o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քիչ է հավանական՝ բերման ենթարկվածների թվում լինեն փայտանյութի բիզնեսով զբաղվող անձինք. Փոխոստիկանապետ

18.07.2019 15:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Քիչ է հավանական՝ բերման ենթարկվածների թվում լինեն փայտանյութի բիզնեսով զբաղվող անձինք. Փոխոստիկանապետ

Չեմ բացառում, որ երեկ Իջևանում տեղի ունեցած բախումները կազմակերպել են ապօրինի անտառահատման ստվերային բիզնեսով զբաղվող անձինք, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը՝ անդրադառնալով երեկ գիշեր Իջևանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններին։

«Բավական մեծ զանգված էր հավաքված՝ մոտ 500 հոգի, եթե ոչ ավելի։ Պարզ էր, որ դա կարող էր նաև կազմակերպված լինել մի խումբ մարդկանց կողմից, ովքեր շահագրգռված են այդ հարցում։ Կան օպերատիվ տվյալներ, սակայն դրանք դեռ չենք հնչեցնում։ Ոստիկանական աշխատանքներ են իրականացվում, մենք օպերատիվ գործողություններ ենք իրականացնում և ուսումանսիրում ենք բոլոր ուղղությաններով։ Օրենքի խախտման դեպքերը, որ կատարվել են, քննությունը կորոշի», - ասաց նա։

Փոխոստիկանապետը միաժամանակ համոզմունք հայտնեց՝ երեկ տեղի ունեցած բողոքի ակցիան սոցիալական բնույթի չէր։
«Եղել են դեպքեր, երբ մեքնենարը չեն կանգնել, կասկած է եղել, որ հնարավոր է՝ փայտով բարձված լինեն։ Այդ մեքենաների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներ են տարվում», - ասաց Մովսիսյանը։

Հարցին՝ արդյոք երեկվա միջադեպից հետո բերման ենթարկվածների թվում կան փայտանյութի բիզնեսով զբաղվող անձինք, փոխոստիկանապետն ասաց՝ այդ հարցին հստակ չի կարող պատասխանել, սակայն իր կարծիքով՝ քիչ հավանական է։

Լրագրողները միաժամանակ Վարդան Մովսիսայանից հետաքրքրվեցին՝ արդյոք ապօրինի ծառահատումների բիզնեսի հետևում կանգնած մարդիկ հայտնի են հանրությանը։

«Ես չեմ կարող դա հրապարակել, նման իրավունք չունեմ, ուղղակի կարող եմ ասել, որ ոստիկանությունն ունի տվյալներ։ Չեմ կասկածում, որ քննության ընթացքում կհրավիրվեն մարդիկ, եթե պարզվի նրանց մասնակցությունը ապօրինի ծառահատումների գործընթացին։ Նրանք կպատժվեն, որովհետև պետության առջև չի կարելի դնել պայմաններ, որոնք անօրինական են», - ասաց փոխոստիկանապետը։

Վերջում Վարդան Մովսիսյանը շեշտեց, որ ոստիկանության մեկ աշխատակից ժամանակին մասնակից է եղել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման գործընթացին։

Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում բռնկված հրդեհի վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. Ուկրաինայում ՀՀ դեսպան

«Հիմա ինքը քննության տակ է գտնվում», - ասաց Մովսիսյանը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА