o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գյումրիում պատնեշներ են դրել ժողովրդի վարչապետի ու ժողովրդի միջև. Ֆեյսբուքյան օգտատեր

20.07.2019 20:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գյումրիում պատնեշներ են դրել ժողովրդի վարչապետի ու ժողովրդի միջև. Ֆեյսբուքյան օգտատեր

Այսօր Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզ է գնացել ՝ «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես ֆորումին մասնակցելու: Ֆեյսբուքյան օգտատեր Անժել Վարդանյանը երեկ երեկոյան իր էջում նկարներ է հրապարակել Գյումրիից և գրառում արել.

Ալիևին թվաց, որ հայ-ռուսական հարաբերություններում առաջացած որոշ նյարդայնությունը կարող է իրեն հնարավորություն տալ. Միքայել Մինասյան

«Փաստորեն Գյումրիում պատնեշներ են դրել ժողովրդի վարչապետի ու ժողովրդի միջև, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ողջ շրջակայքը պատնեշված է, որ ժողովուրդը չկարողանա մոտենալ իր վարչապետին,- գրել է օգտատերը:

Նա նաև նկարներ է հրապարակել Գյումրիի տարբեր հատվածներից, որտեղ փակցված են «Մերժիր Նիկոլին» գրառումներ.

«Ընդամենը մեկ տարի է անցել հեղափոխությունից, բայց Գյումրիում արդեն էս հիասթափությամբ են ընդունում վարչապետին»,- գրել է Անժել  Վարդանյանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА