o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կարող ենք Վրաստանում ընդհանրապես հայազգի պատգամավոր չունենալ»

30.07.2019 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Կարող ենք Վրաստանում ընդհանրապես հայազգի պատգամավոր չունենալ»

Հաջորդ տարի Վրաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Վրաստանի Նինոծմինդա շրջանային սակրեբուլոյի միակ հայ ընդդիմադիր պատգամավոր ՎԱՂԻՆԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ «Իրավունքին» տեղեկացրեց, որ վրացական ընդդիմությունը հասավ նրան, որպեսզի առաջիկա ընտրությունները տեղի ունենան բացառապես համամասնական ընտրակարգով: Այսինքն` այլեւս մեծամասնականով ընտրված պատգամավորներ չեն լինելու: Վ. Ղազարյանի գնահատմամբ` սա կարող է բացասական անդրադառնալ Ջավախքի վրա, եւ հայազգի պատգամավոր այլեւս չլինի Վրաստանի խորհրդարանում:

​​​​​​​«Երբ վարչապետը իրեն թույլ է տալիս խմբագրել անգամ Ավետարանը...»

Իմ կարծիքով` մեզ համար շատ վատ է, որովհետեւ կուսակցության լիդերները բոլորն էլ Թիֆլիսում են նստած եւ իրենց թեկնածուների ցուցակն ունեն: Այդ ցուցակին ո՞ր ակտիվ ջավախքցին պետք է ֆինանսավորի, կամ ինչ-որ բանով օգնի այդ կուսակցությանը, որ իրենց առաջին համարներում տեղ գտնի: Եթե խելացի մոտեցում ցուցաբերեն, պետք է հենվեն հենց Ջավախքում հարցումների վրա եւ պարզեն, թե տեղում հեղինակություն ունեցող մարդկանցից ում կարելի է ընդգրկել ցուցակում: Հակառակ դեպքում` մենք կարող ենք ընդհանրապես Վրաստանի խորհրդարանում հայազգի պատգամավոր չունենալ:

​​​​​​​«ՀՀ վարչապետը երկրի թիվ մեկ ամբիոնից ակնհայտ ստեց». Արմեն Եղիազարյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА