o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուզբեկստանի նախագահի փեսան իր Tesla-ն վարել է 200 կմ/ժամ արագությամբ (տեսանյութ)

20.07.2019 21:19 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուզբեկստանի նախագահի փեսան իր Tesla-ն վարել է 200 կմ/ժամ արագությամբ (տեսանյութ)

Ուզբեկստանի նախագահի փեսան եռակի գերազանցել է թույլատրելի արագությունը երկրի մայրաքաղաքի փողոցներում երթևեկելիս։ 201 կմ/ժ արագությունը եղել է նրա այդ օրվա գրանցած ռեկորդը, ինչի մասին հայտնի է դարձել նրա իսկ նկարած տեսանյութում։

Մեքսիկայում դժգոհ բնակիչները քաղաքապետին կապել են պիկապին և քարշ տվել քաղաքով (տեսանյութ)

Երիտասարդը մի քանի վայրկյանում իր Tesla մեքենան հասցրել է մոտ 200 կմ/ժ արագության, սրընթաց վարել է քաղաքային փողոցներում, աջից ու ձախից շրջանցել է թիկունքում մնացող մեքենաները, անխնա հատել է խաչմերուկը լուսացույցի դեղին լույսի տակ և այլն։

Օթաբեկ Ումարովը, ով ոչ միայն նախագահի փեսան է, այլև նրա անվտանգության ծառայության պետի տեղակալը, ինքն իր ինստագրամյան էջում տեղադրել է այդ տեսանյութն ու որոշ ժամանակ անց ջնջել։ Մինչ այդ, լրատվամիջոցները հասցրել են «որսալ» այն:

Ումարովը ստիպված է եղել ընդամենը 2100 դոլար տուգանք վճարել այդ արարքի համար։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА