o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային. ստորագրահավաքին սատարեց «Վան» ազգագրական երգի-պարի համույթը (Տեսանյութ)

23.07.2019 01:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային. ստորագրահավաքին սատարեց «Վան» ազգագրական երգի-պարի համույթը (Տեսանյութ)

Հյուսիսային պողոտայում այսօր օրը տոնական էր. հնչում էր հայկական ազգային երգ ու պար: «Վան» ազգագրական երգի- պարի համույթը եկել էր սատարելու արդեն 5-րդ օրը ընդդեմ չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ստորագրահավաք իրականացնող հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությանը: Ինչպես ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց ջավախքահայ հասարական-քաղաքական գործիչ, «Կամք» նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ. «Ոչ միայն ստորագրահավաքով, այլեւ մեր ազգային մշակույթը տարածելով ենք փորձում մեր բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ այլասերվածության եւ օտար արժեքների ներմուծման»:

«Հրայր Թովմասյանը հետապնդվում է երկու հիմնական պատճառով». փաստաբան

Հիշեցնենք, որ Հյուսիսային պողոտայում եւ Ազգային ժողովի դիմաց «Կամք» հասարակական նախաձեռնության կողմից անժամկետ ստորագրահավաք է ընթանում ընդդեմ Ստամբուլյան տխրահռչակ կոնվենցիայի վավերացման:  Պահանւջը` կոնվենցիան հակասահմանադրական ճանաչելն է, նախկին իշխանությունների կողմից դրված ստորագրության հետկանչն է, եւ այն ԱԺ օրակարգ չմտցնելը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА