o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ է դեպրեսիայի ժամանակ սեւ շոկոլադ ուտելն օգտակար

02.08.2019 12:27 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ինչո՞ւ է դեպրեսիայի ժամանակ սեւ շոկոլադ ուտելն օգտակար

Սեւ շոկոլադի սիրահարները ավելի քիչ են ենթակա դեպրեսիայի:

Լոնդոնի Համալսարանական քոլեջի մասնագետները հետազոտության շրջանակում 13 հազար մարդու շրջանում հարցում են անցկացրել շոկոլադի գործածման եւ դեպրեսիայի ախտանշանների առկայության վերաբերյալ: Պարզվել է, որ սեւ շոկոլադի սիրահարները հազվադեպ են հայտնել դեպրեսիայի որեւէ կլինիկական դրսեւորման մասին: Ուշագրավ է, որ նման պատկեր չի նկատվել կաթնային կամ սպիտակ շոկոլադ գործածողների շրջանում:

Ինչո՞ւ ենք ուտելուց հետո ուզում քնել

Մասնագետներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ շոկոլադի մեջ պարունակվում են մի շարք հոգեակտիվ բաղադրիչներ, այդ թվում՝ անանդամինի նմանակներ, որոնք կանաբինոիդների նման էյֆորիա են առաջացնում: Դրանից բացի, շոկոլադի մեջ պարունակվում է ֆենիլէթիլամին, որի ածանցյալները համարվում են հոգեմետներ եւ խթանիչներ:

Հետաքրքիր մանրամասն. դեպրեսիայի ժամանակ մարդը շոկոլադ քիչ է գործածում, քանի որ նվազում է քաղցրի հանդեպ ձգտումը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Depression and Anxiety ամսագրում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА