o C     24. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պայքարել՝ մինչեւ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վերջնական բացառումը. «Կամքն» ընդունեց որոշում

18.07.2019 00:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Պայքարել՝ մինչեւ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վերջնական բացառումը. «Կամքն» ընդունեց որոշում

Ազգային Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության կենտրոնական խորհուրդն այսօր հերթական նիստն է անցկացրել եւ հաշվի առնելով քննարկվող թեմայի կարեւորությունը՝ նիստին հրավիրված էին նաեւ այլ կազմակերպությունների եւ նախաձեռնությունների ներկայացուցիչներ: Նիստի վերջում ընդունվեց որոշում, որում մասնավորապես ասված է. «Խորհուրդը, նկատի ունենալով, որ ՀՀ Ազգային Ժողովը հետագա օրերին պատրաստվում է քննարկման դնել նախորդ իշխանությունների կողմից ստորագրված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման օրակարգը, նկատի ունենալով նաեւ դրա կործանարար հետեւանքները, մեր ազգային արժեքների եւ սոցիալական կառուցվածքի վրա, միաձայնությամբ որոշում ընդունեց

Ազգային ժողովում կկայանա Առաջին հայկական միջազգային ֆոտոֆեստիվալը

1. Բաց նամակով դիմել ՀՀ Սահմանադրական դատարանին, ՀՀ վարչապետին, ՀՀ ԱԺ նախագահին եւ իշխող ՔՊ կուսակցության կենտրոնական Խորհրդին, որպեսզի անմիջապես դադարեցվի Կոնվենցիայի վավերացման գործընթացը եւ հետ կանչվի նախկին իշխանությունների կողմից տրված ազգադավ ստորագրությունը:

«Second hand զամբյուղում են հայտնվելու մի շարք գործիչներ». Վահան Բաբայան

2. Սկսել համաքաղաքացիական ստորագրահավաք՝ ուղղված ՀՀ ՍԴին՝ անվավեր ճանաչել ՀՀ սահմանադրությանը հակասող Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրությունը:

3. Դիմել ՀՀ բոլոր կուսակցություններին՝ ժամ առաջ իրենց դիրքորոշում հայտնելու այս կոնվենցիայի նկատմամբ եւ ժամ առաջ միանալ ստորագրահավաքին:

«Անկեղծորեն խոստովանում եմ` սխալվել եմ». Նաիրա Զոհրաբյան

4. Սկսել իրազեկման ակցիաներ՝ հասարությունը հասու դարձնելու տվյալ ամոթալի կոնվենցիայի աղետալի հետեւանքների մասին:

5. «Կամքի» երեւանյան գրասենյակն այս պահից սկսած՝ բերել արտակարգ իրավիճակներում աշխատանքային ռեժիմի։

6.Որոշման ընդունման պահից՝ համայն հայությանը տեղյակ պահել այս որոշմամբ սկսվող պայքարի ընթացքի մասին:

«Մի կաթիլ ցիանիդն ի՞նչ է որ… ». ՀԴԿ-ի հայտարարությունը՝ Ամուլսարի վերաբերյալ

Նկատի ունենալով սույն կոնվենցիայի՝ մեր ազգի գոյության նկատմամբ աննախադեպ վտանգավոր բնույթը, «Կամքի» անդամները եւ նրա բոլոր համակիրներն ու գաղափարակից շրջանակները իրենց վճռականությունն են հայտնում պայքարը շարունակել մինչեւ կոնվենցիայի վավերացման վերջնական բացառումը»:

Նիկոլ, մի՛ արա այդ բանը: Հավատա: Սերունդների նզովքի տակից դուրս չես գա. ԳԽ նախկին պատգամավոր

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА