o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սրանց վտանգը նախկինները չեն, սրանց վախը՝ ազգայինն է, որի դեմ էլ պայքարի են դուրս եկել. Գևորգ Գևորգայան

11.07.2019 02:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Սրանց վտանգը նախկինները չեն, սրանց վախը՝ ազգայինն է, որի դեմ էլ պայքարի են դուրս եկել. Գևորգ Գևորգայան

Հանրային գործիչ, լեգենդար հետախույզ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Չգիտեմ, թե Անդրանիկ Քոչարյանի արժեհամակարգում որն է վճռական պահը և հետաքրքիր էլ չէ. Գևորգ Գևորգյան

– Սրանք իշխանության եկան մեղադրելով նախկիններին՝ տասնամյակներ շարունակ երկիրը և ժողովրդին թալանելու մեջ: «Ծեփեմ», «փռեմ ասֆալտին», «բյուջե վերադարձնեմ ժողովրդից խլածը», «հարայ բռնեք մկներին» և այլն. լոզունգներ, որոնք շատ մեծ հոգեբանական ազդեցություն ունեցան մարդկանց վրա և այս տրյուկով ժողովրդին հանեցին փողոց, խոստանալով սոցիալական և բարոյական արդարության հաղթանակ: Իսկ արդյունքում, մեկ տարի և ավելի է հետևյալ իրավիճակն է .
ա. Մինչ օրս ոչ մեկի «ապօրինի» միլիոնները չի ապացուցվել բ. Ոչ ոք չի դատապարտվել «թալանի համար»
գ. Ոչ մեկի միլիոնները չի վերադարձվել բյուջե: 
Իհարկե սրա պատասխանը ունեն՝ դատական համակարգի անկախություն, վեթթինգ և այլն, բայց սրանք, ժաղովուրդը շատ լավ հասկանում է, որ ոչ այլ ինչ են քան «լոլոներ»...: Փաստացի ստացվում է հետևյալը. 
Կամ մարդկանց զրպարտում էին, որ միլիոններ են գողացել բյուջեից, կամ իրականում այդ թալանը իրենք են հիմա անում: Երկու դեպքում էլ մարդիկ խաբված են, իսկ իշխանությունը շահեկան վիճակում: Շահեկան, որովհետև փաստացի՝ քաղաքական աճպարարները մի զարկով երկու նապաստակ խբեցին: Առաջին. արագ տեմպերով հարստանում են, անխնա վատնելով պետության միջոցները, բոլոր ոլորտները փաստացի անտեր վիճակում են և կառավարվում են իշխանության եկածների քմահահաճույքներով: Երկրորդ, որն էլ ամենավտանգավորն է, պատերազմ են սկսել ազգայինի դեմ: Աշխատում են մի քանի ուղղություններով միաժամանակ: 
ա. Քանդում են հայ ավանդական ընտանիքի մոդելը՝ հարվածելով ազգի ռեպրոդուկտիվ ֆունկցիային և բարոյական նորմերին: 
բ. Վարկաբեկում են հայ առաքելական եկեղեցին, քանդելով մեր հավատը, մեր ազգային լինելիության հիմնասյուներից մեկը: 
գ. Հարվածում են զինված ուժերի թիկունքին՝ «խաղաղասիրական» և ադրբեջանասեր նախաձեռնություններով: 
դ. Ակտիվորեն տարածում են և խրախուսում բաց հասարակության գաղափարները, որը դեմ է ազգայինին: Մեր ազգի և պետականության դեմ ուղղված այս մարտահրավերները, ոչ այլ ինչ են քան 21-րդ դարի պատերազմների ամենապրակտիկ և արդյունավետ մոդելներից մեկը: Այսպիսի տակտիկա կիրառվում է պետություններ քանդելու և ազգեր ոչնչացնելու դեպքում, և ի տարբերություն ռազմական զինատեսակներով պատերազմների, սա ավելի ավելի արդյունավետ է և միջազգային հանրությանը իրավունք չի տալիս միջամտելու այս կամ այն կողմի գործողություններին: Սա ամենավտանգավոր պատերազմն է մեր դեմ ուղղված: Բայց ի գիտություն ձեզ ասեմ. խայտառակ պարտություն եք կրելու, սերունդները ձեզ հիշելու են դավաճանի խարանը ճակատներիդ: Վաղ թե ուշ, մեր երկիրը ունենալու է ազգային իշխանություն, որովհետև ազգայինն է միայն այն երաշխիքը, որ կարող ենք որպես պետություն զարգանալ այս տարածաշրջանում, արժանապատիվ կյանքով ու կենցաղով ապրող ժողովուրդ պահել: Միայն ազգային տեսակը, հայրենասերը չի թալանի ու խաբի, միայն հայրենիք սիրողը այն կպաշտպանի ու կզարգացնի, միայն իր հողն ու ջուրը, իր ավանդույթները հարգողը կմտածի, որ իր երեխայից բացի պետք է մյուս երեխաներն էլ լավ ապրեն, միայն հայրենասերը կաշխատի, որ իր երկիրը անվտանգ ու բարեկեցիկ լինի: Կոսմոպոլիտի համար միևնույնն է ինքը որտեղ կապրի, ինչ սովորույթներով հասարակության մեջ, ինչ հավատով ու բարքերով: Հիմա հասկանում ե՞ք, թե սրանք ինչու են այդքան վախենում հայրենասիրությունից, ինչու են այդքան վառված հայրենասեր տեսակից, ինչու են գիշեր ու զօր լծված հայրենասիրության և ազգային արժեքների վարկաբեկմանը: Սրանց վտանգը նախկինները չեն, սրանց վախը՝ ազգայինն է, որի դեմ էլ պայքարի են դուրս եկել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА