o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԱԾ-ում ապօրինի անտառահատումների հետ կապված ավելի քան 10 քրեական գործ է հարուցվել

18.07.2019 21:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
ԱԱԾ-ում ապօրինի անտառահատումների հետ կապված ավելի քան 10 քրեական գործ է հարուցվել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ավելի քան 10 քրեական գործ է հարուցվել ապօրինի անտառահատումների հետ կապված: Հուլիսի 18-ին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Եթե մի քիչ էլ շատ միֆեր գրեն իմ մասին, կարող է` ավելի շուտ խոսեմ». Արթուր Վանեցյան

«Վերջին շրջանում Ազգային անվտանգության ծառայությունը ոչ միայն Տավուշի մարզում, այլ բոլոր խիտ անտառապատ մարզերի տարածքներում իրականացրել է համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, բացահայտվել են բազմաթիվ դեպքեր:  

Քրեական գործերում ներգրավված են մի շարք պաշտոնատար անձինք` թե՛ անտառտնտեսության, թե՛ իրավապահ համակարգի պաշտոնատար անձինք: Բոլոր գործերով Քննչական կոմիտեում իրականացվում է քննություն»,-  ասել է Վանեցյսնը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА