o C     16. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆՈՐԻՑ ՕԴՈՒՄ ԿԱԽՎԵՑ ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՎՏԱՆԳԸ

24.07.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՆՈՐԻՑ ՕԴՈՒՄ ԿԱԽՎԵՑ ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՎՏԱՆԳԸ

Հորմուզի նեղուցում, որը հանդիսանում է նավթի համաշխարհային շուկան սնուցող հիմնական ուղիներից մեկը, լարվածությունն աճում է աչքի առաջ: Քիչ չեն վերլուծաբանները, որոնք կանխատեսում են պատերազմ նվազագույնը Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ, եւ առավելագույնը, որ այն կվերաճի Երրորդ աշխարհամարտի: Ռեա՞լ է այդ ռիսկը, փորձենք հասկանալ:

Պատերազմի տարիների ռումբի պատճառով Բեռլինում տարհանվել է 13 հազար մարդ

 

«ՏԱՆԿԵՐԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ»

Նկատենք, որ վերջին ժամանակներս Իրանի շուրջ ռազմականացված մթնոլորտի կտրուկ թեժացման եւ ապա որոշակի հանդարտեցման դեպքերը իրար հաջորդում են քրոնոմետրի ճշգրտությամբ: Նախագահ Թրամփի վարչակազմը, ավելի ճիշտ՝ անձամբ Թրամփը ¥հաշվի առնելով, որ նրա վարչակազմի տարբեր անդամներ հաճախ են անգամ նախագահի ասածներից որոշակիորեն շեղվող մտքեր արտաբերում¤, ճիշտ է, այդ ռազմականացված տեղատվությունների եւ մակընթացությունների ողջ ընթացքում հրապարակային հարթակում պահպանում է իր ռազմական հռետորաբանությունը, սակայն գործնականում կարծես թե այդպես էլ չի շտապում Իրանի նկատմամբ իր հրապարակային սպառնալիքներն իրականության վերածել: Եվ ավելին, ճապոնական վերջին G-20-ի գագաթաժողովից հետո ի հայտ եկան թափանցիկ ակնարկներ, որ նախագահ Թրամփն Իրանի ուղղությամբ բոլորովին այլ գործնական քաղաքական կուրսի մեջ է, քան նկատվում է նրա հռետորաբանությունից, եւ որ այդ կուրսը պատերազմի չի տանում: Մինչդեռ բոլորն են հասկանում, որ պատերազմը մնացել է վերջին միջոցը, որը կարող է Վաշինգտոնին հույսեր տալ՝ Մերձավոր Արեւելքում իր երբեմնի անառարկելի դիրքերը պահելու համար, քանի որ հակառակ դեպքում պարզապես ստիպված է լինելու հաշտվել այդ դիրքերը կորցնելու փաստի հետ` դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Ընդ որում, նաեւ մեծ հարց է, թե իրականում Թրամփը ցանկանո՞ւմ է այդ դիրքերը պահել: Բանն այն է, որ մինչ ընտրվելը, Մերձավոր Արեւելքի հարցով Թրամփի հիմնական տեսակետն այն էր, որ տվյալ տարածաշրջանում ԱՄՆ-ն, սկսած իրաքյան առաջին պատերազմից, տրիլիոններ է կորցրել՝ դիմացը ոչինչ չստանալով: Նաեւ, որ նույն քաղաքական կուրսը պահելու դեպքում կորցնելու է եւս մի քանի տրիլիոն դոլար` սակայն էլի դրանք վերականգնելու որեւէ շանս չունենալով: Փոխարենը, մի շարք կոնկրետ գլոբալ կլաններ, այդ թվում՝ սուպերլիբերալ ուղղվածության, ԱՄՆ-ի կորուստներին զուգահեռ, տրիլիոնավոր դոլարներ են գրպանները դրել եւ որ կցանկանան շարունակել ամերիկյան նույն քաղաքականությունը՝ այդ աննախադեպ եկամտաբեր բիզնեսը չկորցնելու համար: Ընդ որում, նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո էլ է Թրամփից պարբերաբար նույն մտքերը լսվել, բայց միաժամանակ ներկայիս դիրքն էլ մյուս կողմից է նրան պարտադրում՝ գոնե հրապարակային հարթակում կոշտ հռետորաբանությունը պահպանել: Առավել եւս ներկայումս: Բանն այն է, որ ԱՄՆ-ն աստիճանաբար մտնում է հերթական նախագահական ընտրությունների փուլ, որը տեղի է ունենալու գալիք տարի: Նախագահության անցած տարիներին ամերիկյան իրական տնտեսության զարգացման ուղղությամբ Թրամփի գործունեությունը բավականին հաջող էր, եւ դրա առաջ բերած վարկանիշը նրան սպասվող ընտրություններում հաղթելու լուրջ շանսեր է տալիս: Վարկանիշի առումով նրա համար հաջողված էին նաեւ արտաքին քաղաքական մի շարք քայլեր: Օրինակ, առանց էական նյութական ներդրումների, Թրամփին հաջողվեց հանդես գալ Հյուսիսային Կորեայի ոչ պակաս սուր ճգնաժամը կարգավորման ուղի տեղափոխած գործչի համարում ձեռք բերել, ինչը ամերիկյան ընտրազանգվածին հրամցվում է` որպես մեծ հաղթանակ: Վարկանիշային առումով բարեհաջող կարելի է համարել նաեւ ՌԴ-ի եւ Չինաստանի ուղղությամբ գործողությունները, ինչը եւս ամերիկյան ընտրողի մոտ Թրամփի նկատմամբ ստեղծում է կոշտ, բայց նաեւ ծայրահեղությունների չգնացող կերպար: Նաեւ նկատենք, որ այս բոլոր հարցերի հետ կապված Թրամփը հաջողացրեց բավականին լավ շրջանցել մրցակից թեւի կազմակերպած մի շարք ծուղակներից, որոնց ենթարկվելու դեպքում կարող է ԱՄՆ-ն արդեն իսկ ներքաշված լիներ խոշոր պատերազմների մեջ: Եվ, անշուշտ, այդ ծուղակներից ամենահիմնականը եղել եւ մնում է Իրանի ուղղությամբ թվարկված բոլոր այդ սրացումները:

Գորբաչովը խոսել է «Սառը պատերազմի» հաղթողների մասին

 

ԹՐԱՄՓԸ ԿՊԱՏԵՐԱԶՄԻ՞

Իրանի հետ կապված այս վերջին սրացումը եւս առաջին հայացքից Թրամփին պարզապես ցանկացած քայլի դեպքում տանելու է պարտության՝ ներամերիկյան հարթակում:

1. Եթե սկսի պատերազմ: Իրանն այն երկիրը չէ, որին կարելի է հանգիստ հաղթել՝ ԱՄՆ-ի սիրած տակտիկայով. օդից ռմբակոծություններ, որից հետո զբոսանքի վերածված ցամաքային արշավ: Բոլոր մասնագիտական հաշվարկներով, անգամ հաղթանակի դեպքում ԱՄՆ-ն կունենա առնվազն 100 հազար զոհ, իսկ անհաջող զարգացումների դեպքում՝ 5-10 անգամ շատ: Թրամփը գալիք ընտրություններում հազիվ թե մարսի նման կորուստների փաստը: Ընդ որում, հաղթանակի շանսերը շատ մեծ չեն: Նախ, նման  պատերազմը միանգամից կոչնչացնի նավթի համաշխարհային առեւտրի ներկայիս ողջ համակարգը՝ նավթի գները, տարբեր ենթադրություններով, առնվազն հնգապատկելով: Իսկ նման հեռանկարը հազիվ թե Վաշինգտոնին հնարավորություն տա մեծ պատերազմական կոալիցիա ստեղծել. գների նման թռիչքները ծանրագույն հարված կդառնան առաջին հերթին Եվրոպայի համար, եւ վերջինս հազիվ թե ներգրավվի նման պատերազմի մեջ: Դրանից զատ, տարածաշրջանում ԱՄՆ-ի երբեմնի ամենաէֆեկտիվ դաշնակիցը՝ Թուրքիան էլ, որ ռուսական C-400 համակարգերի պատճառով ցույց տվեց, որ պատրաստ է անգամ ՆԱՏՕ-ն լքել, գործնականում բացառվում է, որ կմիանա հակաիրանյան պատերազմին, որը նաեւ հենց իր համար կարող է ոչնչացման պատճառ դառնալ: Կարելի է նաեւ այլ գործոններ թվարկել, որոնք հուշում են, որ Իրանի հետ պատերազմը հաղթելու ԱՄՆ-ի շանսերը բավականին համեստ են: Իսկ ահա պարտվելու դեպքում, ինչպիսին կդիտարկվի, եթե չկարողանա ծնկի բերել Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թրամփը կարող է նաեւ գալիք ընտրություններին չհասնել:

Պատերազմի վերսկսման շառը պետք է չմնա Հայաստանի վրա․ Զոհրաբ Մնացականյանը պետք է հրաժարական տա․ Արմեն Աշոտյան

2. Եթե չսկսի պատերազմ: Այս դեպքում արդեն Թրամփը ամերիկյան ընտրողի աչքին վախկոտ նախագահի կերպար ստանալու ռիսկին է գնում, որը եւս ընտրություններում պարտվելու ռեալ հեռանկար է պարունակում: Նկատենք, նույն ռիսկերն առաջանում են, երբ ամեն անգամ Իրանի շուրջ իրավիճակը թեժանում էր` պատերազմ կլինի-չի լինի հարցադրման մակարդակով: Սակայն այդ բոլոր դեպքերում Թրամփին հաջողվում էր հռետորաբանական կոշտությունը պահելով, այսինքն՝ դեմքը փրկելով, չգնալ բացահայտ բախման: Դա հաջողվեց մինչեւ իսկ այն իրավիճակում, երբ Թեհրանը խոցեց ամերիկյան անօդաչու ինքնաթիռ: Եվ ահա վերջին G-20-ի գագաթաժողովից հետո, երբ առաջ եկավ հնարավորություն, որ ՌԴ-ի միջնորդությամբ Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են սկսել գոնե երկխոսել, անշուշտ պատահական չէ, որ իրավիճակին խառնվեց Բրիտանիան՝ հրահրելով «տանկերային պատերազմը»: Հիշեցնենք, հենց Բրիտանիան էր, որ առաջինը ձերբակալեց իրանական տանկերը՝ դրանով Թեհրանին դրդելով պատասխան հարված հասցնել: Եվ ահա, երբ Իրանն էլ իր հերթին բրիտանական տանկեր կալանավորեց, անմիջապես գործի դրվեց, սեփական նախնական քայլը մի կողմ թողնելով, բոլոր մահացու մեղադրանքները Թեհրանի հասցեին հղելու մեխանիզմը: Ավելին, մեղադրանքներն ուղղվեցին նաեւ ՌԴ-ին, թեեւ անգամ տրամաբանված բացատրություն չեղավ Լոնդոնից, թե կոնկրետ ինչում են Մոսկվային մեղադրում: Թե որն է Լոնդոնի շահը, երբ մշտապես փորձում է թեժացման ամենասուր կիզակետում պահել ռուս-ամերիկյան հարաբերությունները, հին եւ հասկանալի պատմություն է, չկրկնենք, միայն մեկ փաստ հիշեցնելով. բոլոր փորձագիտական գնահատականներով, եթե ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները տեղափոխվեն փոխադարձ շահերի վրա հիմնված կարգավորման փուլ, Բրիտանիան պարզապես համաշխարհային քաղաքականության բարձրագույն խմբից անմիջապես դուրս կթռչի՝ այդ խումը թողնելով Վաշինգտոն-Մոսկվա-Պեկին եռյակին: Թե դա ինչ ֆինանսական կորուստներ է նշանակում, դա էլ է հասկանալի: Եվ ահա գործարկելով «տանկերային պատերազմի» խաղը, Լոնդոնը թերեւս հույսեր ունի, որ Թրամփին այլ ելք չի մնա, քան բրիտանական նավերը գրավելու աստիճան «լկտիացած» Թեհրանին վերջապես տեղը նստեցնելը: Եթե ոչ, Թրամփը կարող է ստանալ արեւմտյան աշխարհին բացահայտորեն դավաճանած նախագահի կերպար, որն իր հերթին կարող է գալիք նախագահական ընտրություններում Թրամփին կանգնեցնել աթոռը կորցնելու վտանգի առաջ: Բայց ահա հերթական այս սուր փուլը եւս Թրամփը կարծես թե կարողանում է շրջանցել: Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը, թե Վաշինգտոնը սկսում է բանակցել այլ երկրների հետ՝ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծելու ուղղությամբ, նախ ենթադրում է բավականին մեծ ժամանակ, ապա իրականացման փոքր հավանականություն: Բայց անգամ եթե ստացվի, դա էլ դեռ պատերազմ չէ. ամերիկյան նավերն առանց այդ էլ ակտիվորեն գործում են Պարսից ծոցում, եւ եթե հանդես գան  կոալիցիոն դրոշի ներքո, դրանից առանձնապես բան չի փոխվում: Բայց միաժամանակ, նման կոալիցիայի ստեղծման նպատակի մասին հայտարարությունը Թրամփին ներկայացնում է, որպես վճռական նախագահ, այսինքն՝ վարկանիշի հետ կապված խնդիրներ հազիվ թե լինեն: Այսպիսով, որպեսզի Թրամփն իրականում ցանկանա պատերազմել Իրանի հետ, անհրաժեշտ է երեք պարզ գործոնի առկայություն: Առաջին, որ հաղթանակը երաշխավորված լինի, երկրորդը, որ այն չի վերածվի Երրորդ աշխարհամարտի, եւ երրորդը՝ դա ի՞նչ է տալու ԱՄՆ-ին՝ մասնավորապես ֆինանսական տեսանկյունից: Ու կարծես թե այս գործոններից ոչ մեկն էլ այս պահին չկա: Բայց մյուս կողմից չմոռանանք, որ նման լարված իրավիճակներում պատերազմ լինել-չլինելու հարցը մազից է կախված. բավական է ինչ-որ մեկը ոչ այն կոճակը սեղմի, եւ, չուզելով էլ, պատերազմը կսկսվի:

Իրանի արտգործնախարարն ԱՄՆ-ին մեղադրել է կիբերպատերազմ սկսելու համար

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА