o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳԸ» ՍՊԱՌՆՈՒՄ Է ՄԵՂՐԻԻ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ

12.07.2019 21:40 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳԸ» ՍՊԱՌՆՈՒՄ Է ՄԵՂՐԻԻ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ

Մենք մի շարք անգամ անդրադարձել ենք «Գեոպրոմայնինգ» լեռնահանքային ընկերության գործունեությանը Հայաստանում, որի հետ կան բազմաթիվ հարցականներ եւ, մեղմ ասած, տարակուսանքներ: Մեկ այլ թեմա է Հայաստանում օտարերկրյա սեփականատերերի վերաբերմունքը Հայաստանի քաղաքացի հանդիսացող իրենց աշխատակիցների հանդեպ:

«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳԸ» ԺԱՄԱՆԱ՞Կ Է ՁԳՈՒՄ, ԹԵ...

Մեզ հասած տեղեկություններով, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տրանսպորտի արտադրամասի աշխատակիցները կոմբինատի ղեկավարությանը ուղարկել էին նամակ-դիմում, նշելով, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը կոմբինատի ղեկավարության կողմից խախտվում է, եւ իրենց հանդեպ, ըստ էության, կատարվում է օրինախախտում, քանի որ նրանց չի վճարվում համապատասխան գումարները: Կոմբինատի ղեկավարությունը պահանջը համարել էր անհիմն եւ հրաժարվել մարդկանց վճարել իրենց հասանելիք գումարները: Աշխատակիցները համարում էին, որ նրանց, ըստ էության, փորձում են խաբել եւ ստրկացնել «նոր» Հայաստանի պայմաններում: Մինչդեռ նրանց ՀՀ իշխանությունները խոստանում էին, որ այլեւս օտարերկրյա գործատերերը չեն ստրկացնի Հայաստանի «հպարտ քաղաքացիներին», եւ ստացվեց լրիվ հակառակը: Վիրավորված մարդիկ դուրս եկան պայքարի եւ հուլիսի 2-ի կեսօրից հայտարարեցին գործադուլ, որի արդյունքում կոմբինատը կանգ առավ: Հարցին փորձեցին միջամտել նախ` Մեղրու քաղաքապետը, եւ ապա` Սյունիքի մարզպետը: Սակայն կոմբինատի աշխատողները պահանջում են իրենց օրինական վարձավճարները: Երեկ նրանք ցույց էին անում կոմբինատի գրասենյակի դիմաց: «Գեոպրմայնինգի» ղեկավարությունը, փոխանակ բավարարի իր աշխատակիցների ոչ մեծ եւ օրենքից բխող պահանջները, ինչն առաձնապես չէր ազդի այդ ընկերության հսկայական շահույթների վրա, գնաց հակառակ ուղղությամբ: Աշխատավորների պահանջը հայտարարեց անհիմն, գործադուլը` անօրինական եւ սկսեց սպառնալ մարդկանց, թե գործադուլավորները կենթարկվեն պատասխանատվության: Հիշեցնենք, որ «Գեոպրոմայնինգը» զբաղված է Հայաստանի ոսկու եւ այլ մետաղների հանքերի շահագործմամբ, եւ բազմիցս հարց է դրվել, թե արդյոք մեր երկրի բնական հարստությունները ջրի գնով տալը միջազգային մասնավոր ընկերության ոչ այլ ինչ է, քան մեր երկրի հարստությունների փոշիացում: «Գեոպրոմայնինգը» իսկապես տիրացել է մեր ամենակարեւոր հանքերին` Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին, Սոթքի ոսկու հանքին եւ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկային: Այս հանքերից մասնավոր օտար ընկերությունը ստանում է աստղաբաշխական շահույթներ: Սակայն այս շահույթ ստեղծող աշխատավորներին, որոնք աշխատում են ծանրագույն պայմաններում, վճարվում է փշրանքները: Հայաստանի Հանրապետությունն էլ այս ամենից ստանում է ընդամենը շահութահարկ եւ այլ մի քանի հարկերից գոյացած գումարներ: Բազմիցս հարց է բարձրացվել, թե ինչո՞ւ մեր ժողովրդին պատկանող հարստությունները հարստացնում են ոչ թե ժողովրդին, այլ ինչ-որ օտար ընկերությանը: Հարց է բարձրացվել նաեւ, որ կա՛մ պետք է ազգայնացնել մեր բնական հարստությունները, այն է` ոսկին, պղինձը եւ մոլիբդենը, եւ վերադարձնել հայ ժողովրդին, կա՛մ սահմանել ոսկին եւ այլ մետաղների արտահանման բարձր մաքսատուրք, եւ գոնե այդ կերպ Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել իր իսկ բնական պաշարների արժեքի մի մասը: Եվ բոլոր դեպքերում, անկախ այդ ամենից, օտարերկրյա մեծահարուստ ընկերություններին անդրազգային միջազգային կորպորացիաներին պետք է պարզ եւ հստակ հասկացնել, որ Հայաստանի քաղաքացին նրանց ստրուկը, ճորտը ու սպասավորը չէ, եւ պետք է հարգանքով վերաբերվել աշխատավոր հայ ժողովրդին:

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА