o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞ՒՐ ԵՆՔ ՀԱՍՆԵԼՈՒ` ՈՒՆԵՆԱԼՈՎ ԵՌԱԲԼՈՒՐԸ ՊՂԾՈՂ ԼԱՄՈՒԿՆԵՐ

02.08.2019 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ո՞ՒՐ ԵՆՔ ՀԱՍՆԵԼՈՒ` ՈՒՆԵՆԱԼՈՎ ԵՌԱԲԼՈՒՐԸ ՊՂԾՈՂ ԼԱՄՈՒԿՆԵՐ

Այն բանից հետո, երբ ձախողվեց հատուկ քննության միջոցով ԱՄՆ գործող նախագահին Մոսկվայի հետ կապելու փորձերը, Թրամփի մոտ սկսեցին տեսանելի դառնալ եթե ոչ ՌԴ-ի հետ հարաբերությունները լիարժեքորեն վերականգնելու, ապա առնվազն այդ առնչությունները տանելի վիճակի բերելու փորձերը, ինչը, անշուշտ, լիցքաթափող ազդեցություն կունենա աշխարհով մեկ տիրող գերլարված մթնոլորտի վրա: Բայց ահա ամերիկյան քաղաքականության ուլտրադեմոկրատական թեեւը այդպես էլ չի ուզում հաշտվել ՌԴ-ի հետ Թրամփի կապերի մասին խաղաթղթից՝ հիմա էլ փորձելով այդ այլ կողմից դնել շահարկման մեջ:

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՓԱՐԻԶՅԱՆ ԱՅՑԸ ՈՉ ԹԵ ԶՐՈ, ԱՅԼ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԲԵՐԵՑ

 

ՈՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ ՌԴ-ԱՄՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այսպես, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Էլիոթ Էնգելը նախօրեին պալատին կոչ արեց՝ քննություն սկսել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենթ հայտնելու ուղղությամբ: Պատճառաբանությունն այն է, թե Թրամփն ազդել է  ռուսական գործի հետ կապված հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի քննության վրա. «Նախագահը չարաշահել է իր լիազորությունները՝ փորձելով խափանել իր քարոզարշավին Ռուսաստանի մասնակցության պատճառով օրինական քննությունը...»:

«ՊԱՏԵՐԱԶՄԵԼԸ Ո՛Չ ԱԴՐԲԵՋԱՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ, Ո՛Չ ԷԼ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

Տրամաբանորեն կարելի է կռահել, որ եթե լիներ նման փորձ, ուլտրադեմոկրատների լիակատար վստահությունը վայելող դատախազ Մյուլլերը չէր հապաղի դրանից մեծ աղմուկ սարքել եւ այդ հարցում կստանար ամենալրջագույն աջակցությունը: Բայց մեկ է, անգամ այդ իրավիճակում Թրամփին Մոսկվայի հետ կապելու փորձերը պետք է շարունակել, հաշվի առնելով, որ նախագահական ընտրությունները սարերի ետեւում չեն, եւ եթե Թրամփն իր ներկայիս վարկանիշով հասնի ընտրական փուլ, ապա նրա վերընտրվելը գործնականում անհնար կլինի կանխել: Եվ դա այն դեպքում, երբ  ԱՄՆ նախագահից միայն նոր ազդակներ են ստացվում Մոսկվայի հետ բարիդրացիական փուլի անցնելու հարցով, ու եթե նրան հաջողվի եւս մեկ նախագահական ժամկետ ստանալ, ապա լիբերալ գաղափարախոսության ¥դրա ներկայիս ամենաայլասերված տեսքով հանդերձ¤ մահվան մասին Պուտինի վերջին հրապարակային կանխատեսումը կդառնա անշրջելի: Թե ինչ ավարտ կունենա Թրամփին պաշտոնազրկելու այս հերթական փորձը, ժամանակը ցույց կտա: Բայց էս գլխից էլ է պարզ, որ այն հազիվ թե էական արդյունքների հանգեցնի: Այսինքն, որ այն գործընթացները, որը կամաց-կամաց Թրամփը փորձում է առաջ տանել, թերեւս չեն փոխվի: Չնայած, արդեն այդ քայլերը կամաց-կամաց դառնում են նկատելիորեն ավելի արագընթաց: Այսպես, նախօրեին կայացած Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը եկավ հյուշելու, որ իրականում նրանց կապերը շատ ավելի խորը արմատներ ունեն, քան հրապարակավ տեսանելի է: Այսպես, ըստ պաշտոնական տեղեկատվության, հեռախոսազրույցի հիմնական թեման եղել է ռուս-ամերիկյան առեւտրային հարաբերությունների հարցը: Նկատենք, ռուս-ամերիկյան առեւտրային հարաբերությունները հիմնականում գտնվում են պատժամիջոցների դաշտում: Սակայն եթե նախագահները դա դարձնում են քննարկումների թեմա, ավելին, Սպիտակ տունն այդ մասին պաշտոնական տեղեկություն է հրապարակում, ապա դա, մեղմ ասած, սկսում է դուրս գալ մինչ այդ ՌԴ-ի նկատմամբ Վաշինգտոնի վարած պատժամիջոցային քաղաքականության տրամաբանությունից: Առավել եւս, որ նույն պաշտոնական տեղեկատվության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը նաեւ օգնություն է առաջարկել Սիբիրում հրդեհների մարման գործում, իսկ Պուտինը պատասխանել է, որ անհրաժեշտության դեպքում առաջարկից կօգտվի: Եվ ահա մի շարք մասնագիտական եւ նույնիսկ պաշտոնական աղբյուրներ այդ քայլը գնահատել են «որպես երկու երկրների միջեւ լիաչափ հարաբերությունների վերականգնման գրավական»:

ՍՈՐՈՍԱԿԱՆ ԹԵՎՆ ԱՆՑԱՎ ՎԱՏ ԹԱՔՑՎԱԾ ՎԵՐՋՆԱԳՐԵՐԻ

Վերջապես, այս ամենին զուգաեռ, Թրամփը սկսեց հրապարակավ խոսել նաեւ սպառազինության վերահսկման ոլորտում ՌԴ-ի հետ համաձայնության հասնելու հույսերի մասին. «Կարծում եմ, որ մենք Ռուսաստանի հետ գործարք կկնքենք, որով սպառազինության վրա հսկողություն կունենանք»: Սա ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների անկյունաքարերից մեկը հանդիսացող ուղղություններից է, եւ եթե այս հարցում իրոք կան հույսեր, ապա դա կնշանակի, որ ռուս-ամերիկյան ներկայիս սուր հակամարտությունն իրոք սկսում է որակական նոր փուլ մտնել:

1920 ԹԻՎԸ ԿԱՐՈ՞Ղ Է ԿՐԿՆՎԵԼ

 

ՌՈՒՍ-ՉԻՆԱԿԱՆ ԱԼՅԱՆՍԸ

Իհարկե, կա այն տեսակետը, որ Թրամփը փորձում է ՌԴ-ի հետ հարաբերություններն արագորեն բարելավել՝ ունենալով մի շարք հեռուն տանող հարվածներ: Մասնավորապես, որ Վաշինգտոնում գնալով աճում է այն գիտակցությունը, որ իրենց հիմնական հակառակորդը ոչ թե Մոսկվան է, այլ՝ Պեկինը: Նաեւ, որ Պեկինի հետ վճռական գոտեմարտի մեջ մտնելու համար պետք է հնարավորինս չեզոքացնել Մոսկվային: Ընդ որում, քանի որ հնարավոր չեղավ Մոսկվային չեզոքացնել կոշտ ճնշումներով ծնկի բերելու միջոցով, հիմա մնում է դրան հասնել պայմանավորվածությունների հաշվին: Իհարկե, այս գործոնը կա: Բայց նաեւ կասկածելի է, թե Վաշինգտոնում կարող են լրջորեն մտածել, որ Պեկինի հետ աշխարհատնտեսական բախումների գնալով, կարող են ապահովել ՌԴ-ի չեզոքությունը: Իրականությունն այն է, որ Վաշինգտոնը քանիցս արդեն իսկ փորձել է քայքայել Մոսկվա-Պեկին տանդեմը, այդ նպատակով չեզոքության դիմաց տարաբնույթ խոստումներ տալով ինչպես ռուսներին, այնպես էլ չինացիներին: Բայց տպավորությունն այն է, որ ինչպես Մոսկվայում, այնպես էլ՝ Պեկինում հրաշալի գիտակցում են, որ իրենց դեմ ուղղված է անգլոսաքսոնիզմի հնագույն զինատեսակ՝ «բաժանիր, որ տիրես» քաղաքական մոտեցումը: Եթե ՌԴ-ն եւ Չինաստանն ԱՄՆ-ի դեմ պայքարում միմյանց փոխլրացնում են մի կողմից՝ ռուսական զինուժի եւ մյուս կողմից՝ չինական տնտեսական պոտենցիալի հաշվին, ապա առանձին-առանձին երկուսն էլ կհայտնվեն խիստ խոցելի վիճակում: Արդյունքում, հազիվ թե պրագմատիկ բիզնեսմեն-նախագահ Թրամփն իրատեսական համարի, որ Մոսկվայի եւ Պեկինի նման մտածված դիմադրողականությունը հանկարծ կարող է փոխվել: Առավել եւս, որ երկու երկրներում էլ առաջին դեմքերը եղել եւ մնում են նույն անձինք՝ նախագահներ Պուտինն ու Սինը, նաեւ, որ ռուս-չինական ալյանսում պահպանվում են հարաբերությունների զարգացման նույն միանգամայն դրական դինամիկան: Վերջապես, ամերիկյան վարչակազմից վերջերս հաճախակի են դարձել Չինաստանի հետ առեւտրային համաձայնագիր ուղղությամբ աշխատանքների հաջող ընթացքի մասին, ինչը տանում է այն մտքին, որ Թրամփը փորձում է միաժամանակ կանխատեսելի խաղի կանոններ ունենալ ինչպես Մոսկվայի, այնպես էլ՝ Պեկինի հետ: Եվ դա իր տրամաբանությունն ունի. այն սուր պայքարը, որը դեռ Օբամայի ժամանակներից ԱՄՆ-ն ծավալում էր Մոսկվայի եւ Պեկինի դեմ, ի վերջո հանգեցրեց ռուս-չինական ալյանսի ստեղծմանը եւ շարունակական ամրապնդմանը: Եվ ահա այդ ալյանսի դեմ պայքարում ԱՄՆ-ն այդպես էլ ոչ միայն որեւէ տեսանելի հաղթանակ ցույց չտվեց, այլ, ընդհակառակը, շարունակաբար զիջում է իր գլոբալ դիրքերը եւ ներկայումս հայտնվել է մի վիճակում, երբ անգամ իր հիմնական դաշնակցի՝ Եվրոպայի հետ է խորը հակասությունների մեջ, լուրջ կասկածի տակ է դոլարի ապագան, դրա հետ կապված ամերիկյան տնտեսության եւ այլն: Այս վիճակից ելքի մասին տեսլականը Թրամփը շարադրել էր դեռ իր նախընտրական ծրագրում. հրաժարվել համաշխարհային ոստիկանի կարգավիճակից, աշխարհաքաղաքական առումով ներքաշվել իր սահմանների մեջ եւ ընդհանուր խաղի կանոնների պայմաններում ԱՄՆ-ի գլոբալ դիրքերը պահպանել` հիմնականում շեշտը դնելով տեխնոլոգիական զարգացումների վրա, մի ուղղությամբ, որտեղ դեռ մնում է անվիճելի համաշխարհային առաջատարը: Պահպանե՞լ է իր այս տեսլականը Թրամփը, դժվար է միանշանակ ասել: Սակայն հիշատակված բոլոր միտումները ակնարկ են հենց այդ մասին:

ԱՐՑԱԽԸ ՀԱՍԿԱՑՐԵՑ, ՈՐ ՉԻ ԸՆԴՈՒՆԻ ԱՌԱՆՑ ԻՐԵՆՑ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՉ ՄԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

 

ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Իհարկե, մեզ համար այս բոլոր գլոբալ գործընթացներն էական են այն չափով, որքանով դրանք ուղղակի ազդեցություն կունենան Հայաստանին անմիջականորեն շրջապատող աշխարհի եւ մեր երկրի վրա: Եվ նկատենք, որ էական ազդեցությունների սպասելիքներ կան: Այն, որ հարավկովկասյան տարածաշրջանում սկսում են նկատվել ռուսական ազդեցության աճի բավականին լուրջ միտումներ, տեսանելի է թեկուզեւ այն փաստից, որ մինչ այս ծայրահեղ ռուսատյացություն դրսեւորող Վրաստանն անգամ սկսել է Մոսկվայի նկատմամբ միանգամայն այլ երանգավորմամբ հայացքներ գցել: Չնայած, թերեւս հենց Վրաստանն է, որ ունենալով ԱՄՆ-ի հետ ամենասերտ հարաբերությունները, հնարավորություն ունի բոլորից վաղ, այսպես ասած, սեփական մաշկի վրա զգալ տարածաշրջանային բնույթի աշխարհաքաղաքական փոփոխությունների սպասելիքները, սկսել կողմնորոշվել հնարավոր նոր իրավիճակին համապատասխան: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզ մոտ լիբերալ հովերի եւ փողերի էֆեկտը պարզ տեսանելի է Ստամբուլյան կոնվենցիայի եւ այդ կարգի մի շարք այլ գործընթացների տեսքով: Բանը հասել է նրան, որ մեր երկրում ի հայտ են եկել այնպիսի սրբապիղծներ, որոնք ի զորու են ձեռք բարձրացնել գերեզմանատների վրա, ավելին՝ պղծել անգամ Եռաբլուրը: Հասկանալի է, ամենամեծ խնդիրն այն չէ, որ մեր երկրում կան նման լամուկներ: Շատ ավելի վատ է, որ մեր երկրում ձեւավորվել է այնպիսի մթնոլորտ, որի պայմաններում այդ լամուկները կարող են իրենց թույլ տալ ծակերից ելնել եւ դիմել նման դեռ անպատիժ քայլերի: Իսկ դա նշանակում է, որ ձեռք ենք բերել ազգային մի այնպիսի թույլ իմունիտետ, որի պարագայում դժվար է ասել, թե ինչպես ենք դիմակայելու սպասվող փոփոխություններին, որոնք միշտ էլ փոքր երկրների համար լինում են ցավոտ, եթե խելամիտ չեղան:

ՆԻԿՈԼԻ ՎՐԱ ԾԱՆՐ ԿՆՍՏԻ ԲՈԼԹՈՆԻ ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА