o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ է ասել Պերեսը Զիդանին Պոգբայի տրանսֆերի վերաբերյալ

18.07.2019 22:36 ՍՊՈՐՏ
Ինչ է ասել Պերեսը Զիդանին Պոգբայի տրանսֆերի վերաբերյալ

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, թե ինչ է ասել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին Պոլ Պոգբայի տրանսֆերի վերաբերյալ: 

ESPN-ի հաղորդմամբ՝ Պերեսը հայտնել է Զիդանին, որ Պոգբայի ձեռքբերումը շատ դժվար գործընթաց է: Զիդանը հայտնել է ակումբի նախագահին և գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսին, որպեսզի նրանք ևս մեկ քայլ ձեռնարկեն «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական կիսապաշտպանին գնելու համար:

Ասել էի, որ Մեսին «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է, ինչից հետո Պերեսը զանգեց ինձ.Բլատեր

«Ռեալում» Պոգբայի տրանսֆերը գրեթե անհավանական են համարում, քանի որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «արքայական» ակումբը արդեն իսկ 300 միլիոն եվրո է ծախսել տրանսֆերների վրա: 

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» բարձրացրել են Պոգբայի տրանսֆերային արժեքը՝ 26-ամյա ֆրանսիացու համար սահմանելով 200 միլիոն եվրո: 

Պոլ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է գալիս 2016 թվականի ամռանից: «Մանկունյանցիների» հետ նա նվաճել է Եվրոպա լիգայի գավաթը: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА