o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հրապարակ».Արտոնյալ եւ «պախատ» անող գործարարներ

20.07.2019 10:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Հրապարակ».Արտոնյալ եւ «պախատ» անող գործարարներ

«Նոր Հայաստանում հայտնի գործարարներից միակ «անձեռնմխելին» Սամվել Լիմինդրովիչն է, մնացյալները «պախատ» են անում, եւ իշխանությունն այս կամ այն կերպ փորձում է «խելոքացնել»»,- ասաց մեր աղբյուրը: «Պախատ» անողների առաջին շարքում խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար, բիզնեսները կառավարման տված Գագիկ Ծառուկյանն է, որը, ի դեպ, այս օրերին, իր սովորության համաձայն, «ազգով-տակով» մեկնել է Մոնակո` ակտիվ հանգստի։ «Մեզ մոտ` թե՛ «Առինջ մոլում», թե՛ մնացած բոլոր օբյեկտներում ստուգումներն անվերջ շարունակվում են»,- ասաց «Մուլտի գրուպի» պատասխանատուներից մեկը:

Տնտեսական հեղափոխությունը պետք է սկսել փորձառու գործարարների հաշվառումից․ Սարգիս Աղաբեկյան

Իսկ Աբովյան փողոցում գտնվող հյուրանոցի շինարարությունն ի՞նչ վիճակում է։ «Կասեցված է, դատական գործն արդեն մեկ տարի կանգնած է, չնայած շինարարական կազմակերպությանը, ըստ պայմանագրի, ամեն ամիս 66 միլիոն դրամ ենք վճարում»: Ինչո՞ւ չեք կասեցնում պայմանագիրը։ «Դա ենք նախապատրաստում»: Իսկ խոսակցությունները, որ սպորտի նախկին նախարարության, օլիմպիականի շենքը Գագիկ Ծառուկյանի կողմից գնվելու է` ծառայեցվի սպորտային նպատակների, համապատասխանո՞ւմ են իրականությանը, տեղեկություններ կան, որ այն աճուրդի է հանվում։ «Ամեն բան դեռ քննարկումների մակարդակում է, կոնկրետություն դեռ չկա»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА