o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՄԲԻՇՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ

19.07.2019 22:10 ՍՊՈՐՏ
ԸՄԲԻՇՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմերը սկսում են նանապատրաստական փուլը առաջիկա միջազգային մրցաշարերից առաջ: Լեհաստանում եւ Վրաստանում կայանալիք միջազգային մրցաշարերից առաջ մարզիկները հուլիսի 22-ից օգոստոսի 1-ը ուսումնամարզական հավաք են անցկացնելու «Օլիմպավանում»: Թիմի մի մասը կմեկնի Վարշավա, մյուսը՝ Թբիլիսի: Օգոստոսի 2-4-ը Վարշավայում կայանալիք միջազգային մրցաշարին կմասնակցեն Գեւորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Արթուր Շահինյանը եւ Մաքսիմ Մանուկյանը (87 կգ): Օգոստոսի 7-11-ը Թբիլիսիում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Ռուդիկ Մկրտչյանը, Նորայր Հախոյանը (55 կգ), Վազգեն Խաչատրյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը, հնարավոր է նաեւ Արմեն Բաղդասարյանը (72 կգ), Սարգիս Քոչարյանը, Էդուարդ Սարգսյանը, Արգիշտի Աբգարյանը (82 կգ), Գեղամ Թորգոմյանը (87 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ): Հիշեցնենք, որ հունահռոմեկանա ըմբիշներից միայն հինգն էին մասնակցել Եվրոպական խաղերին, ոսկե մեդալ էր նվաճել Արթուր Ալեքսանյանը, արծաթե մեդալակիր էր դարձել Կարապետ Չալյանը, ով Արսեն Ջուլֆալակյանի հետ պետք է պայքարի Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն ձեռք բերելու համար: Չալյանը իր հնարավորությունները ցուցադրեց Եվրոպական խաղերում, թեեւ վերջինս կարծիք է հայտնել, որ ոսկե մեդալի փոխարեն արծաթե մեդալ է նվաճել միայն մրցավարական կողմնապահության պատճառով, Լեւոն Ջուլֆալակյանն էլ, թեեւ գոհ է մարզիկի ելույթից, բայց նաեւ ընդգծում է, որ ԵԽ-ին այդ քաշային կարգի շատ ուժեղագույն ըմբիշներ բացակայում էին: Առաջիկայում ըմբիշների կարեւորագույն իրադարձությունը սեպտեմբերի 14-22-ը Աստանայում կայանալիք աշխարհի առաջնությանն է, որն օլիմպիական վարկանիշային է Տոկիո-2020-ի համար: Կախված, թե ինչպես իրեն կդրսեւորի Արսեն Ջուլֆալակյանը Վարշավայի միջազգային մրցաշարում, պարզ կլինի` Չալյանը թե Ջուլֆալակյանը կմեկնեն Աստանա` ուղեգրի հետեւից: Իսկ ազատ ոճային ըմբիշները առաջիկա օրերին մասնավորապես` հուլիսի 23-ից 24-ը Վանաձորում կմասնակցեն Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Աշխարհի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 24-րդ միջազգային մրցաշարին, որին այս տարի կմասնակցեն ավելի քան 100 մարզիկներ 9 երկրից: Հայ ըմբիշների համար այս մրցաշարն ընտրական է լինելու սեպտեմբերին կայանալիք վարկանիշային ԱԱ-ի համար: Մրցաշաին կմասնակցեն մեր բոլոր ըմբիշները, բացառությամբ 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանի, քանի որ նա նախապատրաստվում է օգոստոսին կայանալիք երիտասարդական ԱԱ-ին: ՀԸՖ-ից տեղեկացնում են, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 24 000 դոլար, գումարը տրամադրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА