o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ ՏՆՏԵՍՎԱՐՈՂԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԴԵՐՈՒՄ Է ԻՐԵՆ ԴՆՈՒՄ

19.07.2019 21:30 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԵՐԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ ՏՆՏԵՍՎԱՐՈՂԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԴԵՐՈՒՄ Է ԻՐԵՆ ԴՆՈՒՄ

«Իրավունքն» անդրադարձել էր սպառողի ահազանգին, որ «Աշտարակ կաթի» 15 տոկոսանոց թթվասերները, որոնք իրենց մեջ բուսական յուղ են պարունակում, վաճառվում են` որպես թթվասեր: Այն դեպքում, երբ ԵՏՄ օրենքով արգելված է բուսական յուղ պարունակող կաթնամթերքը, որպես թթվասեր, վաճառել: Այսինքն, նման կաթնամթերքների վրա պետք է գրվի ոչ թե թթվասեր, այլ՝ կաթ պարունակող մթերք: Եվ այդ ամենը արվում է ՍԱՊԾ անմիջական թույլտվության արդյունքում: Վերը նշված ընկերությունից արդեն տեւական ժամանակ է, ինչ փորձում ենք պարզել՝ արդյոք տեղյակ չէի՞ն օրենքից, եւ ինչպե՞ս է ստացվել, որ հենց իրենք են դարձել արտոնյալ կաթնամթերք արտադրողները: Սակայն մի քանի օր շարունակ ընկերությանը ուղղված մեր զանգերը մնում են անպատասխան: Միայն մի անգամ լսափողին պատասխանած անձը ասաց, որ կփոխանցի, եւ եթե հարմար լինի՝ կկապվեն մեզ հետ: Բայց ինչո՞ւ կապվեն, եթե մի ողջ պետական կառույց՝ ՍԱՊԾ-ն իրենց փաստաբանի դերում է հանդես գալիս՝ շարքային սպառողի վրա պարզապես թքած ունենալով:

ՏՄՊՊՀ-Ի ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՎԱՐՏՎԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА