o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գեր մարդիկ իրոք ավելի մեծ բավականություն են ստանում ուտելիքից. հետազոտություն

03.08.2019 13:04 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Գեր մարդիկ իրոք ավելի մեծ բավականություն են ստանում ուտելիքից. հետազոտություն

Մարմնեղ մարդիկ ավելի մեծ բավականություն ստանում են ուտելիքից։ Այս մասին հետազոտությունը հրապարակվել է Journal of the Academy of Nutrition and Dietetics ամսագրում։

Գիտական աշխատանքի հեղինակները նշում են. այն, որ գեր մարդկանց համար ուտելիքն ավելի համեղ է թվում, կարող է բացասական հետեւանքներ ունենալ եւ ճարպակալում առաջացնել։

Սմարթֆոններն ու գաջեթներն արագացնում են ծերացումը․ հետազոտություն

Այովայի համալսարանի գիտնականները ընդհանուր առմամբ դիտարկել են 18-75 տարեկան 290 կամավորականի, որոնցից 78-ն ունեցել է ավելորդ քաշ, իսկ 51-ը՝ տառապել ճարպակալմամբ։ Բոլոր փորձարկվողները պետք է կտորներով ուտեին շոկոլադի անսահմանափակ քանակություն՝ ելնելով սեփական ցանկությունից։ Արդյունքում՝ նվազագույն ցուցանիշը երկու կտորն էր, առավելագույնը՝ 51։

Պարզվեց, որ ճարպակալում ունեցող մարդիկ շոկոլադից ավելի մեծ բավականություն են զգացել յուրաքանչյուր նոր կտորի հետ։ Արդյունքում՝ հագենալու պատճառով առաջացող համային զգացողությունները բթացնելու համար նրանք պետք է ավելի շատ շոկոլադ ուտեին։

Գիտնականները հույս ունեն, որ իրենց հետազոտությունը կօգնի ավելի լավ հասկանալ ճարպակալման առաջացման մեխանիզմը եւ մշակել դրա կանխման նոր մեթոդներ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА