածնի ներթափանցմանը: Բացի դրանից, լոլիկը կանխում է քաղցկեղի առաջացումը:

Սպանախ

Սպանախի մեջ պարունակվող անտոցիան կոչվող հատուկ նյութն ունակ է նվազեցնել մարդու բջիջներում բացասական փոփոխությունների տեմպը:

Դա հատկապես կարևոր է ուռուցքային գործընթացի կանխման համար:

Սպանախի մեջ առկա է մեծ քանակությամբ մագնիում, ֆոսֆոր երկաթ, վիտամին K:

Նշենք, որ մասնագետները խորհուրդ չեն տալիս օգտագործել հասուն սպանախ, քանի որ այն կարող է երիկամային քար առաջացնել, սակայն երիտասարդ սպանախը կարող է օրգանիզմին միայն օգուտ բերել։

Բուլղարական պղպեղ

Մասնագետները կարծում են, որ սնվելիս մարդը պետք է նաև հաճույք ստանա, ուստի ցանկալի է օգտագործել սնունդ, որի մեջ առկա է սերոտոնին՝ երջանկության հորմոն:

Սերոտոնինի բարձր քանակություն ունի հենց բուլղարական պղպեղը: Բացի դրանից, այս պղպեղի մեջ կա վիտամին А, Е և ֆոսֆոր:

Մի նկատառում. մարդիկ հաճախ տապակում են բանջարեղենը, մինչդեռ ձիթայուղով տապակելիս այն դառնում է վնասակար և կորցնում վիտամինները:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА