o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այս անգամ Մխիթարյանը շատ ավելի տպավորիչ էր.Football London

21.07.2019 13:49 ՍՊՈՐՏ
Այս անգամ Մխիթարյանը շատ ավելի տպավորիչ էր.Football London

 «Արսենալը» Չեմպիոնների միջազգային գավաթում 3-0 հաշվով առավելության է հասել «Ֆիորենտինայի» նկատմամբ:

Football London պարբերականը գնահատականներ է տվել լոնդոնյան թիմի ֆուտբոլիստներին: Մխիթարյանը  փոխարինման է մտել 63-րդ րոպեին և մասնակցություն ունեցել «Արսենալի» 2 գոլային գրոհներին, նա ստացել է 7 գնահատականը․

Ռոնալդուն նկարահանվել է հոլովակում, որն արդեն ավելի քան 5 մլն դիտում ունի (տեսանյութ)

«Թեև հայ ֆուտբոլիստը խաղադաշտ մտնելուց անմիջապես հետո դեղին քարտ ստացավ, նա այս անգամ շատ ավելի տպավորիչ էր, քան Լոս Անջելեսում կայացած մրցավեճում: Մխիթարյանի արագացումներն իրական խնդիր էին «Ֆիորենտինայի» պաշտպանության համար»:

Հավելենք, որ 7 գնահատականն են ստացել նաև Ալեքսանդր Լակազետն ու Էմիլիանո Մարտինեսը: Իսկ ամենաբարձր՝ 8 բալով է գնահատվել «Արսենալի» 2 ֆուտբոլիստ՝ Բուկայո Սական և Էդի Նկետիան:

Լոնդոնյան թիմն իր հաջորդ հանդիպումն ընկերական այս մրցաշարի շրջանակում անցկացնելու է հուլիսի 23-ին՝ հարաբերությունները պարզելով Մադրիդի «Ռեալի» հետ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА