o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տոնական բեմը ջիվանիական էր միայն կատարումներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

23.07.2019 22:00 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Տոնական բեմը ջիվանիական էր միայն կատարումներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեծանուն աշուղ Ջիվանու ծննդավայրում` Ջավախքի Կարծախ գյուղում արդեն 32-րդ անգամ տեղի ունեցավ անզուգական Ջիվանուն նվիրված ավանդույթ դարձած տոնը: Կարծախի բարձունքը կրկին մարդաշատ էր, տոնակատարությանը մասնակցելու համար Վրաստանից եւ Հայաստանից Կարծախ էին ժամանել ոչ միայն ջիվանիասերներ, այլ վրաց եւ հայ պատգամավորներ ու մշակութային գործիչներ: Հայաստանից ժամանած պատվիրակությունը Ջավախք էր հասել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ եւ «Ջավախք» հայրենակցական միության շնորհիվ:

Երկրին իսկական տեր է անհրաժեշտ. Արթուր Թովմասյան

Տոնական օրը մեկնարկեց Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցում` Սուրբ պատարագով, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին Ջիվանու արձանի մոտ, շրջայց կատարեցին աշուղ Ջիվանու տուն-թանգարանում եւ տոնակատարության մասնակիցը դարձան: Ի դեպ, այս անգամ տոնական բեմը ջիվանիական էր միայն կատարումներով, ոչնչով չէր բնորոշում, որ բեմահարթակում Ջիվանու տոնակատարությունն է` նախորդ տարիների նման չկար ոչ միայն Ջիվանու նկարը, այլ նաեւ բացակայում էր երկու երկրների` Հայաստանի եւ Վրաստանի պետական դրոշները: Միայն հանդիսատեսի շարքերում կարելի էր գտնել հատուկենտ մարդկանց` Ջիվանու պատկերով շապիկներով ու գլխարկներով: Իսկ մի քիչ հեռվում Ջիվանու կիսանդրին կարծես իր լուռ ներկայություն էր ապահովում` հիշեցնելով իր գոյության մասին, որին մեկ-մեկ հիշում էին ներկաներն ու լուսանկարվում: Այս տարի տոնակատարության ժամանակ ելույթ չունեցան Վրաստանի եւ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները, իսկ նախորդ տարի իրենց ներկայությամբ գոնե պատվում էին փոխնախարարների մակարդակով: Ինչեւէ փոխարենը պետական ներկայացուցիչների ելույթները սահմանափակվեցին միայն Հայաստանից ժամանած ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի եւ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի ողջույնի խոսքով: Վերջինս, ի դեպ, դատարկաձեռն չէր եկել, Ջիվանու տուն-թանգարանին նվիրեց վիրահայ հայտնի նկարիչ Թենգիզ Միկոյանցի նկարը:

Մայր Աթոռի հրատարակչությունը կհամագործակցի միջազգային կրոնական հրատարակիչների հետ

«ՈՐՊԵՍԶԻ ՋԻՎԱՆԻՆ ՄՇՏԱՊԵՍ ԼԻՆԻ ՄԵԶ ՀԵՏ, ՊԵՏՔ Է ԵԹԵՐԸ ՓՈԽԵՆՔ»

Համերգային միջոցառման ժամանակ մշակույթի եւ հասարակական գործիչներն իրենց խոսքում արժեւորեցին Ջիվանուն` որպես բացառիկ աշուղի, բանաստեղծի եւ փիլիսոփայի: Իսկ մի քանի ելույթներով հանդես եկան Ախալքալաքի Մշակույթի տան «Ջիվանի» անսամբլը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը, որի գեղարվեստական ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ընդգծեց. «Ուրախությամբ արձանագրենք, որ տարեցտարի հանդիսատեսի շարքերը չեն նոսրանում: Ջիվանու ոգին այս պահին այստեղ է եւ հետեւում է, թե բոլորս միասին ինչպես ենք պանծացնում, փառաբանում եւ խոնարհվում նրա մեծության առաջ: Մեծն Ջիվանին դեռ ամբողջությամբ բացահայտված չէ, այն դեռ պիտի բացահայտվի իր ժողովրդի առաջ: Ջիվանին սեր է, միաբանություն է, խաղաղություն է, ազգերի ու ժողովուրդների բարեկամություն քարոզողն է: Նա դարերից եկող ու հազարամյակներ գնացող Ջիվանին է: Այս տոնակատարությունը պիտի անսահմանորեն մեծանա, նրա փառապանծ ծննդյան օրը տոնվի ոչ միայն Կարծախում եւ Ախալքալաքում, այլ նաեւ մայր հայրենիքում»,- ասաց ժողովրդական արտիստն ու հորդորեց, որպեսզի Ջիվանին մշտապես լինի Կարծախում, Ջավախքում եւ Հայաստանում պետք է հեռուստատեսության եթերը փոխենք. «Հայաստանի պետական եւ մասնավոր եթերը պետք է հիմնովին փոխվեն դեպի ազգային արմատները: Եթերը ամենամեծ քարոզչության միջոցն է, բայց մերը չէ: Հայաստանյան եթերը, արբանյակային ալեհավաքների միջոցով հասնում է Ջավախք, բայց ի՞նչ են նայում` ապազգային դաստիարակություն քարոզող հաղորդումներ»:

Մայր Աթոռի հրատարակած գրքերն առաջին անգամ ցուցադրվեցին Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառում

«... ՈՐ ՆՈՐ ՋԻՎԱՆԻՆԵՐ ԾՆՎԵՆ»

Տոնակատարությանն օրհնության խոսքով հանդես եկավ Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ, ԳԵՐԱՇՆՈՐՀ Տեր ՄԱՂԱՔԻԱ վարդապետ ԱՄԻՐՅԱՆԸ. «Մեզ համար Ջիվանու տոնը հայի ապրումի եւ հայ-վրացական դարավոր բարեկամության մշակութային կյանքի ամենակարեւոր իրողություններից մեկն է: Ջիվանին ծնունդ է այս հող ու ջրի, որն իր ստեղծագործություններով ու ապրումով  այսօր կարողացել են այսքան ժողովուրդ համախմբել Կարծախում եւ հայ ժողովրդի մշակութային կյանքում ունենա առանցքային դեր եւ նշանակություն: Ուզում եմ, որ բոլորս` իբրեւ հայեր եւ վրացիներ, կարողանանք այս մի կտոր հողագրկում իրար հետ ապրել խաղաղ ու երջանիկ, ունենանք հզոր մշակույթ, որպեսզի մշակույթի միջոցով  խոսենք իրար հետ: Մաղթում եմ, որպեսզի այս հող ու ջրի վրա նոր ջիվանիներ ու տերյաններ ծնվեն, որ մեր մշակութային կանքը ավելի զարգանա»:

«Ծնելիությունը Հայաստանում երկու անգամ պակասել է». Գեւորգ Պողոսյան (Տեսանյութ)

 

«ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ՀԱՐԳԵՆՔ ՋԻՎԱՆՈՒ ՇԻՐԻՄԸ»

Վրաստանի խորհրդարանի մի քանի գումարման նախկին պատգամավոր, Վրաստանի նախագահի նախկին խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր ՎԱՆ ԲԱՅԲՈՒՐԴՆ (ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆ) ասաց, որ Կարծախ գալու ճանապարհին տոնակատարությանը նորամուծություն հաղորդելու մտահղացում է ծնվել. «Մինչ այստեղ գալս, Վրաստանի դեպուտատ Դավիդ Չիչինաձեի հետ եղանք Թբիլիսիի Պանթեոնում, հարգեցինք մեր մեծ Ջիվանու շիրիմը, դրեցինք ծաղիկներ, մեզ հետ էին նաեւ թբիլիսցիները, որոնց հետ  եկանք Ջիվանու ծննդավայր: Մի առաջարկ ունեմ, որը հուսով եմ կազմակերպիչները կիրականացնեն հաջորդ տարի, որ այսուհետեւ ամեն տարի, մինչ Ջիվանու ծննդավայր Կարծախ գալը գնանք Թբիլիսի, մեր մեծերի եւ հայ գործիչների Պանթեոնորտեղ հուղարկավորված է նաեւ մեր մեծն Ջիվանին, պատվենք, ծաղիկներ խոնարհենք, որից հետո նոր գանք Կարծախ: Իմիջիայլոց, Ջիվանին թաղված է մեծն Հովհաննես Թումանյանի շիրիմից մի քանի մետր հեռավորության վրա»:

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և Շիրակի մարզում

«ԲԱՐՈՅԱԿԱՆ ՄԱՐԴԸ ՊԵՏՔ Է ԱՌԱՋՆՈՐԴՎԻ ՋԻՎԱՆՈՒ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՄԲ»

«Մենք իսկապես մեծ ժողովուրդ ենք, որովհետեւ մեծերին մեծարել գիտենք, գովել եւ գնահատել գիտեք»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆՆ ու հավելեց. «Ուրախ եմ, որ ամեն տարի այստեղ այսպիսի քանակությամբ ջիվանիասեր հանրություն է հավաքվում` ունկնդրելու Ջիվանու խոսքն ու նրա քաղցր երգը: Բարոյական մարդը պետք է ամենայն ուշադրությամբ հետեւի եւ առաջնորդվի Ջիվանու փիլիսոփայությամբ, այնտեղ կարելի է գտնել մի ողջ սահմանադրություն: Ի՞նչ արժեքներ ենք մենք դավանում, հայրենասիրություն` Ջիվանու հայրենասիրական քնարը անկրկնելի է: Նա հայրենիքն ինչպե՞ս էր երգում, երբեմն նաեւ դառնացած, որովհետեւ նշում է, որ ցավոք, օձերն ու գորտերն են խմում մեր հայրենիքի ջուրը: Բայց նա նաեւ մեծ լավատես է, նշում է, որ ձախորդ օրերը ձմռան նման գուքան ու կերթան... Անգնահատելի է Ջիվանու մեկնաբանությունը մոր, հայրենիքի, ընկերության մասին, մեր ապրած կյանքում, կենցաղում, մեր մտածողությամբ, միշտ պետք է մեծն Ջիվանու գաղափարներով առաջնորդվենք: Հարյուրավոր բանաստեղծներ են մեծարել մորը, բայց ո՞վ կարող է ինձ հակառակն ապացուցել, որ Ջիվանու «Ջուխտակ շամամները» լավագույնը չեն մոր մեծարման գործում: Շատերն են երգել ընկերությունը, բայց Ջիվանին ինչպիսի մեծությամբ ու դիպուկությամբ է բնութագրում ինչպես իսկական, այնպես էլ` կեղծ ընկերությունը: Ասում է` ո՞ւր էիր լեն օրերիս ուրախացող կեղծ ընկեր... Ահա, մենք պետք է գիտակցենք ու առաջնորդվենք այս գաղափարներով: Ջիվանին հզոր փիլիսոփա է, նրա ամեն մի խոսքը փիլիսոփայություն է: Չունենալով համապատասխան կրթություն եւ մասնագիտական հմտություններ` նա փաստորեն կենսափիլիսոփայության մեջ հզոր գաղափարախոսության կրողն էր»:

«ՀԵՆՑ ԴԱՏԱԿԱՆ ՊՐՈՑԵՍԸ ՍԿՍՎԵՑ, ՆՇԵՑԻ, ՈՐ ԱՅՍ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԳՐԵԹԵ ԶՐՈՅԱԿԱՆ Է»

Լուսանկարները` այս հղումով

Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ջավախք-Երեւան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА